Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստանի հավաքականը կարող է հաղթահարել այս խումբը

14:48, pazar, 26 temmuz, 2015
Հայաստանի հավաքականը կարող է հաղթահարել այս խումբը
     Ասեմ, որ հերթական անգամ գործեց «չկա չարիք` առանց բարիքի» և հակառակը կարգախոսը: Ընդհանուր առմամբ վատ խումբ չէ մեզ համար, բավականին հավասարազոր հավաքականներ են հայտնվել խմբում, կարելի է հեռագնա նպատակներ դնել: Նախ` երկու խոսք խմբի առաջին և վերջին հավաքականների մասին: Վերջին զամբյուղից մեզ բաժին հասած Ղազախստանը թերևս ամենաանցանկալիներից էր իր զամբյուղում: Հույս ունեինք այդ զամբյուղից տեսնելու Սան Մարինոյին, Անդորրային (հետևաբար` 6 միավոր ակնկալեինք), գոնե` Մալթային կամ Լիխտեյնշտեյնին: Սակայն ունենք այն, ինչ ունենք: Ղազախստանի դեմ պետք է պայքարել առնվազն 4 միավոր վաստակելու համար: Եվ այս փոքրիկ «ստրեսից» մեզ հանեց առաջին զամբյուղից Ռումինիան: Անշուշտ, Ռումինիայի հետ բավականին բարդ է լինելու, սակայն իր զամբյուղի չարյած փոքրագույնը հենց Ռումինիան էր, քանզի այդ զամբյուղից կարող էին մեզ բաժին հասնել Գերմանինա, Իսպանիան, Հոլանդիան, ինչու չէ` Բելգիան: Ուստի` լավ պատրաստվելու դեպքում կարելի է 3 միավոր վերցնել Ռումինիայից: Նույնը երկրորդ զամբյուղում. այստեղ էլ վատ չէ. բա որ այստեղից Դանիայի փոխարեն ընկնեին Ֆրանսիան, Իտալիան: Մեր հավաքականը ցույց է տվել, որ Դանիայի դեմ մեր խաղը ստացվում է, ուստի, ինչու չէ, կարող ենք նաև 4 միավոր վերցնել: Բավականին բարդ է լինելու Լեհաստանի և Չեռնոգորիայի դեմ, սակայն անլուծելի խնդիրներ չկան, և կարող ենք գոնե մեկական հաղթանակ տանել: Եթե խոսենք միավորների լեզվով, ապա, թե ուզում ենք հայտվել եզրափակիչ փուլում, պետք է նկատի ունենանք առնվազն 14-15 միավոր, ինչը, թույլ տվեք ասել, մեր հավաքականն ի զորու է այս խմբում: Սակայն այս ամենից առաջ մենք լավ գիտենք` ինչ է պետք մեր հավաքականին, գիտենք, որ ժամանակ առ ժամանակ պոռթկալով չէ, այլ արդեն իսկ այս ընտրական փուլից պետք է թարմություն բերել հավաքականին և, որ ամենակարևորն է, կայունություն: Միայն այս դեպքում մեր հաշվարկները իրենց արդյունքը կտան:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2479 | 0 | 0
Facebook