Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռուբեն Ջաղինյանը «220 վոլտի սպառնալիքի տակ»

23:24, salı, 05 haziran, 2018
Ռուբեն Ջաղինյանը «220 վոլտի սպառնալիքի տակ»
    
Հարգելի հայրենակիցներ, Ռուբեն Ջաղինյանի գործունեությունից տուժածներ՝ հաջորդ կայարանը տրամաբանական վերլուծություն։ Մի պահ ուղղակի եկեք համեմատենք Նախաջաղինյանական հանրայինը պոստջաղինյանականից։
Ինչու մենք չենք ուզում տեսնել այն ակնհայտ փոփոխությունները, թե՝ բովանդակային եւ թե՝ ոճային, որ եղան նրա Հանրային գալուց հետո։ Այո ճաշակին ընկեր չկա... Իսկ կա արդյոք հեռուստաալիք որը հավասարապես ամբողջ ազգի սրտով է? Ինչ խոսք նույն անունը ունեցող զուգահեռ երկրից եկող լրատվությունը թույլ չի տալիս լրատվությունից անաչառություն պահանջող հեռուստադիտողներիս նույնպիսի անաչառություն ցուցաբերել եւ տարանջատել ինֆորմացիոն հաղորդումները ոչ ինֆորմացիոնից։ Ես չեմ ժխտում եւ միեւնույն ժամանակ չեմ էլ հաստատում Ջաղինյանի ի պաշտոնե լրատվության անաչառության հարցում մեղավոր լինել կամ չլինելը... Բայց եւ այնպես եթե նա մեղավոր է ապա հանուն արդարության չմոռանանք «սյունին գամել» նաեւ մյուս 12 ալիքների տնօրեններին, թե այդ ալիքների տարածած լրատվությունից բացառապես բոլորս գոհ ենք? Իհարկե հասկանալի է, որ հանրային անվանումը կրող ալիքից սպասումներն շատ ավելի մեծ են ինչպես եւ պահանջները բայց միեւնույն ժամանակ չի կարելի չընդունել, որ պարտադրված այս խաղի կանոններում մեղավորներ գտնելը մեծ ջանքեր չի պահանջում... Ջաղինյանը նաեւ ու նախևառաջ այն մեծ մեդիա կորպորացիայի ղեկավարն է որը կանգնած է անկախությունից սկած մեդիա կոնտենտի ստեղծման ու զարգացման հիմքում։ Այս տարիների ընթացքում ՀՀում կազմակերպված գրեթե ոչ մի խոշորամասշտաբ համերգ, միջոցառում չի անցել առանց Շարմի: Առհասարակ այսպիսի ներուժով մեդիա պրոդակշններ թերևս մեր երկրում չկան: Հիմա ժողովուրդը ասումա. - Պարոն Ջաղինյան, բայց խի եք? գումարները Շարմին ուղղել. Լավ համաձայն եմ, կողքից դիտվումա թէ Ջաղինյանը Հանրայինա մտել Շարմի արտադրանքը ծախելու համար (չնայած ոնց-որ առանց դրա էլ լավ վաճառվում էր), բայց եթե անկեղծ էլի, եթե Շարմը չանի ովա անելու? Հանրայինի ներուժի պակասի մասին ոչ մեկ չխոսեց: Էս վերջին մի քանի որը Ջաղինյանից սովետական բանկերում ունեցած ավանդների փոխհատուցումից բացի ամեն ինչ պահանջեցինք ու առավելապես տրաբանության սահմաններից դուրս մեղադրեցինք... Հիմա այս մարդը լինելով Հայաստանում թերևս ամենամեծ մեդիակորպորացիայի ղեկավար կա չէ հավանականություն, որ կարող էր առանց երկիրը թալանելու էտ երկրում երկու տուն ունենալ? Ու մի բան էլ՝ ես ոչ հանրապետական եմ, ոչ ֆեյք եմ, ոչ էլ հանրապետականի ֆեյքն եմ հա ու ոչ էլ Ջաղինյանի հորեղբոր տղան եմ, ուղղակի եկել եմ ասեմ՝ այս մարդուն պալասատի պիժաման չի սազում... Մենք իրան բոլորս սեւ սմոքինգով ու կարմիր գոտիով ենք հիշում.... Ինչ լաավ էր չէ?) ) ) )
    
     Իսկ մնացածը՝ ԱԱԾն ցույց կտա!
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3675 | 0 | 0
Facebook