Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանրապետության հրապարակում պետք է տեղադրվի Լենինի արձանը

00:22, շաբաթ, 01 հունիսի, 2013 թ.
Հանրապետության հրապարակում պետք է տեղադրվի Լենինի արձանը

ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը` արձագանքելով Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթին, ներկայացնում է մրցույթի պայմաններին համապատասխան հայեցակարգային նախագիծ: Նախագծի շրջանակներում կենտրոնի կողմից առաջարկվում է Լենինի արձանի տեղում տեղադրել Լենինի արձանը և վերականգնել ժամանակին ապամոնտաժված տրիբունան:

ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի կողմից առաջարկը հիմնավորվում է հաշվի առնելով հետևյալ իրողությունները.

- հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով, իսկ Լենինի արձանի տեղադրումը կարող է զգալիորեն թեթևացնել տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը հրապարակում,

- Լենինի պես հզոր քաղաքական առաջնորդի արձանը կարող է մեծ ստվեր գցել Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ձևավորված ակտիվ սիլուետների վրա` թուլացնելով դրանց բացասական ազդեցությունը,

- հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են և դրանց կարևորությունը շեշտադրելու համար հարկավոր է ազդեցիկ արձան,

- կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան, քանդվել է Իսահակյանի անվան գրադարանը, վաճառվել է ԱԳՆ շենքը և այլն,

- ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային
     միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, արժանի է ունենալ այն տեսքը, որն ի սկզբանէ որոշել էին հրապարակի հիմնադիրները:

Սույն հայեցակարգային նախագիծը ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի կողմից նախատեսվում է ներկայացնել մրցութային հանձնաժողովի ուշադրությանը սահմանված ժամկետներում` 1: 400 մասշտաբի կից մանրակերտով: Հաշվի առնելով Երևան քաղաքում առկա բազմաթիվ խնդիրները` այս նախագիծը հնարավորություն է տալիս նաև խնայել քաղաքապետարանի միջոցները` դրանք ոչ պակաս կարևոր այլ նպատակներով տնօրինելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12891 | 7 | 0
Facebook