ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՈՆ ԴԻՖԻՑԻՏԸ
Կարևոր հարցա, թե մարդ ինչ կերպա անցկացնում իրա մանկությունը: Էդ ինչ կերպ անցկացնելու հարցում մեծա սոցիալական իրավիճակի, հատկապես Դիֆիցիտի՝ պակասորդի դերը: Համենայն դեպս ես էն սերնդի ներկայացուցիչն եմ, երբ պարոն Դիֆիցիտը (էս ձև եմ ուզում նրան կոչեմ) մեր մանկության մշտական ուղեկիցն էր: Մեր մանկության սերունդն էլ մեզնից ավագ սերնդի հետ միասին քաշեց պրովոկացիոն պատերազմի իրա բաժին զրկանքները թիկունքում: Պակասորդը շատ բաներում էր ու ամենից առաջ՝ սննդի մեջ: Հացը բաժանվում էր կտրոնով: Հացի կիլոմետրանոց հերթերի վերջը չէր էրևում: Պատահական չի, որ էդ ցրտի ու մթի տարիներին ծնված շատ էրեխեք աչքի չեն ընգնում իրանց ֆիզիկական կազմության լավ վիճակով: Էդ տարիներին իրանց որովայնում կյանք կրող հղի մայրերից շատերն են թերսնվել: Պատմում են, որ հղի կանայք շուտ էին մտնում անկողին, որ քունը ավելի շուտ վրա հասնի, քան՝ քաղցը: Մենակ էս փաստի համար մարդու շունչնա կտրվում... Մանկությունը որպես մեծատառերով Մանկություն հավանաբար չէր կոչվի, եթե իրան զգացնել չտար սննդից բացի նաև խաղալիքների պակասորդը: Վերցնենք սովորական հեծանիվը: Սովորական բառը հիմա շատ հեշտա ասվում... Էն ժամանակ հեծանիվը սովորական բան չէր: Եթե հասուն տարիքում հեծանիվը իրանից ներկայացնումա սովորական փոխադրամիջոց ու մարզասարք, ապա մանկական տարիքում հեծանիվը էլիտար խաղալիք էր հանդիսանում: Հեծանիվ ունենալ, նշանակում էր ըլնել բակի մասշտաբով ՄԵՍՍԻԱ: Անգամ մինչև օրս, անտարբեր չի ըլնում անցնել հեծանիվների խանութի կողքով: Էդ արդեն մանկության շրջանի դիֆիցիտից արմատացած հոգու պահանջմունքնա: Սա պետքա ընդունել ճիշտ ընենց, ոնց որ՝ կա: Ինչի պակասը, որ մարդ ունեցելա, հետքա թողնում հոգեբանության մեջ ու դրանում որևէ ամոթ բան չկա: Տարածված խոսք կա. ՝՝Դու հիմա միլիոնատեր ես, բայց մեկա, փոքր ժամանակ հեծանիվ չես ունեցել՝՝: Էսօր, երբ նայում եմ, թե ինչ պայմաններում են մեծանում շվեդ էրեխեքը, ինչքան խաղալիքներ, հեծանիվներ ունեն, ինչ անփութությամբ են վարվում սեփական ունեցվածքի հետ, ցիրուցան անում, խաղալուց հետո անգամ թողնում բակում ու գնում տուն, երկակի զգացողություններ են արթնանում ներսումս: Մի կողմից կարոտով հիշվումա մանկությունը, մյուս կողմից հիշվումա էդ մանկության մշտական ուղեկից պարոն Դիֆիցիտը: Հետաքրքիրը էն էր, որ էդ մշտական պակասորդը ընկալվում էր մեր կողմից որպես սովորական մի բան, կարծես ըտենց էլ պետքա ըլներ ու այլ կերպ՝ չէր կարա ըլներ: Էսօրվա պես հիշում եմ, թե ոնց էինք ամբողջ բակով հերթի կանգնում, որ մի ինչ որ մեկի հեծանիվը քշենք: Էրեխայական ինչ տեսակ վեճերի մեջ ասես որ չէինք մտնում: Խռովում էինք իրարից, թե ով