Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«ՇԱՐՔԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ»

20:56, cuma, 08 haziran, 2018
«ՇԱՐՔԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ»

Մի հավատացյալ, Աստծո ածանցյալ,

Իր գեր այտերով կարմիր ու կայտառ,
     Թեքվեց, որ մտնի նա Աստծո անտառ...
     Քամի էր ուժգին, ցրտաշունչ աշուն,
     Թե որ բաց թողնեյին դուռը Աստծո կմտներ և շուն...
     Բայց ինչևիցէ եկեք չշեղվենք,
     Եկեք գիրուկի ուղղությամբ թեքվենք,
     Ու մենք էլ նրա հետ միասին,
     Մասնակից դառնանք Քրիստոսի դասին:
     Լի նստարաններ, ծխած խունկի հոտ,
     Դմփալով նստեց գիրուկը Քրիստոսին կարոտ,
     Առաջին շարքում նա նստեց իդեպ,
     Դա մեծ հարգանք էր ուսուցչի հանդեպ,
     Ու չէր էլ սկսել Քրիստոսը իր դասը,
     Աղմուկով հանեց գիրուկն Ադիդասը...
     Շոգ էր? թե դա էլ էր հարգանքի նշան...
     Բայց սպասեք սակայն էլի մի նոր ձայն...
     Բացված գրպանից թափվեց մի քանի կոպեկ,
     Ուսուցիչ սպասիր, նախ հավաքենք եկ,
     Փողը հաշվել է սիրում համբերիր,
     Ոնց որ տաս դրամ գլորվեց ներիր,
     Թե որ դա լիներ տասհազարանոց, կամ հարյուր դոլար,
     Թողնել այն գետնին ու չնկատել կլիներ արդար...
     Կարող ես սկսել բարձրյալ քո դասը...
     Հենց խաչի տակն էր կորած այդ տասը:
     Դե Աստված սկսիր հանեք ձեր տետրերը...
     Շաբաթներ առաջ կիսատ էինք թողել մենք քո հայր մերը...
     Այս անգամ եկել ենք քեզ մոտ պատրաստված,
     Եկ կիսատ թողած տեղից սկսենք տեր Աստված:
     Եկեսցէ արքայություն քո, եղիցին կամք քո,
     Հեռախոսը ծնգաց վայ քո...
     Ալո բարև ձեզ, չեմ կարող խոսել,
     Առաջին գծով Աստված է զանգել,
     Ինչ? կանչում եք ինձ այսօր խաշի...
     Աստված իմ արի վաղը գամ ճաշին:
     Հավիտյանս հավիտենից ամեն։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3196 | 0 | 0
Facebook