Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ընկեր

03:49, salı, 02 nisan, 2013
Ընկեր

...Դու միշտ գիտես, որ երբ զանգահարում ես, ինչ-որ մեկը իրոք հաճույքով է պատասխանում քո հեռախոսազանգին: Չի պատասխանում, որովհետև էդպես է պետք: Պատասխանում է, որովհետև...Ընկերն է զանգում...Միգուցե ինչ-որ բանի կարիք ունի, իրեն վատ է զգում, միգուցե ուզում է պարապել, ուղղակի զբոսնել, կամ պարզապես լռել...

Ընկերոջ հետ քեզ հանգիստ ես զգում, չես լարվում, չես մտածում որ բառը որից հետո ասես...

...Երբ դու ու ընկերդ վերջին կոպեկներն իրար եք գումարում, ընդամենը մեկ հատ, ասենք, բուլկի եք գնում, հավասար կիսում եք ու էնպիսի հաճույքով եք ուտում, կարծես աշխարհի ամենահամեղ ուտելիքը լինի: Չկա աշխարհում ավելի համեղ ուտելիք, քան ընկերների վերջին կոպեկներով գնվածը:

...Երբ դու կարող ես մինչև առավոտ ծիծաղել ընկերոջդ հետ ամենահիմար պատմությունները հիշելով...

Երբ "հեռախոսիս մեջ փող չկա" նախադասությունն ես ասում ու 15 րոպե հետո համարիդ գումար է փոխանցվում...

Միայն ընկերոջ հետ կարելի է ժամերով հեռախոսից "կախվել"` շատ լավ գիտակցելով ֆինանսական ճգնաժամը...

Ընկերոջը բառեր պետք չեն: Մինչ դու կհասցնես բերանդ բացել, նա կնայի աչքերիդ մեջ ու կասի` "Ամեն ինչ պարզ է":

Միայն ընկերը քեզնից շուտ կարող է հասկանալ, որ դու սիրահարվել ես, դա հերիք չի` տեղեկացնի քեզ այդ մասին ու ավելին` ապացուցի:

Երբ ընկերոջդ հետ օրվա մեջ գոնե կես բառ չես փոխանակում, մեջդ կարծես դատարկություն լինի, ինչ-որ բան պակասում է...

Ընկերոջը կարելի է զանգահարել գիշերվա 4-ին ու վախեցած տոնով հարցնել "Հո քնա՞ծ չէիր"... ընկերն էլ աչքերը մի կերպ բացելով պատասխանի."Չէ հա, էս ժամին ի՞նչ քնել» ...

Միայն ընկերը քո "Ես չեմ գալիս"-ը լսելուց հետո կասի` "դե ուրեմն ես էլ չեմ գնում"... Չէ՞ որ առանց քեզ անհետաքրքիր կլինի...


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4075 | 1 | 0
Facebook