ու ինչ իրավունքով քանի՞ շրջան պտի քշի, կամ թե՝ ու՛մ հերթնա մոտենում քշելու: Ըլնում էր անգամ ընենց, որ նույնիսկ հեծանիվատեր էրեխեքը իրանց հեծանիվից չէին հասցնում կարգին հագենային քշելու հաճույքից: Զավեշտը հասնում էր անգամ նրան, որ ոմանք հայտարարում էին. ՝՝Չեմ կարա տամ, պապաս չի թողում՝՝: Նման արտահայտությունները հազվադեպ չէին: Համենայն դեպս, փողոցը իրա լավ ու վատ կողմերով հանդերձ, սովորացնում էր մի կարևոր բան՝ ընգերասեր ըլնել ու ընգերասիրության կանոնների համաձայն կիսվել ունեցածդ գանձով՝ հեծանիվով: Էս տեսանկյունից պարոն Դիֆիցիտը սովորացնում էր մաքսիմալ ճնշել էգոիզմը, հավասար չափով նվիրվել ու կիսել զրկանքները: Երբ մի քիչ մեծացա երեք ականի փոքր հեծանիվիցս հոգնեցի: Էն աստիճան հոգնեցի, որ սկսեցի ջարդել՝ շալակելով ու քցելով տարբեր բարձրություններից ներքև, որ ջարդվի, որ նորը ունենամ՝ նորն ու մեծը: Հիմա եմ հասկանում, թե ինչի են փոքր էրեխեքը խաղալիքի հետ սկզբից դողալով շփվում, իսկ հետո, երբ հագենում են, սկսում են ջարդել: Իրանց նոր, ավելի ուժեղ զգացողություններ են պետք, ինչը արդեն հին խաղալիքը չի կարող պարգևել, ուրեմն պետքա նորը առնել, որ էդ նորը շատ արագ դառնա հին, ու հայտնվի որպես ջարդոն աղբանոցում: Էդ անիծված երեքականի հեծանիվներն էլ դժվար էին ջարդվում: Երևի կհիշեք. պլաստմասսայից սարքած կիսաքառակուսի նստատեղով՝ էրկու ակ հետևը, մի ակ՝ ՝՝վիդուշի՝՝ - առաջը: Խախուտ տեղը պեդալներն էին: Սովորաբար միշտ պեդալներից մեկը որոշ ժամանակ քշելուց հետո անհետանում էր: Քշելը հետաքրքիր դարձնելու համար ակին էրկաթալար էին ամրացնում, որ քշելուց կտկտոցով ձեն գա: Կորպուսը շատ պինդ էր. ամբողջը ամուր եռակցված էրկաթ էր, իսկ ակերը՝ պինդ ռեզին: Քշի, հա՝ քշի: Նայում ես շուրջդ, տեսնում ես, որ քո տարիքի կամ մի քիչ մեծ էրեխեքը ուրիշ տեսակ հեծանիվ են քշում՝ ավելի մեծ ու բարձր քան քո քշածնա: Ըտեղ էլ մի տեսակ մրցակցային զգացողությունա մտնում մեջդ, որը լրացուցիչ խթանումա հնից ազատվելու մղումը: Ինչ խոսք, ոչ ես, ոչ էլ ախպերս, ըտենց էլ չենք համարձակվել առերես նոր հեծանիվ պահանջել մեր ծնողներից: Կամակոր չենք էղել: Երբե՛ք մատ չենք տնգել՝ լացելով խանութում էս կամ էն շոկոլադը, կամ՝ խաղալիքը ունենալու համար: Մի տեսակ բնազդով, թե ոնց, հասկանում էինք, որ հնարավորությունների հարցա, իսկ սոցիալական իրավիճակը ճոխ միջոցներ չի առաջարկում մեր ծնողներին: Ամեն դեպքում, իմ համապատասխան վարմունքը երեքականու հետ անհետևանք չմնաց. ունեցա նորը, ավելի մեծը՝ էրկու ականին: Դրանից հետո ես ու ախպերս ավելի մեծ ՝՝Десна՝՝ մակնիշի հեծանիվ ունեցանք, ու ամբողջ բակը հերթով սկսեց նստել դրա թամբին: Քշող էլ կա, քշող էլ, մանավանդ որ տվյալ պարագայում կամեռի ծակվելու վրա