Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՍԵՐԸ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԸ...

nea
Yazar:
nea
21:37, cuma, 22 şubat, 2013
ՍԵՐԸ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԸ...
    
    
17.08.2012, 00: 33
Մի անգամ…...
Կար մի կղզի, որտեղ ապրում էին զգացմունքը և մարդկային արժեքները` լավ տրամադրությունը, տխրությունը, իմաստությունը . . . ինչպես նաև մնացած բոլորը, այդ թվում սերը: Հանկարծ մի օր բոլոր զգացումներին հայտնեցին, որ կղզին շուտով խորտակվելու է: Հետեվաբար բոլորը պատրաստեցին իրենց նավակները և գնացին: Միայն սերը սպասեց միայնակ, մինչև վերջին րոպեն: Երբ կղզում մնաց մի կտոր ցամաք, սերը որոշեց օգնություն խնդրել: Հարստությունը անցնում էր սիրո մոտով և սերը օգնություն խնդրեց նրանից,
-Հարստություն դու կարող ես ինձ վերցնել քեզ հետ:
-Չեմ կարող, որովհետև իմ նավակի մեջ շատ ոսկի ու արծաթ կա և քեզ համար տեղ չկա:
Հետո սերը օգնություն խնդրեց հպարտությունից,
-Հպարտություն խնդրում եմ ինձ վերցրու քեզ հետ, իսկ վերջինս պատասխանեց,
- Չեմ կարող, իմ նավակում ամեն ինչ գեղեցիկ է, դու կարող ես փչացնել ամեն ինչ:
Այդ ժամանակ սերը դիմեց տխրությանը,
- Տխրություն խնդրում եմ վերցրու ինձ քեզ հետ:
Ախ սեր, -պատասխանեց տխրությունը, - այնքան տխուր եմ, որ ուզում եմ մենակ մնալ:
Հետո լավ տրամադրությունը անցնում էր սիրո մոտով, և նա այնքան երջանիկ էր, որ նույնիսկ չնկատեց, որ իրեն կանչում են:
Հանկարծ ինչ-որ ձայն ասաց . «Գնանք սեր ես քեզ կվերցնեմ ինձ հետ»: Կանչողը մի ծերուկ էր: Սերը իրեն այնքան երջանիկ և ուրախ զգաց, որ մոռացավ ծերուկի անունը հարցնել: Երբ նրանք հասան ցամաքին, ծերուկն անհետացավ : Սերը հասակացավ, թե որքան էր պարտական ծերուկին և հարցրեց իմաստությունից,
- Իմաստություն կարող ես ասել ով ինձ օգնեց:
-Դա ժամանակն էր, պատասխանեց իմաստությունը:
-Ժամանակը, հարցրեց սերը, Բայց ինչու այնպես ստացվեց, որ ժամանակը օգնեց ինձ: Իմաստությունը պատասխանեց,
- Որովհետև միայն ժամանակը գիտի, թե ինչքան կարևոր է սերը կյանքում...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5431 | 3 | 0
Facebook