Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մոր սիրտը

04:45, salı, 02 nisan, 2013
Մոր սիրտը
     Մարդկային կյանքի ողջ իմաստը պարփակված Է երկու բառի մեջ-ՍՊԱՍԵԼ և ՀՈՒՍԱԼ: Ալեքսանդր Դյումա Կեսգիշեր էր: Այգու դռնակի ճռռոցից Աշխենը վեր թռավ` ուրախության խուլ ճիչարձակելով` ոչ պակաս ուժեղ, քան այդ պահին սրտի զարկերի ձայնը: Նա է…» -շշնջաց` շնչակտուրհասնելով պատշգամբ և նույն պահին էլ խոսքերը սառեցին պառավի դողացող շուրթերին: Ծուլորենշարժելով ոտքերը` Բետկան դուրս եկավ այգուց: Հասկանալով տիրուհու հուզմունքի պատճառը` կամացուկ մոտեցավ, փարվեց նրա ոտքերին և մեղավորի աչքերը հառելով վերև` խուլ վնգստաց, ասես ներողություն էր հայցում: Բետկան` ընտանիքի հին բարեկամը, ընդամենը մի քանի օրականէր, երբ Լևոնը նրան տուն բերեց: Մայրը բարկացավ՝ թափառական շանը տուն բերելու համար, անգամ փորձեց տղայից գաղտնի վռնդել նրան… իսկ այժմ, ծերության օրոք հենց այդթափառականն» էր դարձել նրա միակ սրտակիցը: Մի պահ թվաց ժամանակը կանգ է առել, անցած9 տարիները դարձան հեռավոր մի երազ, իսկ սպասումի ակնթարթները մի ամբողջ հավիտենություն: Սակայն, ինչպես ասում են, ժամանակը կանգ է առնում միայն սպասողների համար։ Իրականումայն իր բնական հունով է ընթանում-ոմանց համար անխղճորեն առաջ է սլանում աշնանանհյուրընկալ քամու պես, մյուսների համար էլ ալարկոտ մողեսի պես սողում դանդաղ, ինչպեսլուսինն էր այդ պարզկա գիշերին նազանքով լողումերկնային իր տիրույթում: Հիշեց ինչպես էրորդուն փոքր ժամանակ համոզում, որ լուսինն աչքեր, բերան ու ականջներ ունի, որ նա բոլորփոքրիկների խնդրանքը լսում է ու կատարում: Իսկ այսօր մայրն ինքն էր ուզում հավատալ իր իսկհորինած հեքիաթին և մշուշված աչքերով գիշերային լուսատուի սկավառակի մակերասին փնտրումաչքեր, այն նույն աչքերը, որոնք հրաժեշտի պահին լի էին սիրով ու վերադարձի հույսով: Աշխենըսթափվեց` այտերին զգալով աղի խոնավություն: Անաղմուկ ներս մտավ, սակայն դուռը չկողպեց. 9տարի է արդեն Արամյանների տան բանալիներն անգործության են մատնված: Նրանք ևս սպասումեն… իսկ լիալուսինն, անտեղյակերկրային արարածների տառապանքներին, նոսր ամպերի միջովշարունակում էր իր հպարտ սահանքը դեպի վեր: --- -Սահա՛կ, վեր կաց ա՛յ մարդ, գնանք մի քիչ խոտհավաքենք, քանի դեռ արևը չի սկսել խանձել: Ի՞նչ ես գլուխ պահում: Վեր կա՛ց: Աշխենն այսօրսովորականից վաղ էր արթնացել, ավելի ճիշտ` աչք չէր էլ փակել. ողջ գիշեր լուռ աղոթք էրմրմնջացել: Որդուն ռազմաճակատ ճանապարհելու օրից սովորություն էր դարձել գիշերներնաղոթելով լուսացնելը: Պատերազմը վաղուց ավարտվել էր, իսկ Աստծո հետ զրույցները` ոչ: Քանի՜-քանի՜ անգամ ինքնամոռաց Հայր մեր» -ը փոխարինել էր որդու հետ երևակայականերկխոսությամբ: -Սահա՞կ, չե՞ս լսում, ախր ե՞րբ էիր