ազդում էր քշողի քաշը, խնամքով վերաբերմունքը, բակի անհաջող ռելիեֆը ու հենց կամեռի որակը: Էդ պատճառ էր, որ կամեռը անընդհատ ծակվեր, իսկ նոր կամեռ դնելը ֆինանսական միջոցի հարց էր: Հետևաբար, կամեռի պակասորդը մշտական էր: Օղորմած հերս՝ ամեն շաբաթ կամեռ էր կարկատում հատուկ սոսինձով ու ռեզինի կտորներով: Ընենց էր, որ կամեռի վրա մի սանտիմետր էլա սաղլամ տեղ չկար. ամբողջը կարկատան էր: Ժամանակ անց, մեծանալով, բակի էրեխեքը, կարծես իրար շարունակելով, նոր հեծանիվեր ունեցան ու իջացրին հայաթ: Սկզբից՝ ՝՝Школьник՝՝, հետո՝ ՝՝Օрленок՝՝ մակնիշի: Վերջինս համարվում էր մեր կողմից հեծանիվի փառքն ու պսակը: Մնացած ՝՝Xвз՝՝- ի ու ՝՝Гоночный՝՝ հեծանիվների հասանելիության մասին երազել չարժեր: Հաջորդ դիֆիցիտը հեծանիվից հետո գուցեև՝ հավասար չափով, էդ սովորական գնդակի դիֆիցիտն էր: Ամեն մարդ չէր, որ գնդակ ուներ: Հետևաբար, եթե տվյալ գնդակ ունեցողը բակում չէր, էդ օրը, ով իջել էր բակ, պտի ուրիշ բանով զբաղվեր: Դրա համար, երբ բակ էինք իջնում կանչում էինք մեր հասակակից ընգերներին, որ իրանք էլ իջնեն: Կանչում էինք, որ իրանք իրանց հետ բակ իջացնեն նաև իրանց ունեցած հեծանիվները ու գնդակները, որպեսզի օգտվենք դրանցից: Եթե չէր կարողանում իջներ ինչ – ինչ պատճառներով (ըստեղ ծիծաղ ու լաց. մաման չի թողնում), ապա խնդրում էինք, որ գոնե գնդակը շպրտեր պատուհանից: Երբեմն հաջողվում էր համոզել՝ երդում – կրակ ուտելով, որ անվնաս հետ կստանա գնդակը: Դեպքերի մեծ մասով մերժվում էինք, քանի որ հայաթում ֆռֆռում էր առասպելական գնդակ ծակող Երեմի ուրվականը: Պարզա, որ հեծանիվ տալու մասին խոսք չէր կարա ըլներ: Գնդակի առումով մի շատ ուշագրավ մանրամասն եմ ուզում պատմեմ: 1990 –ական թվերի սկզբներին մի ամերկացի էր էկել ու իրա կնգա հետ տեղավորվել էր մեր բակի շենքում: Ինչքան հիշում եմ, դավանանքով մորմոն Էր: Էդ վախտվանից կրոնական շատ տեսակ - ուղղություններ իրանց ներկայացուցիչներով մտան Հայաստան: Լիբերաստ Լևոնը հոգևոր դաշտի քանդարարության մրցույթ էր հայտարարել: Բայց, չշեղվեմ, քանի որ խոսքը գնդակի դիֆիցիտից ծնված պատմության մասինա: Ուրեմը, մի օր էլ տեսնենք, էս ամերիկացին իրա հետ բերած յուղը վրեն մի բասկետբոլի գնդակա մեզ տալի՝ պայմանով, որ ոտով չխաղանք, քանի որ էդ գնդակը բասկետբոլի գնդակա ու ոտով տշելու դեպքում պռակոլա տալիս: Ամեն դեպքում, որպես ՄԱՐԴ, լավ մարդ էր՝ անկախ իրա կրոնաքաղաքական միսսիայից: Պտի նաև ասեմ, որ էդ մարդը քիպլինգյան կարգին հոտառություն ուներ: Ինքը կարծես լավ գիդեր, թե ինչ տեսակ երկիրա էկել ու ինչ տեսակ առանձնահատուկ հոգի ու շունչ ունի հայկական փողոցն ու մենթալիտետը: Մոտավորապես, կամ միգուցե հենց քաջատեղյակ էր, որ հայկական սարերում օրինաչափորեն մեծ տեղ ունի