Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ի՞ՆՉԱ ԻՐԱՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷՍՕՐՎԱ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԼՐԱԳՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

12:25, pazar, 29 ekim, 2017
Ի՞ՆՉԱ ԻՐԱՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷՍՕՐՎԱ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԼՐԱԳՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական կոչվող լրատվությունը արդեն վաղուց զզվանքա առաջացնում: Առավոտ կանուխ մտնում ես facebook, որ մի նորմալ քննարկում կամ նորություն կարդաս, մեկ էլ փոխարենը տեսնում ես, որ յեսիմինչ մի կայք գրումա էն մասին, թե 17 ամյա տղան 13 ամյա աղջկան ոնցա տարել քաղաքի ծայրամաս, դոմփել, բրախել, որին հետևելա տվյալ ՝՝տուժողի՝՝ ծնողների ոստիկանությանը տրված հայտարարությունը ՝՝հանցագործության՝՝ մասին ու թե ոնցա հասցրել էդքանը իմանա մլիցեքից առաջ Գագիկ Շամշյան կոչեցյալը:

Էսօրվա լրագրողությունը մի տեսակ իրավունքա վերապահում վեր դասել իրան ժողովրդից ու ինչ տեսակ աղբ ասես լցնել ինֆորմացիոն դաշտ՝ որոշակի ուժերին ձեռնտու կարծրատիպեր ու տրամադրություններ ձևավորելու համար: Լրագրողական դասը էսօր նմանա կանալիզացիայում հայտնված քաքի գնդիկի, որը մի պատից մյուս պատնա զարկվում՝ կատարելով ամբոխա - էլիտար հասարակարգին բնորոշ ֆունկցիան՝ աղտեղությունը իշխանական բուրգից դեպի ժողովուրդ ու ընդեղից դեպի հետ՝ իշխանություն տեղափոխելու ՝՝սուրբ՝՝ ֆունկցիան: Էսա լրագրողությունը ու նրա դերը ոչ միայն մեր մոտ, այլև ամբողջ Երկիր մոլորակով մեկ:

Մյուս կողմից էլ, հայտնի փաստա, որ ամբոխի հետաքրքրությունը սեռական կյանքի հանդեպ անսահման մեծա: Պատահական չի, որ մի հույժ կարևոր իդեան հազարապատիկ անգամ քիչա հետաքրքրում ամբոխին, քան ասենք, մի կիսատկլոր էգի սոցցանցերով մեկ տարածվող նկարը: Բնազդ, ուրիշ ոչինչ: Լրագրողությունը, հետևաբար, սեռական կյանքի վրա դրույք անելով, լսարան ու միտքա գրավում իրա ոչուփուչ կոմպրոմատչիկական, սեռական բնույթի նյութերով, քանի որ լավա հասկանում, թե ինչա սիրում ամբոխը: Սրանով լրագրողությունը իրան սխալմամբ վերա դասում ամբոխից կարծելով, թե ինքը առավելա: Իրականում ինքը ինֆորմացիոն քաքի փոխադրանավա ծառայում իշխանավորների համար:

Լրագրողական դասը էդ մարդկային ֆիզիկական կերպարանքով սողունային հոգեբանություն կրող հատուկ տեսակա, դասա, որոնք եթե իսկականից անկախ ըլնեյին, էսօր նման մանիպուլյատիվ գարշահոտություն չէր գա ինֆորմացիոն - տեղեկատվական դաշտ կոչվածից: Եթե ամբոխին հետաքրքրումա բացառապես սեռական կյանքը, այսինքն բնազդները, ապա քաղաքականություն կառուցել սեռական կյանքի կամպրամատչիկության վրա, լրագրողական դաս կոչվածի համար նորմալա: Բնազդների շրջանակից դուրս գալը ու ամբոխին դուրս բերելը էդ շրջանակներից, լրագրողական դասի պլանների մեջ չի մտնում: Չի էլ կարա մտնի, քանի որ իրանք անկախ դաս չեն ու մշտապես աշխատում են ԻՇԽԱՆԱԿԱՆ կամ ՀԱԿԱԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ: Դրան գումարած իրանց կրթությունը՝ վատ իմաստով բուծվածությունը, չի թողնի, որ դուրս գան էդ շրջանակներից:

Ես իզուր չէի հարգանք տածում արդեն ցավոք հանգուցյալ ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հայոբյանի հանդեպ, ով միակն էր ընդհանուր ախոռում տիրող գարշահոտության մեջ, որ մեծագույն ու արդարացի զզվանքով էր լցված տեղեկատվական դաշտը ներկայացնող լրագրողության հանդեպ ու իրա ակնհայտ արդարացի արհամարհական վերաբերմունքով ցույց էր տալիս նրանց իսկական տեղը:
     Հիրավի, սողունների՛ դաս:


    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     29.10.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6863 | 0 | 0
Facebook