Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մի քանի խոսք «Կիսաբաց լուսամուտներ» ի մասին

20:42, cumartesi, 02 haziran, 2018
Մի քանի խոսք «Կիսաբաց լուսամուտներ» ի մասին

Տարիներ շարունակ այս հաղորդումը սոցիալական օժանդակություն է ցույց տվել շատերին... Այո, հաշմանդամության խումբը որոշող հանձնաժողովի նման սոցիալական դիրքի իրենց բարձունքից ստուդիայում նստածները իրենց խրատական մենախոսություններով` քննել, վերլուծել, քննադատել ու վճիռ են կայացրել... Այդ ընթացքում բացահայտվել են ոչ միայն սովամահության եզրին կանգնած բազմանդամ ընտանիքներ, գյուղացիական վարկերի պատճառով սնանկացած ֆերմերներ, դատարանի կողմնակալ որոշման պատճառով դուրսը մնացած քաղաքացիներ այլեւ բուդդայականության, քրիստոնեության, իսլամի ու անգամ արեւապաշտության օրենքների առաջ հավասարապես մեղսավորներ... Տարիներով բռնաբարված հարսներ, չբավարարված կեսրայրներ, էտ ամենի պատճառով գիշերը նորմալ չքնող դիմացի հարեւաններ... անբարոյականության այսպիսի օրիգինալ սցենարներից հետո կրիմինալ սերիալները ուղղակի չարաճճիություն են...

Հարց. որն է հաղորդման գերնպատակը?

Մարդկանց սոցիալական աջակցություն ցույց տալը? Բայց ըստ էության դուք հաղորդման կազմակերպիչներդ չեք դառնում արդյոք նույն հաղորդման վերը նշված կատեգորիայի հյուրեր երբ արցախյան գոյամարտի հերոսին ստիպում եք ցույց տալ պատերազմից մնացած բոլոր սպիները քննության հաջորդ փուլ անցնելու համար... Չէ որ դուք սրանով ավելացնում եք մի նոր սպի... 30 անցներին բարոյականության ուշացած դասեր, զուտ սոցիալական օգնության կարիք ունեցողներին՝ բարոյականության անտեղի դասեր... Թշվառ- աղքատներ, անբարոյական- թշվառներ, աղքատ- անբարոյականներ, հետո աղքատ թշվառ անբարոյական ու հոգեխանգարվածներ, հետո... հետո? Հետո սրանց արանքում արդար քրտինքով ապրող ֆերմերներ ու սպիները հանձնաժողովին ցույց տվող վետերաններ... Որ օգնության ֆոնդի ձեւաչափով անեք չի լինի? Չէ, ոնց կլինի... բա մենք չիմանանք որ Ա.Ն ի երեխեն կոշիկ չունի, իսկ Ս.Կ-ի երեխեն էլ պարզ չի թե ումիցա...

Եթե անգամ նպատակ եք ունեցել հեռուստադիտողին ցույց տալ երկրի տնտեսական ու մասնավորապես գյուղական հանրության իրական պատկերը, օգնելով տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց ու նոր հովանավորներ ներգրավելով այդ պրոցեսին, միեւնույն է՝ նման գարշելի պատկերից առնվազն երկու տարի հետո, անգամ նման արդար նպատակի դեպքում կամ պետք է հաղորդումից օգնության ֆոնդի վերածվեիք կամ էլ փակվեիք....
    
     Այս տեսակ հումանիտար օգնությունից արդեն կշտացել ենք! Ձեր ֆունկցիան ոչ թե հայելու այլ արդեն վաղուց ծուռ հայելու ֆունկիցիա է...

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4076 | 0 | 0
Facebook