ինքնակոչությունը՝ դրանից բխող բոլոր վատ հետևանքներով: Էս իրողությունից հելնելով ամերիկացին մտածեց, որ եթե էդ հոյակապ գնդակը վստահի մի ինչ որ անձի, էդ անձը արդեն իրան կզգա բակում որպես գեներալ - գուբերնատոր: Էդ բացառելու համար էլ հրահանգեց, որ գնդակը ամեն խաղալուց հետո նորից հետ վերադարձվի իրան: Իսկ գնդակը իրա մոտից վերցնելու թույտվություն ունի ԱՄԵՆ ՈՔ: Սա իսկական հավասարարական դեմոկրատիա էր: Մի իմանայիք մեր ուրախությունը… Ամբողջ բակը երջանիկ էր ու սենսացիայի մեջ էր գտնվում մի քանի շաբաթ: Ամերիկացի նորաբնակի անունը չէր իջնում բերաններիցս: Երբ հին գնդակները վնասվում էին, նա նոր գնդակներ էր տալիս խաղալու համար: Էդ ամերիկացին մեր բակում, ոնց որ Միկլուխո Մակլայը՝ վայրենի մարդակերների համար, լուսնից իջած ՍՊԻՏԱԿ ՄԱՐԴ ըլներ: Նրա ներկայությունը լրիվ ուրիշ դիմագիծ ու ուրիշ շունչ հաղորդեց մեր բակին: Որքանով հիշում եմ, անունը Դեյվիդ էր: Ով բնակիչներից անգլերեն քիչ – միչ գիդեր, ուզում էր խոսար, շփվեր հետը: Առաջին անգամ, երբ դուրս էկավ բակ, ահագին բնակիչներ հավաքվեցին շուրջը: Շենքի մնացած բնակչությունն էլ կյանքում ձի չտեսած հնդիկի նման նայում էր պատուհաններից: Ով ինչ չափով անգլերեն գիդեր, հարցուփորձ էր անում: Դե մենք՝ էրեխեքս էլ, անգլերեն բացարձակ չգիդեյինք: Նոր - նոր պտի դպրոցում անցնեյինք անգլերենի այբուբենը: Անգիր էինք արել չորս բառ. ՝՝Hi! Please, give, ball՝՝ բառերը ու վերջ: Մի օր, երբ ամերիկացին դուրս էր էկել բակ ու շփվում էր մարդկանց հետ, բնակիչներից մի տիկին, հանգարծ հիշեց. ՝՝Վա՜յ… աղջիկս անգլերենի դասատույա, սպասի կանչեմ թող գա հետը խոսա՝՝: Ափալ - թափալ գնաց աղջկա հետևից; Թե ինչ խոսացին, բան չհասկացանք, բայց կարամ ասեմ, որ շատերը ուրախ էին, որ հայաթում կա մեկը, ով հոդաբաշխ անգլերենի էր տիրապետում. կոնտակտը աբորիգենների հետ կայացավ: Դժբախտաբար, մի քանի տարի հետո էդ ամերիկացին մեր բակի իրա ապրած տանը այրվածքներա ստանում ու հիվանդանոցում մահանումա: Էդ մարդու մահվան մանրամասնի մասին անձամբ ես իմացա մեր հայաթի քֆուրչի Օֆիկից: Օֆոն սրտի կսկիծով ասեց. ՝՝Գյոզալ մարդը վառվավ - գնաց, բա ուրիշ վառվելու արժան մարդ չկա՞ր էս քուչում…՝՝: Էդ նույն Օֆոն էր, որը բերանը երբ բացում էր, տղամարդիկ ականջները փագում էին: Օֆոյին առանձին ներկայացրել եմ, եթե հիշում եք: Եթե գնդակ ունենալը դիֆիցիտից ծնված հարց էր, գնդակով խաղալը՝ մի ուրիշ տեսակ պրոբլեմ էր: ֆուտբոլ խաղալու համար հլը պտի տեղ ման գայինք: Խաղալու հարմար, նորմալ տեղ չունեինք, ոնց որ ունեն ասենք եվրոպայում մեծացող էրեխեքը: Մեծամասամբ խաղում էինք հենց բակում, ասֆալտի վրա, որդեղ որպես դարպասներ էին հանդիսանում պատուհանների տակ գտնվող համապատասխան շքամուտքերը: Խաղի տվյալ օրը անխուսափելիորեն ամեն բան պտի ավարտվեր ավելի ճիշտ կլնի ասել՝ հարամվեր մի ինչ որ մեկի պատուհանի ապակիների փշուրների հրավառությամբ: Դրան անպայման պտի հաջորդեր տվյալ տանտիրուհու ղժղժոցը, որից հետո էլ՝ պտի բացահայտվեր ապակիները գնդակով կործանողի ինքնությունը: Վերջինիս ծնողից էլ պահանջվում էր հատուցել կամ գումարով, կամ՝ նոր ապակի քցել տալով: Էդքանից հետո խաղը շարունակել չէր ըլնում, քանի որ խաղը՝ ջարդված պատուհանի փաստով, արդեն հարամված էր: Հետևաբար կամ ուրիշ զբաղմունք էինք քթնում՝ լոմկեն ու մանթոն հաղթահարելու համար, կամ էլ՝ ցրվում էինք տներով: Ըլնում էին դեպքեր, երբ խաղի ժամանակ իրա բուն պարտականությունների մեջ էր մտնում արդեն պատմածս Երեմ պապին: Երեմի ձեռը ընգավ գնդակը՝ հաջող ասա գնդակին: Գրպանից ծալովի հացի դանակը հանում էր ու տեղնուտեղը բացում էր փորը: Երեմի ու նրա մոտ ընգերոջ՝ Սերոբի մասին դուք արդեն գիդեք, պատմել եմ: Պատմել եմ, թե ոնց էինք վերջիններիս գռմռցնում մեր կրակապաշտությամբ: Հիմա մենակ կավելացնեմ, որ հլը չեմ հիշում մի ընենց դեպք, որ Սերոբը հասցներ բռներ մեզնից մեկին: Վախը չէր թողում գերի ընգնել Սերոբի ձեռը: Սերոբն ու Երեմը միասին էին նստում հայաթում լուսահոգի Զինա տատիյի պատշգամբի տակ սարքված էրկաթի նստարանին ու խոսում էին իրար հետ, թե ինչի մասին՝ չեմ կարա ասեմ, քանի որ ոչ մեկս մոտ չէր համարձակվում մոտ գնալ նրանց: Էրկուսն էլ հսկում էին հայաթի ՝՝կարգը՝՝, բայց հսկում էին մենակ մեզնից, որ հանգարծ ոչ ֆուտբոլ խաղացվի պատուհանների տակ, ոչ էլ՝ կրակ վառվի ինչ որ մի տեղ: Բակում ֆուտբոլ խաղալու իրավունք չունեյինք մեկ էլ ըսենց կոչված ՝՝ծյոծ՝՝ Անյայի պատուհանների տակ: Ազգությամբ ռուս էր, մի այլ կարգի ալկոհոլիչկա էր: Հենց գնդակով մարդ էր տեսնում իրա լուսամուտների տակ, ժավելաջուր էր սարքում ու սպառնում էր դույլով շփել խաղացող էրեխեքի վրա: Ու հավեսով, դեմքին մաքսիմալ ցասման ու սադիստական արտահայտություն տալով էր շփում: Ծյոծ Անյա կոչեցյալը զզվելի էր բոլորիս համար: Մենք՝ էրեխեքս, էն ժամանակ չէինք կարող պատկերացնել, թե ինչ վտանգավոր բան էր ժավելաջուրը ու փախնում էինք մենակ էն թերի գիտությամբ, որ ժավելաջուրը կփչացնի հագուստը, իսկ որ աչքի մեջ կարա լցվի ու քոռանանք, դրա մասին բացարձակ տեղյակ չէինք: Բարեբախտաբար Անյա կոչվածքի ձեռից ոչ մեկս չտուժեց: Սաղա, թե սատկածա ծյոծ Անյան, Աստված կիմանա, բայց հուսով եմ, որ նման կենդանին վաղուց սատկելա ու հուսով եմ նաև, որ Աստված կա՝ իրա ստեղծած դժողքի ու դրախտի ինստանցիաներով: Հուսով եմ, որ Անյայի նման սատկածները կգնան դժողք՝ էլեկտրական աթոռի վրա խորովվելու: Բայց շատ հակակրելի, զզվելի կնիկ էր: Թու՛... Միշտ կարմիր պամադա էր քսում, միշտ լակած, վրից արաղի հոտ էր