Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿԱ՞Ն ՍՊԱՌՆԱԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

20:07, pazar, 16 eylül, 2018
ԿԱ՞Ն ՍՊԱՌՆԱԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
    

Բոլոր նշաններից էրևումա, որ դեռևս նիկոլապաշտ մոլորված, խաբված բազմությունը կազմումա գերակշռող մեծամասնություն, որոնք պատրաստ են անգամ ֆիզիկապես խժռել նրան, ով ամուր փաստերով ու փաստարկներով, ապացույցներով ցույց կտա, որ Նիկոլ կոչվածը ընդամենը շահագրգիռ ուժերի կողմից կարգված գործակատար խրտվիլակա: Փաստորեն, դեմոկրատիա կոչվածը լայն հնարավորություններա ընձեռում լրիվ լեգալ դաշտում ֆաշիստական անհանդուրժողական մթնոլորտ ձևավորել երկրում, որդեղ ընդդիմադիր ցանկացած մարդու ֆիզիկական անվտանգությունը ու անձեռնմխելիությունը կասկածի տակա գտնվում: Սա խիստ մտահոգիչ իրողությունա:

Իսկ իրողությունը սարսափելի կլինի, եթե հանկարծ պարզվի, որ Սերժը լրջորեն մտադրությունա ունեցել սեփական իշխանափոխության սցենարը գրելուց իշխանությունը ամբողջապես ու մշտական հիմունքներով ժամանակավոր կոչվածից հետո սցենարի հաջորդ փուլում հանձնել էս տեսակ ապազգային, խայտառակ ՝՝իշխանությանը՝՝, որը ո՛չ մի տեսակ պատասխանատվություն չի կարա վերցնի իրա վրա: Ամբողջ ուժով ուզում եմ հավատամ որ Հայաստանը իրա գլխին իսկական ուժեղ ձեռներով ու ուղեղով տեր ունի, ով ամուր կանգնածա ոտների վրա, հսկողության տակա պահում իրավիճակը ու պետքա հանդես գա ճիշտ տեղին ու ժամանակին, որպեսզի վերջ դնի դարի խեղկատակությանը: Ովա՞ էդ մարդը. Քոչարյա՞նը... Ես այլ անձ չեմ կարողանում նշմարել: Եթե ոչ Քոչարյան Ռոբերտը, ապա ուրիշ էլ ո՞վ... Ո՞վ կարա պայմանավորվի արտաքին ուժերի հետ երկիրը ագրեսիայից հեռու պահելու հարցում...

Նկատենք մի բան. Սերժը հենց ընենց տեղը չփոխեց սահմանադրությունը ու Զինված ուժերը հենց ընենց տեղը չհեռացրեց պետության ղեկավարի տնօրինությունից: Սա էս դեպքում լավ նշանա ու ամենից առաջ խոսումա իմ հույսի օգտին, որ ամեն բան պլանավորվածա: Բացի էդ Նիկոլը համաձայնելա խաղալ Սերժական խմբագրության սահմանադրության կանոններով, ուրեմն համաձայնա զրկել իրան բանակի օժանդակությունից: Սա լավա: Հաջորդ կարևոր փաստը, որը խոսումա իմ հույսի օգտին էնա, որ Նիկոլը աշխատումա դեռևս սերժական պառլամենտի հետ, որը նիկոլ - սերժ գործարքից անտեղյակ, անկեղծ, թե ձևական - ընդդիմադիրի կեցվածքով, խաղումա Նիկոլի դեմ:

Հուսով եմ, որ Հայաստանի ռազմա - քաղաքական անվտանգությունը երաշխավորվածա ու էլ ավելի հուսով եմ, որ էդ երաշխիքները տրվածա Ռուսաստանի Դաշնության կողմից: Ամեն դեպքում 102 - րդ ռազմաբազան երկրի ներսումա ու Հայաստանի Արևմտյան սահմանի վրա արտաքին վտանգը էս փաստով պետքա բացառել:

Մի քիչ էլ սպասենք, թե երբա մեսսիան մտնելու խաղի մեջ: Մուկը իրա հույսը չի դնում մենակ մի անցքի վրա: Միգուցե Սերժը, ով կանգնածա էս ամբողջի թիկունքում ներքաղաքական զարգացումների համար այլ սցենարներ ունի... Չգիդենք դեռ: Մեզ մնումա մենակ սպասել:


    
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     16.09.2018
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5032 | 0 | 0
Facebook