այսքան շատ քնել, որ հիմա էլ չեսարթնանում, -խոհանոցից իր բողոքն էր շարունակաում Աշխենը. Չլինի՞ ծերուկիս մի բան էպատահել» , -մտածեց և ինքն իր մտքից սարսռաց: Կիսատ թողնելով նախաճաշիպատրաստությունները` վազեց ննջասենյակ: -Սահա՞կ, երեսիդ գույն չկա, վատ ե՞ս զգում քեզ, չլինի՞ հիվանդացել ես: -Ի՞նչ ես առավոտ ծեգին ձենդ գլուխդ գցել: Տարիքա էլի, մի օր էլ պետք էհիվանդանանք, մեռնենք, - դժկամորեն փնթփնթաց ամուսինը: -Ի՞նչ մեռնել, բա՞ Լևոնս: Հեսաէրեխեն կգա, կուրախացնի մեզ, հետո նոր հանգիստ խղճով կգնանագ այս աշխարհից: Դե լավ, այսօրէլ դաշտ չենք գնա, դու պառկի, ես գնամ թեյ բերեմ: Է՜, Աշխեն, Աշխեն, նույն երազկոտն ես մնացել: Երանի ես էլ քեզ պես կարողանայի հավատալ, որ…» -ծերունին չկարողացավ ավարտել միտքը, արցունքները խեղդում էին կոկորդը: Երեսը դարձրեց որդու` դպրոցական գովասանագրերով ուօլիմպիադաների պատվոգրերով զարդարված պատըն ու կիսաձայն շշնջաց, -Ինչքան շուտ մեռնեմ, այնքան ավելի շուտ կտեսնեմ քեզ որդիս»: --- Հուլիսյան շոգ օր էր: Արևն անխնա այրում էր: Բետկան առվակի մոտ փռված ալարում էր անգամ ճանճերին քշել: Վերջիններս էլ շանանտարբերությունից ոգևորված` ավելի ու ավելի սուր էին խայթում: Այգում աշխատանքնավարտելով, Սահակը փոխեց ամբողջովին ցեխոտված երկարաճիտք կոշիկները, մեկնվեց ըկուզենուտակ դրված թախտին և այն է ուզում էր վառել ծխամորճը, երբ կինը վազելով ներս մտավ: -Սահակ, իմացա՞ր, Հակոբի տղան է եկել Մոսկվայից: Նվարդի ուրխությանը չափ ու սահման չկա: _Այ կնիկ, ի՞նչ ես բղավում, արի նստի մարդավարի բան ասա, հասկանամ: - Արամն է եկել Մոսկվայից: Ասումեն մագիստրատուրա-ասպիրանտուրա գերազանց ավարտել է, լավ աշխատանք ունի, բայց դեՆվարդին չգիտես, էնքանա նամակներում լացել, որ տղեն ամեն ինչ թողել, կնոջն ու երեխանեչինվերցրել, գյուղ է եկել, -ուրախ-ուրախ շաղակրատեց Աշխենը: -Ինչքան էլ օտար հողում լավ լինի, միևնույն է, հայրական օջախից քաղցր ու տաք չի լինի: - Դե վե՛ր կաց, վե՛ր կաց գնանք Հակոբինաչքալուսանք տանք: Հարսի ու թոռների պատվին խնջույք է կազմակերպել: -Դու գնա, ես կմնամտանը: -Մենա՞կ գնամ, -զարմացավ կինը: -Ի՞նչ ես նորից կրկնել տալիս, ասացի դու գնա, գլուխս միքիչ ցավում է, այգում էլ շատ գործ կա անելու, -զայրացած փնթփնթաց ծերուկը և բահը վերցնելովանհետացավ սաղարթախիտ ծառերի արանքում: Տարիների հետ Աշխենը հարմարվել էր ամուսնուկամակոր բնավորությանը, իրենից ավելի լավ էր ճանաչում նրան: Գիտեր որ այգում անելիքներչկային և գլուխն էլ չէր ցավում. ծնողական սիրտն էր մղկտում: Արամը Լևոնի մանկության ընկերնէ, միասին են հաճախել դպրոց, միասին էլ կռվի գնացել` երդվելով մինչև վերջին շունչը պաշտպանելհայրենի հողը: Պատերազմի վերջին օրերին Արմամը ծանր վիրավորվեց, տեղափոխեցին Մոսկվա, որտեղ էլ ապաքինվելուց հետո նվիրվեց ուսմանը: Այժմ երկու զավակների հայր է: Թոռանքաղցրություն չվայելած Արամյանների դժբաղտության ցավը թույլ չէր տալիս ուրախ սրտով կիսելուրիշների երջանկությունը: --- Գյուղում բերքահավաքի շրջանն էր: Աշունն արդեն անձնվիրաբարկատարում էր իր պարտականությունները: Սահակը վերջին ընկույզներն էր հավաքում և փառքտալիս Աստծուն լավ բերքի համար: Բետկան աշխուժորեն պտտվում էր նրա շուրջը: Նրան միշտ էլհաճելի է եղել տիրոջ գոհ ու բարի տրամադրությունը: Բացի այդ, կենդանիներին բնորոշ բնազդովզգում էր, որ շուտով ձմեռ է լինելու և ինչպես ամեն տարի, այս անգամ ևս վառարանի մոտ իրհարմարավետ անկյունն է ունենալու, սակայն… ինչ իմանար խեղճ կենդանին, որ Արամյաններիտան տանիքից այլևս ծուխ չի բարձրանալու և իր մշտական տաքուկ անկյունին փոխարինելու էսառը գերեզմանաթումբը: Եղանակը կամաց-կամաց փոխվում էր: Քիչ առաջվա կապույտ երկինքնարդեն պատվել էր գորշ ամպերով: Հանկարծ հեռվում խլաձայն փայլատակեց կայծակը: -Սահա՛կ, ի՞նչ ես կանգնել ընկուզենու տակ, չտեսար՞ կայծակը ոնց խփեց, վտանգավոր է, տունարի, -անհանգստացած ձայնեց Աշխենը: Դեռ նոր էր Սահակը ոտքը դրել աստիճաններին, երբ ետևիցլսեց հարազատ մեկի ձայնը: -Այս ի՞նչ քամի է քեզ այստեղ բերել, -ընկերոջը տեսնելով ուրախհարցրեց Սահակը: -Լավ բարեկամներին հիշելու ու նրանց այցի գնալու համար ոչ մի քամի էլ պետքչէ: -Ճիշտ ես ասում: Դե արի տուն մտնենք, շուտով անձրև կսկսվի, -առաջարկեց Սահակը ևանսպասելի այցից ուրախացած, ինքն առաջ ընկավ` կնոջն իմաց տալու հյուրի մասին, -Աշխե՛ն, շուտհաց դիր, այսօր թանկագին հյուր ունենք: -Հյու՞ր, -ամուսնուց ոչ պակաս ուրախացավ նաևԱշխենը, -ա՛յ մարդ Սերոբը մեր ընտանիքի հարազատ բարեկամն է: Այս տանը նա հյուր չի: Մի քանիվայրկյանում հյուրասեր տանտիրուհու ճարպիկ շարժումներով սեղանին հայտնվեցին գյուղականբարիքներ-պանիր, կարագ, մածուն, մեղր և այն ամենն, ինչ կգտնվեր աշխատավոր գյուղացումառանում: Սերոբը հարևան գյուղի անասնաբույժ էր: Տարիներ առաջ, երբ տեղի անասնաբույժըգործերով մեկնել էր մայրաքաղաք, կովերին պատվաստելու համար Սերոբին խնդրեցի գալ: Այդօրվանից էլ սկսվեց նրա և Արամյանների մտերմությունը, որը տարիների հետ ավելի ու ավելիամրացավ: Մինչ ընկերները զրուցում էին երկրում ծավալված վերջին իրադարձություններից, Աշխենը մի փոքրիկ կապոց դնելով սեղանին, ասաց. -Չորացրած մրգեր են Սերոբ ջան, կտանեսթոռներիդ: Լևոնիս համար էի պահել, բայց ոչինչ, մինչև գալը էլի կչորացնեմ, - և պառավի անկրակ, խամրած աչքերում արցունքի երկու խոշոր կաթիլներ նշմարվեցին, որոնք նա խնամքով թաքցրեց: -Աշխեն, -օղու բաժակը դանդաղորեն սեղանին իջեցնելով խոսեց ամուսինը, -ես էլ, դու էլ, Սերոբն էլշատ լավ գիտենք, որ Լևոնը չի գալու… -Ինչի՞, -բարկացավ Աշխենը, -այդ ինչպե՞ս եղավ, որ Վահանիտղան 4 տարվա գերությունից հետո վերադարձավ, Իշխանն իր եղբոր հետ, ում բոլորը մահացած էինհամարում, եկավ: Ամեն օր էլ գերիներ են փոխանակում, մի օր էլ Լևոնիս բախտը կբերի ուկվերադառնա հայրական տուն: -9 տարին քիչ չի: Եթե Լևոնը գերի էլ ընկած լիներ, վաղուցկփոխանակեին: -Ի՞նչ ուզում ես ասա: Ես հավատում եմ: Մոր սիրտը երբեք չի սխալվում, -առարկեցԱշխենը և նույն պահին էլ զգաց, որ իր մայրական սիրտն այն չի ասում, ինչ շուրթերը: Խելագարիպես վազեց խոհանոց և այնտեղ ազատություն տվեց արցունքներին: --- Հոկտեմբերի 18-ին, գյուղիհիմնադրման 60-ամյակին նվիրված տոնակատարություններ էին որոշել կազմակերպել: Այդնպատակով դեռ երկու ամիս առաջ ակումբի շենքը պետական հովանավորությամբ վերանորոգեցին, նոր աթոռներ ու սպսաք գնեցին, իսկ կերուխումի խախսերը սեփական միջոցներով պետք է հոգային: Առավոտից յուրաքանչյուր տնից մեկ-երկու հոգի հավաքվել էին գյուղի միակ աղբյուրի մոտ` հետագա անելիքները քննարկելու: Վերևներից» էլ էին մարդ հրավիրել, ամեն ինչ պետք է հավուրպատշաճի, հարգ ու պատվով կազմակերպել: Մեծ ու փոքր, ահել-ջահել, բոլորն ուրախ էին: Վաղուցգյուղում նմանատիպ միջոցառումներ չէին կազմակերպվել: Հավաքվածների թվում էր նաև Սահակը: Պառավի հետ խորհուրդ էին արել և որոշել անմասն չմնալ սպասվելիք տոնակատարությանը և իրենցհամեստ լուման ներդնել ընդհանուրի ուրախությանը: Աղբյուրի մոտ, կարմրադեղին թթենիների տակխումբ-խումբ հավաքված տղամարդիկ խոսում-վիճում էին և բոլորի հավանությանն արժանացածառաջարկները գրի առնում: Նրանց ձայներին միախառնվում էին չարաճճի փոքրիկների աշխույժծիծաղն ու հետաքրքրասեր, անգործ կանանց բամբասկոտ շշնջյունները: Հավաքատեղին հասնելով, առաջինը, որ նկատեց Սահակը, աղբյուրից քիչ աջ կառուցված պատվանդանն էր: Գիտեր, որ մեկշաբաթ առաջ այդտեղ փոքրիկ շինարարություն էին սկսել, բայց թե ինչ էրին մտադիր կառուցել, չգիտեր, չէր հետաքրքրվել, բայց այսօր առանձնակի ուշադրությամբ էր նայում այդ դատարկտարածությանը, որն օրեր անց հավատավոր ժողովրդի համար դառնալու էր մշտական ուխտատեղի: -Լույս քեզ տեսնողին Սահակ: Չլինի՞ տանը նստելուց ձանձրացել ես, որ մարդամեջ ես դուրսեկել, -հաստլիկ շրթունքները ծուլորեն շարժելով հեգնեց Համլետը: -Մարդն իր ժամանակի արժեքըգիտի, սրա-նրա նման պարապ-սարապ թրև չի գա, -նկատեց անտառապահը` Համլետին խայթելուակնհայտ տոնով: Ուշադրություն չդարձնելով ոչ մեկին, ոչ էլ մյուսին, Սահակը հայացքն ուղղելովգյուղապետի մանրիկ աչքերին, հարցրեց. -Ինչի՞ համար է: -Խաչքար ենք տեղադրելու այստեղ: Կանայք շատ են բողոքում, որ գյուղում մոմ վառելու տեղ չունեն: Կողքին էլ ուզում ենք մի փոքրիկ…Սահակի սրտից կարծես մի թանկագին պատառիկ պոկեցին: Կյանքում առաջին անգամբարեհամբյուր գյուղապետ Վարդանյանի ձայնն ատելի թվաց: Հասկանում էր, որ նա ոչնչովմեղավոր չէ, բայց ատեց, ատեց այդ մարդուն և ոչ միայն նրան: Ատելի էին բոլորը` համագյուղացիները, արևը, հայրենի հողը, ջուրը, ողջ աշխարհը: երբ տուն մտավ, կինը թեյի սեղաննէր պատրաստում: Անխոս նստեց թախտին ու սկսեց անշտապ տերողորմյայի հատիկները համրել: -Մի տեսակ ես, հո բան չի պատահել, -տագնապեց Աշխենը: -Աղբյուրի մոտ մի փոքրիկ հուշաքար ենուզում տեղադրել` պատերազմում մեր գյուղից զոհվածների անուններով… Լևոնի անունն են գրելու: Աշխենը քարացավ տեղում: Աչքերը մշուշվեցին, գետինն ասես փախավ ոտքերի տակից: Միվայրկյանում փշրվեցին հույսի ու սպասումի մայրական անուրջները: Հոկտեմբերի 18-ը հիշարժան էոչ միայն գյուղի հիմնադրման առթիվ: Հենց այդ օրը Արցախ անունը բարձր պահելու համարմարտադաշտ ճանապարհվեց առաջին ջոկատը: Նրանց շարքերում էր նաև Արամյանների մինուճարզավակը: --- Գյուղամուտքի դարպասը զարդարված էր ծաղիկներով ու եղևնու մշտադալարճյուղերով, ծառերին կապված գույնզգույն թաշկինակներն ու ժապավենները հպարտորեն ծփում էինմեղմ քամուց: Բարձրաստիճան հյուրերի պատվին կարմիր գորգ էին փռել, աղ ու հացով դիմավորել, հուշարձանի բացումն էլ վստահեցին մարզպետի թեթև» ձեռքին: Շնորհավորական ճառերին ուբարեմաղթություններին հաջորդեցին դպրոցականների հանդեսը: Բոլորի դեմքից ծիծաղ ուանհոգություն էր հորդում: Միայն վերջին շարքում նստած սևազգեստ ծերունին էր, որ չէր խառնվումամբոխի խոսք ու զրույցին: Սեփական դարդից տապակվելով, խունացած աչքերը հուշաքարինհառած, վերհիշում էր հունվարյան հեռավոր այն երեկոն, երբ իր իսկ ձեռքերով կառուցած տանիքիտակ առաջին անգամ լսվեց մանկական սուր ճիչ: -Հորդ տունը չհասցրիր շենացնել, բայց անունդհավերժ անմահացավ, -դողացող շուրթերով մրմնջաց և առանց հրաժեշտ տալու, աննկատ հեռացավ: Այդպես էլ աննկատ, առանց որևէ մեկին անհանգստություն պատճառելու նույն երեկոյան հեռացավնաև մեղսավոր աշխարհից` պառավին թողնելով նրանից ոչ պակաս պառավ Բետկայի հույսին: Սակայն նա էլ հոգնել էր դատարկ պատերից և օրերով չէր հեռանում տիրոջ վերջին` սառն ուանհյուրընկալ հանգրվանից: --- Մոտենում էր ձմեռը: Արևն իր անզոր ճառագայթներով մեղմիկժպտում էր ամբողջովին մերկացած ծառերի արանքից, կարծես հրաժեշտ էր տալիս: Թեև արդեն շատցուրտ էր, բայց ձմռան համար նախատեսված վառելափայտից դեռ ոչ մի հատ չէր պակասել: Ամուսնու մահից հետո Աշխենն օրերն անց էր կացնում կենդանության օրոք նրա սիրելի տեղում` ընկուզենու տակ շինված թախտին: Իսկ երբ ցուրտը զգացնել էր տալիս իր ամենազոր գոյությունը, գլխիկոր տուն էր մտնում և առանց ընթրելու մինչև լույս անհանգիստ շուռումուռ գալիս խոնավանկողնում: Սովորականի պես մեջքն ընկուզենու բնին հենած թերթում էր նկարների ալբոմը ևմտաբերում