փչում ու միշտ՝ ՄԵՆԱԿ, ներքևի պռոշն էլ՝ լա՜վ կախված: Մի խոսքով, կլասիկ ռուս ալկոհոլիչկա: Թե դրան ովա ջահել վախտ... Բայց չէ, ջահել վախտ փաստորեն ՝՝սիրել՝՝ են, քանի որ էրկու տղա թոռներ ուներ, որոնց դիմավորում էր նրանց ամառային արձակուրդների ժամանակ: Երբ գալիս էր ձմեռը, ՊԱՐՈՆ ԴԻՖԻՑԻՏԸ շարունակում էր տնօրինել մեր մանկությունը: Թաղի ամենաբարձր ու միակ հարմար դքից սղալու համար ինչ տեսակ հնարք ասես որ չէինք բանացնում, քանի որ սովորական սահնակը նորից՝ դիֆիցիտ էր: Բայց ես սահնակ ունեյի. լուսահոգի հերս էր սարքել իրա ճարած նյութերով ու դետալներով: Քշվում էր, վատը չէր: Սահնակների միջի թագուհին, եթե չեմ սխալվում, մեր ժամանակ ՝՝чук и гек ՝՝ կոչվող սահնակն էր: Էդ տեսակ սահնակները պարծանք էր տիրոջ համար. մի տեսակ հարուստ ապրելու նշան էր ընկալվում: Երբեմն երեք հոգով քիպ իրար կպած մի կերպ տեղավորվում էինք դրա վրա ու՝ ձնասառցապատ դքով՝ ներքև: Ով էլ սանկա չուներ, պոլիէթիլենի վրա էր նստած սղում: Ձմեռով սղալու մի ուրիշ ձև էլ էինք մտածել: Սպասում էինք, թե երբ պտի մի մեքենա անցնի բակով, որ ընթացքից վազենք ու վարորդից աննկատ կախվենք ավտոյից ու ըտենց սղանք: Պստիկ էինք, շատ դեպքերում՝ անվախ: Կարելիյա ասել, բացարձակ վախ չունեյինք: Էրեխեքի մոտ վախի բացակայությունը փորձի բացակայությունիցա: Չէինք իմանում, որ հնարավորա ճակատագրական վնասվածք ստանանք նման տեսակ հաճույքից օգտվելու հետևանքով: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ պարոն ԴԻՖԻՑԻՏԻՑ ծնվեցին է՛ն տեսակ խաղերը, որոնք որևէ նյութական ծախս չէին պահանջում: Հեծանիվ ու գնդակ չէր, բասկետբոլի օղակ սարքել չէր: Դրանք մրցակցային՝ ճարպկություն, խորամանկություն, հմտություն, ճկունություն, հաշվարկ, խիզախություն, ուշադրություն զարգացնող անգին խաղերն էին, որոնցից հիշատակելու արժանիյա՝ գորձագորձը, պախկվոցին, ՝՝казаки разбойники՝՝ - ն, հալամուլան, 7 քարը, Էշ – մլիցեն, կլասը, ՝՝Дом՝՝-ը, զուգարանը ու շատ խաղեր, որոնք հիմա արդեն չեմ կարողանում մտաբերել: Ինչնա՞ շատ Հայաստանում՝ քարն ու կավիճը: Եթե կավիճ չէինք կարողանում ճարել, ապա ասֆալտին գծերը մի կերպ քաշում էինք դեսից - դենից հայթայթված, կիսանեխած գաջի կտորներով, կամ՝ գիպսով: Մրցակցային էս տեսակ խաղերի ժամանակ սկսում էինք իրար բնավորությունները ակամա ճանաչել, թե ովա ազնիվ, ովա՝ նենգ, ովա կամային, հարիֆ, դանդալոշ, արագավազ, ովա խորամանկը, ով՝ ուժեղը ու ի վերջո, ովա՝ բիջը: Խաղը մրցությունա, իսկ մրցությունը էդ մեր կյանքնա, իսկ կյանքը մի մեծ խաղա, որդեղ ըստ էության, չափվում են էդ մրցությանը մասնակցող մարդկանց հատկանիշները. ով՝ ում: Հազվադեպ էին էն խաղերը, որոնք խաղում էինք թաղի աղջիկների հետ միասին: Մեծամասամբ տղերքով մեր