Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հեքիաթներ չեն լինում

nea
Yazar:
nea
22:17, pazartesi, 25 şubat, 2013
Հեքիաթներ չեն լինում
    
    

Սիրո, ընտանիքի և անձնական կյանքի ոլորտներում մարդը ամենից շատ սիրում է հեքիաթներ: Նա սպասում է, երբ ինչ-որ մեկը երբևէ իրեն կպատմի պատմություն այն մասին, որ ինչ-որ տեղ երկրի վրա կա Հավերժական սեր: Որ ինչ-որ տեղ քայլում է ձեր կեսը, միակը և անկրկնելին, նախատեսված բացառապես ձեզ համար: Ձեզ միայն պետք է գտնել նրան և կսկսվի ձեր երջանկությունը: Մարդն ուզում է հավատալ, որ իր բոլոր խնդիրենրը ծագում են ինչ-որ մեծ գաղտնիքի չիմացությունից: Պետք է միայն այն իմանալ և կյանքը կկարգավորվի: Այսպիսով, սիրելի ընթերցող, հեքիաթ չի լինի: "Հրաշալի գաղտնիքի", կախարդական փայտիկի, հեքիաթի կարիքը մարդու մոտ ծագում է նրանից, որ նա փնտրում է հեշտ ճանապարհներ: Նա սպասում է, որ ինչ-որ մեկը կպաշտպանի իրեն: Այս ամենը ունի մեկ աղբյուր. անվստահություն սեփական ուժերի վրա, անվստահությունը ինքնուրույն ինչ-որ բան փոխելու վրա:
     Բոլորի համար ավելի հեշտ է հավատալ հեքիաթի քան սկսել գործել ինքնուրույն: Իսկ իր ուժերին չհավատացող մարդը դիմում է գուշակներին և նման անձանց, համարելով որ նրանք կարող են լինել ուղեկցող, առաջնորդ, թեև ամեն մարդ ինքը պետք է լինի իր առաջնորդը: Հավատացեք, չկա որևէ մեկը, որ պատասխան տա ձեր կյանքի համար, բացի ձեզանից: Եվ հեքիաթը կարող եք ստեղծել դուք ձեր ձեռքերով:
     Մենք կպարզաբանենք սիրո և հարաբերությունների ներքին մեխանիզմները, մեր կյանքի այն կողմերը, որոնք մենք սովորել ենք զարդարել գեղեցիկ բառերով և ծածկել քողով: Եվ հետո տառապել այն բանից, որ իրականությունը չհամընկավ մեր անուրջների հետ: Մեր նկարագրած մեթոդը կոչվում է "Գիտակցված կյանքի մեթոդ": Մարդը կարող է ինքն իր համար ստեղծել խնդիրներ և կարող է դրանից ինքնուրույն ազատվել, եթե իմանա այն կանոնները, որոնք ազդում են մեր կյանքի վրա:
     Եթե դուք չխախտեք այդ կանոնները, ապա ձեր կյանքում կկատարվեն հրաշքներ, և ձեր ցանկությունների իրականացնողը կլինեք հենց դուք:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5978 | 0 | 0
Facebook