Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԴԵԼ ԲՈՍԿԵԻ ԵՎ ՌՈՋԵՐՍԻ «ԴԱՐԱՇՐՋԱՆԻ» ԱՎԱՐՏԸ

15:34, salı, 28 haziran, 2016
ԴԵԼ ԲՈՍԿԵԻ ԵՎ ՌՈՋԵՐՍԻ «ԴԱՐԱՇՐՋԱՆԻ» ԱՎԱՐՏԸ
     Ավարտվեց Եվրո-2016-ի նաև մեկ ութերորդ եզրափակիչ փուլը: Նախ փորձենք հետ հայացք գցելով պարզել, թե ինչ կատարվեց խմբային փուլում: Խմբային փուլը մեղմ ասած անցավ առանց խոշոր սենսացիաների, սակայն որոշ անակնկալներով: Հաճելի անակնկալ էր բոլոր թիմերի նվիրվածության աստիճանը, որի արդյունքում զարմացրին հատկապես հյուսիսային թիմերը՝ Իսլանդիան, Իռլանդիան, Հս. Իռլանդիան, Ուելսը: Անակնկալ էր Շվեդիայի հավաքականի այդպիսի մեկնարկը և անփառունակ խաղը, անակնկալ էր Ռումինիայի դուրս մնալը փլեյ օֆֆից: Անակնկալ էին, բայց ոչ սենսացիա: Ամեն ինչ այսպես գրեթե օրինաչափորեն տեղափոխվեց մեկ ութերորդ եզրափակիչ, որը իրոք ենթադրում էր սկսել անօրինաչափությունների շարքը: Այդպես էլ եղավ: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ ֆուտբոլը վաղուց դուրս է եկել կարգի մակարդակից, և հաղթում է նա, ով ավելի լավ է տրամադրվում: Ցույց տրվեց, որ ծերունիների ժամանակն անցել է, և հերթը էնտուզիայով լի մարզիչներինն է:
     Խաղային առաջին օրը, կարծում եմ, հիասթափեցրեց ֆուտբոլասերներին թե՛ խաղերի որակով, թե՛ գրանցված արդյունքներով: Լեհաստանի, Պորտուգալիայի, Ուելսի հավաքականները նվազագույն առավելությամբ առաջ անցան համապատասխանաբար Շվեյցարիայից, Խորվաթիայից, Հս. Իռլանդիայից: Կարծում եմ առանձնահատուկ խոսելու թեմա է Խորվաթիայի հավաքականը, և բոլորը կհամաձայնվեն, որ ամենացավալին Խորվաթիայի հավաքականի դուրս մնալն էր, որը այս տարի ցուցադրած ֆուտբոլով և հավաքած կազմով ի զորու էր և արժանի էր հասնելու առնվազն կիսաեզրափակիչ: Շվեյցարիան, որը ևս բավականին գրագետ ֆուտբոլ էր ցուցադրում, դուրս մնաց միայն հետխաղյա 11 մետրանոցներից հետո: Անօրինաչափ էր նաև Ուելսի անատամ քաղը՝ չնայած այն հանգամանքին, որ խմբային խաղերում ամեն ինչ հիանալի էր: Անօրինաչափ էր նույնիսկ այն դեպքում, երբ Հս. Իռլանդիան արդեն ցույց էր տվել, որ նվեր չէ ոչ ոքի:
     Խաղային երկրորդ օրն անցավ բավականին գոլառատ և մրցակիցներին գերազանցելու պայմաններում: Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան իրենց կարգով գերազանցեցին համապատասխանաբար Իռլանդիային, Սլովակիային և Հունգարիային, ըստ որում, վերջին երկուսը՝ մի քանի անգամ: Եթե Ֆրանսիայի հավաքականը ունեցավ լուրջ խնդիրներ, և հանուն արդարության պետք է նշել, որ Ֆրանսիայի հավաքականի խաղում իրոք կան որոշակի խնդիրներ, ինչպես Բրազիլիայի մոտ Մունդիալ-2014-ում, ապա Գերմանիան և Բելգիան առանց խնդիրների անցան հաջորդ փուլ, ըստ որում, մեկ անգամ ևս ցույց տրվեց, որ սաֆարովապաշտ երկրի՝ Հունգարիայի սխրանքը միայն պատահականություն էր:
     Երրորդ օրը ամենասպասվածն էր: Հանդիպելու էին Իտալիայի և Իսպանիայի, Անգլիայի և Իսլանդիայի հավաքականները: Չնայած որոշ մասնագետների կանխավ պնդումներին՝ Իսպանիայի հավաքականից շատ բան սպասել պետք չէր այս տարի: Դել Բոսկեն այլևս ասելիք և անելիք չուներ այստեղ: Դա մեկ անգամ ապացուցվել էր դեռևս Մունդիալ-2014-ում, և ակնհայտ էր, որ այս տարի ևս այդպես է լինելու: Այս հավաքականում բացակայում է նորարարական միտքը, և վաղուց անցած էր Դել Բոսկեի դարաշրջանը, որի հիմնադիրը ամենևին էլ ինքը չէր: Իսկ Իտալիան արդեն իսկ առաջին տուրում ցույց տվեց, որ զորեղ է, որ թարմ է, որ ունի միտք և տակտիկա:
     Ամեն ինչ ավելի ցավալի էր հաջորդ՝ Անգլիա-Իսլանդիա խաղում: Այո, Իսլանդիան արժանի էր այդ սխրանքին: Իսլանդացիները հերոս էին նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս եկան Եվրո-2016, առավել քան հերոս էին, երբ հաղթահարեցին խմբային արգելքը, և հերոս կմնային եթե նույնիսկ պարտվեին Անգլիային գերխոշոր հաշվով: Սակայն նրանք չբավարարվեցին, պայքարեցին, վազեցին, հաղթեցին: Կարծում եմ՝ ֆուտբոլասերների աչքից չի վրիպել այն փաստը, որ Անգլիայի պես հավաքականի դեմ խաղում հաղթելով՝ Իսլանդիան մեկ վայրկյան անգամ չպաշտպանվեց և խաղաց ու առաջ նետվեց մինչև վերջ՝ պայքարելով ամեն միլիմետրի համար: Սակայն այդքանով հանդերձ Անգլիան արժանի չէր դրան: Անգլիայի հավաքականում ձևավորվել էր հզորագույն թիմ, որը կարիք ուներ միայն էնտուզիայով լի և նորարար մարզչի: Սակայն ամեն ինչ քանիցս վստահվեց Ռոջերսին, և վերջինս քանիցս ձախողվեց: Այո, այս հավաքականը ևս, ինչպես Խորվաթիան, առնվազն մինչև կիսաեզրափակիչ կարող էր անցնել: Սակայն Ռոջերսի դարաշրջանը ևս ավարտվել էր...Հերթը երիտասարդներինն է...
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2495 | 0 | 0
Facebook