Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խանդի փորձությունները

nea
Yazar:
nea
22:03, cuma, 22 şubat, 2013
Խանդի փորձությունները
    
Որտեղ սեր, այնտեղ էլ խանդ։ Այն ծանր ու տանջալից է։ Նույնիսկ չես հավատում, որ դրա մեջ ինչ-որ լավ բան կարող է լինել։ Բայց իրականում այդ զգացմունքի դրական կողմերն ավելի շատ են, քան բացասականները։ Տևական հարաբերությունների համար խանդն օգտակար է։ Ըստ էության՝ այն միայն մի բացասական կողմ ունի՝ ծանր ու տանջալից է։
Հարսանիքից 2-3 տարի անց յուրաքանչյուր զույգի հարաբերությունները կայուն ու հավասարակշռված են դառնում։ Մենք կարող ենք, իհարկե, ռոմանտիկ ընթրիքներ կազմակերպել, միմյանց անակնկալներ անել, միևնույն է, ինչ-որ բան այն չէ։ Նորից կիրք ենք ուզում, ապրումներ, սիրո ապացույցներ, ինչ-որ բան, որ շատ լավ հարաբերություններում, ավաղ, չի կարող լինել։ Եվ ահա դարանակալ սպասում ենք, նկատում ինչ-որ հայացք ու սկսում, "էդ ինչո՞ւ մի տեսակ նայեցիր նրան", "էդ ինչո՜վ ծանոթդ էդպես ուրախացրեց քեզ"։
Խանդը պահպանում է զգացմունքները՝ փրկելով խզումից
Հոգեբանները համարում են՝ անհրաժեշտ է, որ ժամանակ առ ժամանակ խանդ առաջանա, որպես ապացույց, որ մեզ դեռ սիրում են։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ենթագիտակցաբար անգամ ձգտում են դրան, որպեսզի վիճելով, դժգոհություն հայտնելով՛ լսեն. "Մենակ քեզ եմ սիրում"։ Խանդ զգալով՝ սկսում ենք վերլուծել տեղի ունեցածը, ավելի շատ մտածել հարաբերությունների մասին, ասես երևակում ենք մեր ամենօրյա կյանքը։ Դա միշտ էլ զգացմունքների օգտին է։
Կարծում եք՝ օրինաչափությունը միայն սա՞ է՝ սիրում ենք, ուստի խանդում ենք։ Զարմանալի է, բայց հաճախ ճիշտ հակառակն է։ Սկզբում մեկն ավելի ուժեղ է սիրում, մյուսը թույլ է տալիս, որ իրեն սիրեն, և այնպես է ընտելանում այդ սիրուն, որ այն ընդունում է որպես օրինաչափություն։ Իսկ մի 5 կամ 10 տարի անց առաջինը պարզապես հոգնում է այդ "միակողմանի" հարաբերություններից և, թեկուզ հազվադեպ, սկսում է շուրջը նայել ու գտնում է իր հոգյակին։ Երկրորդի համար դա իսկական ցնցում է։ Նա չի հավատում, ապա զայրանում է (եթե մանավանդ "հոգյակը" գեղեցիկ է և շատ արժանիքներ ունի), այնուհետև ուժգին խանդ զգում (մինչդեռ չգիտեր էլ, թե դա ինչ բան է) և, վերջապես, սիրահարվում է իր զուգընկերոջը։ Այսպես հարաբերություններն ավելի ամուր ու հետաքրքիր են դառնում։
• Մի թաքցրեք խանդը ամուսնուց։
Դա բնական մարդկային զգացմունք է, ընդ որում, կաթիլ-կաթիլ կուտակվելով՝ այն պայթյունավտանգ է դառնում։
• Նրա խանդին համարժեք արձագանքեք։
"Դու հո հիվանդ չե՞ս", "Չեմ ուզում էդ հիմարությունը լսել", նման արտահայտությունները ցավագին արձագանք են հարուցում, որը կարող է փչացնել հարաբերությունները։ Տեղին են խոսքերը, գգվանքները, համբույրները, ուղիղ աչքերին նայելը։ Եթե ներկա են ուրիշ մարդիկ, ապա բռնեք սիրելիի ձեռքը կամ ձեր ձեռքը դրեք նրա ուսին։ Նման ժեստերը, որ ենթագիտակցորեն գնահատվում են որպես կողքին լինելու ցանկություն, հայտարարություն՝ սա իմն է, էապես նվազեցնում են խանդը։
• Անշուշտ, դուք ատում Եք Ենթադրյալ մրցակցուհուն և ամեն կերպ ջանում եք բացել ձեր սիրելիի աչքերը։
Մինչդեռ հարկ է ճիշտ հակառակը, գովել նրան։ 'Նա շատ գեղեցիկ է, ինչ սիրուն մազեր ունի, երևի՝ բնական։ Շորն էլ շատ է սազում"։
• Ձեր ամբողջ էությամբ ցույց տվեք. "Ես ամեն ինչի մասին գլխի եմ ընկնում, բայց դա ինձ նույնիսկ մի քիչ ուրախացնում է։ Տեսնենք, թե ինչ դուրս կգա"։
Զուգընկերոջը նման անհամապատասխան արձագանքը փակուղու կհանգեցնի. "էդ ինչի" համար է ուրախանում։ Հարկավոր է պարզել, թե ինչով է զբաղվում առանց ինձ"։ Դրանից հետո ծրագրված սիրահետումի ուրախությունից հետք իսկ չի մնա։
• Խանդը մեզ ավելի լավը դառնալու հնարավորություն է ընձեռում։
Սակայն դրա բաղադրիչներից մեկն անլիարժեքության զգացումն է։ Եթե ուրիշին գերադասել են մեզնից, նշանակում է՝ նա ավելի գեղեցիկ է, խելոք, հետաքրքիր։ Կարելի է, իհարկե, աղմուկ բարձրացնել, կարելի է մեղադրել զուգընկերոջը դավաճանության մեջ, բայց դա ոչինչ չի փոխի։ Եվ դա սարսափելի է։ Արցունքներ կքամի, հուսահատության գիրկը կնետի, ինչը, որպես կանոն, ձգվում է ամիսներ։ Այնուհետև (անկախ այն հանգամանքից, թե ինչպես են զարգանում դեպքերը) սկսվում է փոխվելու ցանկությունը, ավելի խելոքանալ, ավելի հաճելի, ավելի գրավիչ ու գեղեցիկ դառնալ։ Եվ այս ամենը սոսկ այն պատճառով, որ անլիարժեքության զգացումն անձի զարգացման գլխավոր շարժիչ ուժն է։ Ինչքա՛ն կանայք են շնորհակալություն հայտնել ամուսիններին, որոնք ստիպել են իրենց խանդել։ Հենց դրանից հետո են նրանք նոր կյանք սկսել։
• Կյանքում որևէ նոր բան մտցնելը, անկասկած, անհրաժեշտ է թեկուզ նրա համար, որ շեղի մռայլ մտքերից, կյանքն ավելի պայծառ դարձնի։ Բայց տանջահար լինել հոգեբանական վարժանքներից, մարզումներից ու սննդակարգերից, միաժամանակ ձգտելով մասնագիտական նվաճումների, միանգամայն զուր չարչարանք է։ Ձեր խանդի մասին հավանաբար կմոռանաք, բայց և ուրախություն չեք ապրի:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
10709 | 0 | 0
Facebook