դրանցից յուրաքանչյուրի հետ կապված դեպքերը, զավեշտալի պատմությունները: Ահաայս մեկը Վարդավառի տոնից է: Գնացել էին անտառ: հաց, պանիր ու թարմ կանաչի էլ էին տարել: Իսկական տոն կազմակերպեցին, ջրեցին ու ջրվեցին: Այսօրվա պես հիշում է… հիշում է նաևվերադարձի ճանապարհին երգած տխուր մեղեդին, որից բոլորը հուզվել էին. Օրոր էր ասում քամինծառերին Էն անլուսին, խավար գիշերին, Երկինքն անզուսպ ոռնում, ողբում էր: Նստել եմ տխուր, յարիս եմ սպսում Աչքս հառած հեռու ճամփեքին… և սկսեց քթի տակ կամացուկ երգել: Պառավիհոգեցունց մեղեդին ընդհատվեց թիկունքում լսված կեղծ հազի ձայնից: Հոգնած կոպերը բարձրացրեցու ակնապիշ նայում էր երիտասարդներին, սակայն ճանաչել չկարողացավ: Եկվորներիցբարձրահասակը, ով զինվորական սպսյի հագուստով էր, հարգալից ողջունեց, այնուհետև առանցվարանելու ասաց. -Մայրի՛կ, մենք Լևոնի մարտական ընկերներն ենք, -Աշխենի սիրտը թպրտաց, ոտքերը թուլացան, իսկ լեզուն հրաժարվեց որևէ ձայն արտաբերել: - Մենք վաղուց պետք է եկածլինեինք, սակայն… սիրտ չէինք անում» , -երիտասարդի ձայնը դողաց: Խուսափելով վշտահար կնոջհարցական հայացքից, ծոցագրպանից հանեց Տիրամոր պատկերով փոքրիկ մեդալիոնն ու առանցբացատրության դրեց սեղանին: Եվ բացատրության կարիք էլ չկար: Աշխենը մտովի տեղափոխվեցետ: Հիշեց ինչպիսի հուզմունքով ու հպարտությամբ էր որդուն առաջին անգամ դպրոցճանապարհում: Մինչև դպրոցի բակ ուղեկցեց և վզից հանելով մորից ժառանգած մեդալիոնը, նվիրեցորդուն. -Լևոն ջան, սա քեզ կօգնի, որ միշտ հինգեր ստանաս: -Մամ, իսկ որ մահանամ, էս մեդալիոննու՞մ եմ տալու, -մանկական պարզամտությամբ հարցրեց Լևոնը: -Բալես, դու չես մահանա, դու միշտմայրիկի հետ կլինես: -Չէ ո՞ր ասում էիր բոլորս էլ մի օր մահանալու ենք, -տղան շարունակեց պնդելիրենը: -Երբ քո ժամանակն այս երկրի վրա ավարտվի, այս նվերը կհանձնես քոերեխաներին, -խորհուրդ տվեց մայրը: -Չէ՛ մա, երբ մեռնեմ, քեզ կտամ… Աշխենին սթափեցրեցԲետկայի խուլ գռմռոցը: Ցրված հայացքով նայում էր մերթ եկվորներին, մերթ մեդալիոնին: Հանկարծանասելի կատաղությամբ ճանկեց այն ու մոռանալով ոտքերի ցավը, խելագարի պես վազեց տուն. -Սահա՜կ, այ Սահա՜կ, լսում ե՞ս, Լևոնիս ընկերներն են եկել, նա էլ է շուտով գալու… Սահա՜…ա՜…ա՜կ: Երկու երիտասարդներն ապշահար նայեցին մեկմեկու. Խեղճ կինն այլևս չէր հասկանում ինչեր էասում: --- Չէ՛ մա, երբ մեռնեմ, քեզ կտամ» , -կյանքի ու մահու կռիվ տալով, շարունակ կրկնում էրԼևոնը: Զինադադարից օրեր առաջ հրաձգության ժամանակ մահացու վիրավորվել էր: Մամ, եթե՜ այնժամանակ լսեի քեզ, եթ՜ե միայն համաձայնեի, որ ոչ թե քեզ, այլ երեխաներիս կտամ, ասյօր նրանքիմ փոխարեն կլցնեին ծերությանդ դատարկ օրերը» …
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2112 | 0 | 0
Facebook