Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հոգիս ցավում է, անձայն ու անարցունք...

04:20, salı, 02 nisan, 2013
Հոգիս ցավում է, անձայն ու անարցունք...

Հոգիս ցավում է, անձայն ու անարցունք, ոչ մեկին չխանգարելով, ինքն իրենից նեղացած ցավում է...

Հասկանում է, որ չի կարող կորցնել մի բան, ինչ իրենն էլ չէր, ու չէր էլ սպասում, որ լիներ...

Բայց հայտնվել էր մի անկյուն, ուր հանգիստ էր գտել, մի կետ, որտեղ չէր ուզում խաղալ, ստել կամ էլ թաքցնել...

Կարևոր մի անկյուն էր, որտեղ կարելի էր ուղղակի լռել, ոչինչ չասել ու հասկացվել...

Կարող էր թույլ տալ իրեն թույլ լինել, որն ի ծնե նրան արգելված էր եղել...

Կյանքի բեմում մի փոքր այլ է, ամեն ինչ դասավորված ու մտածված է...

Այդ անկյունում նա չուզեց բեմ սարքել, չխաղաց, ինչի արդյունքում ինքն իրեն ցավեցրեց...

Մատներս էլ սկսեցին այս տողերը գրել, որոնք ոչինչ չեն ավելացնում կամ էլ պակասեցնում, գուցե զուտ խոսքեր են, և միայն հոգուս համար են ինչ-որ բան նշանակում...

Ու նորից դատարկություն, որից ամենաշատն էր վախենում, այսինքն մշտական ու սովորական վիճակ, որին արդեն համակերպվել էր, ավելին չէր ուզում...

Ծանրաբեռնված ուղեղ, արդեն ռեալ կողմնորոշված ձգտումներ, նպատակներ ու վերջնակետ, այդ ամենին հոգիս միշտ է հասել...

Գիտակցությունս միշտ էլ իմացել է, որ գալու է մի օր, երբ դու կաս, շնչում ես, ունես գրեթե ամեն ինչ, քիչ թե շատ կարևոր ես, սիրվում ես, նույնիսկ ատվում, մարդիկ քեզանից միշտ ինչ-որ բան են սպասում, դու հասել ես, ուզածդ տեղում նստած ես, ավելիին ես ձգտում, ու դա էլ կլինի...

Բայց կա մի անկյուն քո կյանքում, որը դատարկ է միշտ եղել, և երբ հնարավորություն է ստեղծվել այն լցնել, միշտ փախչել ես, վախեցել ես կամ էլ մտածել, որ ավելի լավ է այսպես թողնել...

Գուցե ճիշտ էր այդ մոտեցումը, բայց կյանքն էլ կարճ է, իսկ ամեն վարկյանը` թանկ, իսկ ամենաթանկն այն վարկյաններն են, երբ հոգիդ իրեն լավ է զգացել թեթև ու գոհ...

Ու գիտակցում ես, որ այդ վարկյաններն են ուժ տվել ու տալիս առաջ գնալու, այդ անկյունից դուրս գալուց հետո քեզ արծվից էլ ուժեղ զգալու...

Ուղղակի պետք է ուժ գտնել այդ վարկյաններին կյանքիդ մեջ տեղ տալու, որոնք մենք շատ հաճախ անտեսում ենք` կարծելով, թե ինքներս մեզ այդ կերպ ապահովագրում ենք, այնինչ դրանից միայն թուլանում ենք...

Ամեն ինչ նորից իր հունով է շարունակվում...

Միայն այդ անկյունն է դատարկ մնում ու այն անասելի ուժը չենք զգում, որոնք միայն այդ վարկյաններն են ի վիճակի մեզ նվիրելու` առանց որևէ բան պահանջելու ու ակնկալելու, այդ կորսված վարկյանները, որոնք հազվադեպ են հանդիպում, ու որոնց մենք շատ հաճախ հենց ինքներս ենք մեզանից հեռացնում...
    
     Հեղինակ` Անինա Հովհաննիյսան
     նկարում` Ռուզաննա Մնացականյան
    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9649 | 0 | 0
Facebook