խաղերը խաղում էինք առանձին: Աղջիկները իրանց համար ռեզին էին թռվռում, տղերքը՝ իրանց համար վերը թվարկված խաղերը: Հիշացնում էր ճիշտ ու ճիշտ նախնադարյան հոտային միջավայրը, որդեղ ամեն մի սեռ իրա բնույթին համապատասխան գործովա զբաղված. կնանիք մի տեղում քարանձավի մուտքի մոտ հսկում են կրակը, տղամարդիկ՝ ցիրուցան, իրանց ավազակային խաղերով՝ որսորդությամբ: Էդ տարանջատումը բնականորեն էր ստացվում ու առանձին ջանքեր գործադրելու կարիքը չկար: Բանազդով ամեն մի սեռ գիդեր իրա հոտն ու զբաղմունքը: Հեծանիվի թեմայից մի քիչ հեռացա, բայցն պետքա նորից վերադառնամ հետևյալ նկատառումով: Պարոն Դիֆիցիտը իրա մասին հոգեբանորեն ինձ հիշացրեց մոտ յոթ տարի առաջ, երբ մոտս հեծանիվ քշելու անհագ ցանկություն առաջ էկավ: Գնացի հեծանիվ առա ու թույլ տվեցի, որ ինձ էշշացնեն: Ձեռի վրից քշած հեծանիվը նոր հեծանիվի գնով սաղցրին վրես՝ ՝՝հիմնավորելով՝՝, որ թազա հեծանիվը ՝՝չի քշվում՝՝: Կարաք ծիծաղեք, կարաք լացեք, բայց՝ էշշացա: Ես էլ եմ մարդ, ու՞մ հետ չի պատահել՝ թող գլուխ գովա: Համենայն դեպս, մարդուց իրա էշանալու իրավունքը անհնարա խլելը: Երևանի փողոցներով, մի քանի անգամ կյանքի ու առողջության համար վտանգավոր վիճակները արհամարհելով՝ կամազի ու տրալեյբուսի տակ ընգնելու մահվան վտանգները շրջանցելուց հետո, նորին մեծություն ճակատագիրը տաքսու վարորդի դեմքով առաջարկեց ինձ որ վաճառեմ հեծանիվս: Աստված մարդու հետ խոսումա կյանքի հանգամանքներով: Եթե դու հավատում ես էդ հանգամանքներին, ուրեմն դու հավատում ես նաև Աստծուն: Հիմա հավատում եմ, որ եթե ես չծախեյի հեծանիվը էդ տաքսիսիտին, ապա իմ էս պատումը չէի հասցնի գրել, քանի որ վաղուց կամ մեռած կլնեյի, կամ՝ ամենաքիչը՝ հաշմանդամ: Ահավոր վատ հեծանվորդ էի: Երևանի փողոցներում օրը ցերեկով, երրորդ, կամ երկրորդ գծով Երևանի տարբեր բարձրություններից համարյա մեքենաներին հավասար արագությամբ սուրում էի ներքև՝ արհամարհելով երթևեկության բոլոր կանոնները, լուսաֆորները: Ահավոր էր: Մյուս կողմից էլ հոգնել - հագեցել էի: Այլևս նոր զգացողություններ չէր պարգևում ՝՝խաղալիքը՝՝: Էս գիտակցությամբ էլ ծախեցի հեծանիվս: Ծախելու օրը երբեք չեմ մոռանա: Ասեմ, որ ծախելուց շատ վատ եմ: Ծախելու համար մարդ Հոր սրտին սիրտ չի հասնի... Ուզում եմ ասեմ, որ մանկական հասակում դիֆիցիտի պակասը հոգեբանորեն հասուն տարիքում ինչ որ կերպ հատուցումա պահանջում: Անձամբ իմ փորձը ինձ ապացուցումա, որ նման ճշմարտություն գոյություն ունի: Մնաց մի կարևոր հարց էսքան երկար շարադրանքից հետո: Արդյո՞ք մեզ պետք էր մեր մանկության պարոն Դիֆիցիտը... Անխոս՝ պետք էր: Զրկանքի ու դրա դեմ պայքարի մեջա կոփվում ու կայանում մարդ տեսակը: Զրկանքնե՛րն են մարդու դատավորը:
|
Abone ol ve malalelerin yayınla: