Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հասմիկ Պողոսյան «Այսուհետ, չլքե՛ք նման միջոցառումները»

22:39, çarşamba, 13 şubat, 2013
Հասմիկ Պողոսյան «Այսուհետ, չլքե՛ք նման միջոցառումները»
     Այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանում մեկնարկեց «Ուսանողական ֆիլhարմոնիա» նախագիծը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվող այս միջոցառման նպատակն է երիտասարդներին ուսուցանել և ներկայացնել դասական երաժշտությունը, ուսանողներին ոգեւորել ինքնակամ գալու դասական համերգների: «Ուսանողական ֆիլհարմոնիայի» բացմումը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նրա ղեկավարությամբ ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Երեկոյի ընթացքում հնչեցին Սարգիս Ասլամազյանի կողմից մշակված ժողովրդական երգեր ու մեղեդիներ ՝ «Քելե-քելե» , «Երկինքն ամպել է» , Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» Առնո Բաբաջանյանի «Երջանկության մեխանիկա» , Ռուբեն Ալթունյան «Քոչարի» , «Բերդ պար» և Ջակոմո Պուչինի ստեղծագործություններից: Միջոցառման ընթացքում մի քանի ուսանողներ, երբ լքեցին դահլիճը տիկին Պողոսյանը խնդրեց դիրիժորին՝ խիստ նկատողություն անել բոլորին, որ այլևս չլքեն դահլիճը նման միջոցառումների ժամանակ: Չնայած այս դեպքին` իր ելույթում դիրիժորը նշեց. «Ողջունում և հաջողություն եմ մաղթում այս նախագծին և խոստանում աջակցել «Ուսանողական ֆիլհարմոնիային»:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4100 | 0 | 0
Facebook