Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արդյոք տարբերություն կա՞ տղամարդու և կնոջ միջև

nea
Yazar:
nea
22:05, pazartesi, 25 şubat, 2013
Արդյոք տարբերություն կա՞ տղամարդու և կնոջ միջև
     Ավելի քան 100 տարի է, ինչ գիտնականները հետազոտում են տղամարդուն և կնոջը` փորձելով գտնել նրանց միջև տարբերությունը, և անկասկած, մարդկությունն էլ իր հերթին փորձում է գնահատել այդ տարբերությունը: Այժմ գիտնականներին հայտնի են զուտ տղամարդուն և զուտ կնոջը հատուկ բնավորությունները, բարքերը, սովորույթները: Այս արտակարգ երևույթի բացատրությունը երկար ժամանակ էր պահանջում, սակայն կարելի է պարզապես ասել, որ դրա հիմնական պատճառը բնության և մշակույթի փոխներգործությունն է: Հիմնականում բանավեճերն ընթանում են մի խնդրի շուրջ` "ով է առավել խելացի": Տղամարդու և կնոջ մտավոր կարողությունների օրգանական գործունեության գործակիցը (IQ) միանման են զարգացած: Սակայն մանրազնին ուսումնասիրելով մտավոր զարգացման բոլոր աստիճանները, գիտնականները պարզել են, որ ամենաճշգրիտ և ամենաներքևի սանդղակում մեկ կինը համարժեք է երկու տղամարդու: Տղամարդու հանդեպ կնոջ առավելությունը դրսևորվում է այն ոլորտներում, որտեղ մարդկանց հետ հաղորդակցվելն անհրաժեշտություն է: Կանայք առավել դյուրին ու հասանելի են ներկայացնում իրենց զգացմունքները, որոնք հաղորդվում են դեմքի արտահայտությամբ, մարմնի շարժումներով և ձայնային ելևէջների աննկատելի փոփոխություններով: Կանայք տղամարդկանցից ավելի լավ են կարդում մտքերը, այսինքն ավելի լավ են ըմբռնում դիմացինի մտադրությունը: Կանայք առավել վարժ են տիրապեոտւմ լեզվին, խոսում են ավելի բնական ու պարզ, ավելի արագ ու ներդաշնակ: Տարբեր են նաև կանանց և տղամարդկանց կողմից քննարկվող թեմաները: Կանայք քննարկումների ընթացքում ավելի քաղաքավարի են (թեպետ երբեմն կարող են այդպիսին թվալ) և սովորաբար հիշատակում են այն մարդկանց անունները, որոնք նշանակալից դեր են ունեցել իրենց կյանքում: Մինչդեռ տղամարդկանց ավելի շատ հետաքրքրում են սոցիալական կարգավիճակի, աշխատանքի, դրամի և սպորտի հետ կապված խնդիրները: Կանայք բնական ճանապարհով կարողանում են ստեղծել իրենց սոցիալական հարաբերությունների դաշտը` ընդգրկելով ընտանիքը, ընկերներին, աշխատակիցներին: Վերջիններիս մասին փորձում են որքան հնարավոր է ավելի շատ բան իմանալ և այդ օգտագործել նրանց հետ հարաբերվելիս: Երբեմն կանայք իրենց գիտելիքներն օգտագործում են իրենց ցանկություններն իրագործելու, զուգընկեր գտնելու կամ գործնական շահավետ առաջարկ ստանալու, ինչպես նաև հնարավոր մրցակցուհիներին զերծ պահելու համար: Տղամարդիկ ավելի արագ են կողմնորոշվում տարածության մեջ և ավելի դյուրությամբ ղեկավարում սարքավորումները: Կանայք կողմնորոշվում և ղեկավարում են համապատասխան ազդանշաններով, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, երկրաչափական սեփական զգացողությամբ: Նստելով ղեկի առջև` տղամարդն արդեն պատկերացնում է, թե ինչպես կարելի է A կետից B կետը գնալ, և շարժվում է` առանց ուշադրություն դարձնելու փողոցի կամ ճանապարհի անվանմանը: Տղամարդուն հատուկ բնավորության այս գիծն օգտակար է հատկապես անծանոթ վայր տեղափոխվելու ժամանակ: Տղամարդիկ որոշ բաների մասին մտածում են նույնանման, նույնկերպ խոխհարաբերվում միմյանց հետ, նույն միջոցներով փոխազդում միմյանց վրա: Տղամարդկանց չի կարելի համարել զգայական էակներ. նրանք կարողանում են անքակտելի փոխհարաբերություններ հաստատել: Կանայք առանձնանում են իրենց զգայականությամբ, և մարդկանց հետ փոխհարաբերության համար զգալի ժամանակ ու էներգիա են ծախսում: Մտերմիկ զրույցները սովորաբար սահմանափակվում են 1-2 ընկերուհիներով: Տղամարդկանց (հատկապես երիտասարդներին) դուր է գալիս բազմաքանակությունը: Երկսեռհարաբերություններ կարողանում են հաստատել ավելի քիչ ջանք թափելով: Տղամարդկանց հատուկ է նաև մրցակցության ոգին, օրինակ` սպորտում կամ պատերազմում: Նրանք տարբեր սարքավորումներ ստեղծող գյուտարարներ են: Տղամարդիկ հակված են լիդերության համար մրցել միմյանց հետ, հասնել իրենց նպատակներին և ղեկավարել:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4550 | 0 | 0
Facebook