ՄԱՐԴՈՒ ԶԱՎԱԿԻ ԿՈՐՍՎՈՂ ՀՈԳԻՆ
Շատ չի կարելի հիանալ եվրոպական ըսենց կոչված ՝՝արժեքներով՝՝, մասնավորապես շարքային եվրոպացու կարգապահությամբ: Շուրջ հինգ տարի շփվելով Հիտլերի ասած նորդական ռասսայի ներկայացուցիչների հետ, հասկացա, որ էդ ռասսայի կարգապահությունը ֆաշիստական պարտաճանաչությունից բաժանվածա մազի բարակության միջնորմով: Ասենք, էն աստիճան կարգապահ են, որ կարելիյա էդ կարգապահությանը անվանել զոմբիզմ: Հիմա մի պստիկ չափազանցությամբ ասեմ, որ եթե վերադասը հրամայեց, որ այսուհետ պետքա ամեն աշխատանքային օրը սկսելուց առաջ գլուխը երեք անգամ խփել պատին ու նոր սկսել աշխատանքը՝ կանեն ամենայն մեծ բարեխղճությամբ: Կարգապահ ռասսայա, ոչինչ չես կարա անես: Ինչ խոսք, վերադասի համար նման կարգապահությունը կատարյալ դրախտա: Էլ ի՞նչա պետք շեֆի երջանկության համար՝ լսող անձնակազմ: Նման մի վերադաս Հիտլերն էր ու նման մի լսող էլ գերմանական ազգն էր: Իսկ մենք զարմանում ենք, թե ո՞նց Եվրոպայում հնարավոր դարձավ ու մոլեգնեց ֆաշիզմը: Եվրոպացու մոտ հոգեբանական լրիվ նախադրյալները կային, էդ պատճառով էլ հնարավոր դարձավ: Մի քիչ էլ թույնող պրոպագանդա, մի քիչ էլ Գեբբելս ու՝ համեցեք, վայելեք ֆաշիզմը: Եվրոպացու պարտաճանաչությունը արտահայտվումա ոչ միայն իրանից վերադասի կարգադրությունները կատարելու, այլև իրա որոշակի իրավունքներից օգտվելու հարցում: Ասենք, եթե հատուկ օրենքով իրավունք տրվի եվրոպացուն օրվա կոնկրետ ժամին բառացիորեն քաք ուտել, եվրոպացին կշտապի օգտվել անգամ իրա էդ իրավունքից: Մարդ ըսենց լսող ժողովուրդ ունենար հրաշքներ կգործեր, ոնց որ գործում էր Հիտլերը իրա ժամանակի շուրջ 70 միլիոնանոց Գերմանիայով: Հայ ժողովրդի մեջ նման երկակի որակ ստանալու մասին երազել չի կարելի ու պետք էլ չի: Մենք՝ օրենք էլ ունենք, իրավունք էլ ունենք, բայց գիտակցում ենք, որ էդ օրենքը կամ իրավունքը ամեն բան ու ամեն ինչ չի կարա հանդիսանա ՄԱՐԴ արարածի համար, մի արարածի, որի հոգին կարա շատ խորը ու միաժամանակ շատ ծանծաղ ըլնի: Իսկ էդ չի կարա տեղավորվի մենակ օրենքի ու իրավունքի մեջ: Իսկ էդ չի կարա տեղավորվի մենակ օրենքի ու իրավունքի մեջ: Կյանքը շատ ավելի բարդ կողմեր ունի ու հնարավոր չի էդ կողմերը տեղավորել օրենքի ու իրավունքի գրքերի չափից դուրս նեղլիկ էջերում: Իսկ թե ե՞րբ հայ- մարդուց կկոչվենք ՄԱՐԴ - ՀԱՅ, էդ արդեն մեծ հարցա: Պարտադիրա ասելը, որ էսօրվա դրությամբ շրջանառվող ըսենց կոչված ՝՝մարդու իրավունքներ՝՝ ասածը միախառնվածա այլասերվածության հետ: Ամեն ազգ ինքը ԿԱՄԱՎՈՐ պետքա ընտրի իրա իրավունքների ձևն ու տեսակը: Էդ բացառապես իրանց, էդ թվում՝ մեր ներքին հարցնա: Արտաքին թելադրանքը պետքա իսպառ բացառվի: Վստահաբար, ոչ մի արտաքին ուժի լրջորեն քիչա մտահոգում, թե քանի մարդ վրեն բենզին լցրեց ու իրան ինքնահրկիզման ենթարկեց, քանի՞ գոմիկ ծեծ կերավ, քանի՞ գոմիկ ոչ գոմիկի տփեցին ու ըտենց շարունակ: Էդ լակոտային հարցերը դիվանագիտության համար ընդամենը մարտավարական հնարքներ են հանդիսանում, որ երբ որ պետքնա ծափ տան Կովկասյան սարերում ՝՝դեմոկրատիա՝՝ կապկող ցեղիկների կարգված պետերին, իսկ երբ որ պետքնա՝ պարսավեն, թե գիդեք ինչ, ձեր երկրում գոմիկները մի այլ կարգի նեղված են... Վրե՛ն թե նեղված չեն: Մենք խաղում ենք ՄԵՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ: Մենք իրանցից գերազանց ու շատ առաջ ենք իմացել, թե ինչ բանա ՄԱՐԴԸ ու նրա իրավունքը: Եվրոպացի պարոններին պետքա միշտ հիշացնել իրանց բոլորովին ոչ հեռու անցյալը, որ երբ մարդու իրավունքների ՝՝օրրան՝՝ պառլամենտական Եվրոպայում մոլեգնում էր ֆաշիզմը, արտաքին ոչ մի ուժ Եվրոպային ցույց չտվեց, թե ուշքի՛ էկեք, մարդու իրավունքներն են խախտվում: Հակառակը, պարոն Ադոլֆին թողտվությամբ՝ փողերով ու ամեն կերպ խրախուսում ու հովանավորում էին, որ Եվրոպան ստրկացնի: Ժողովուրդն էլ կարգապահության սովոր էր, տեղափոխեցին էդ իրա կարգապահական հոգեբանությամբ ֆաշիստական ռելսերի վրա ու քշեցին Արևելք՝ ըսենց կոչված ՝՝չմարդկանց՝՝ մարդու ՝՝իրավունքներ՝՝ սովորացնելու համար: Ստալին պապին էլ իրա էրկաթի ձեռը բռունցք արեց, բռունցքի մատներից միջնամատը ընտրեց ու ցցեց Հիտլերի հովանավոր եվրո - ամերիկյան պարոնների քթի տակ ու հասկացրեց, որ Արևելքում մարդու ՝՝իրավունքների՝՝ հիմար, դեմագոգիկ հարց գոյություն չունի: Մարդու իրավունքների մեծ, շատ մեծ հարց կա հենց Արևմուտքում ու Եվրոպայում. ընդեղ օրենքով մարդ կոչվածից խլել են նրա հոգին, սարքել են վաղուցվանից կարգապահ, օրինապաշտ զոմբի, որ հարմար պահին նորից պրակտիկ ֆաշիզմ վերակենդանացնելու համար հոգեբանական մեծ հիմքեր ըլնեն: |
Abone ol ve malalelerin yayınla: