Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մոտենում է տոնը

20:13, perşembe, 09 haziran, 2016
Մոտենում է տոնը

Ընդամենը հաշվված ժամեր, և կմեկնարկի Եվրո 2016-ը: Էլ ինչ այլ տոն իրական ֆուտբոլասերների համար: Եվրո 2016-ը խոստանում է դառնալ լավագույններից. այդ է վկայում նաև հավաքականների քանակը (հիշեցնեմ, որ այս տարի առաջին անգամ ավելացվել է փլեյ-օֆֆի խմբերի քանակը, և առաջնությանը մասնակից հավաքականների թիվը հասցվել է 24-ի): Դե ինչ, փորձենք անել որոշ կանխատեսումներ խմբերի և առաջնության վերաբերյալ:

Խումբ A. Ֆրանսիա, Ռումինիա, Շվեյցարիա, Ալբանիա:
    
Այն, որ Ֆրանսիան ոչ միայն այս խմբի, այլև ողջ առաջնության ֆավորիտներից մեկն է, կասկած չկա: Սակայն կարծում եմ, որ հենց այդ, ինչպես նաև սեփական երկրպագուների աչքի առաջ խաղալու հանգամանքներն էլ կարող են ճնշել ֆրանսիացիներին` մատուցելով որոշ անակնկալներ: Պետք է հաշվի առնել նաև, որ ամենևին նվեր չէ մշտապես կայուն խաղով աչքի ընկնող և բավականին հավասարակշված Շվեյցարիայի հավաքականը: Ռումինիայի և Ալբանիայի հավաքականները կարծես մի փոքր դուրս են մնում այս մրցավազքից, սակայն ալբանացիների` խմբային փուլի հաղթահարման հոգեբանական վերելքը կարող է գործոն հանդիսանալ այս խմբում:
    
     Խումբ B. Անգլիա, Ռուսաստան, Ուելս, Սլովակիա:
     Ալգլիայի
հավաքականում բավական մարտունակ թիմ է հավաքվել, որը ի զորու է լուծելու ոչ միայն խմբից առաջին տեղով դուրս գալու, այլև առաջնությունը հաղթելու խնդիրները: Այս հավաքականն ունի այդ ներուժը, մնում է դասեր քաղել անցյալից: Երկրորդ տեղի համար բավականին անզիջում պայքար է լինելու: Կարող են ասելիք ունենալ ինչպես Սլուցկու օրոք իրենց խաղը վերագտած Ռուսաստանի ֆուտբոլիստները, այնպես էլ բրիտանական կոշտ խաղով աչքի ընկնող Ուելսի հավաքականի սաները, որոնք միայն Գարեթ Բեյլի շուրջ չեն խաղում ինչպես պնդում են որոշ մասնագետներ, այլ այս հավաքականում ասելիք ունեն Արոն Ռեմզին, Ջո Ալենը և այլք: Անշուշտ, այս մրցավազքից դուրս չի մնա նաև Սլովակիայի հավաքականը:
    
     Խումբ C. Գերմանիա, Ուկրաինա, Լեհաստան, Հս. Իռլանդիա:
     Գերմանիայի հավաքականի մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է. գերմանացիները մշտապես հավակնում են ամենաբարձր տիտղոսներին: Հիմնական իրադարձությունները կծավալվեն Լեհաստանի և Ուկրաինայի հավաքականների միջև երկրորդ տեղի համար: Իսկ ահա Հս. Իռլանդիայի հավաքականը կարծում եմ` դուրս կմնա մրցավազքից:
    
     Խումբ D. Իսպանիա, Չեխիա, Թուրքիա, Խորվաթիա:
     Այս խումբը ամենաբարդ խմբերից մեկն է թերևս: Կարծում եմ` լուրջ փորձություն է սպասվում Իսպանիայի հավաքականին, որը կարող է և լուրջ խնդիրներ ունենալ խմբում: Խորվաթիայի հավաքականը ինչպես միշտ կայուն վերելքի մեջ է, իսկ ահա Չեխիան և Թուրքիան կպայքարեն երկրորդ տեղի համար:
    
     Խումբ E. Բելգիա, Իտալիա, Իռլանդիա, Շվեդիա:
     Հաջորդ և հավանաբար ամենաբարդ և հետաքրքիր խումբը: Ինչպես Իսպանիայի, այնպես էլ Իտալիայի հավաքականը կարող է լրջագույն խնդիրների առաջ կանգնել, որովհետև խմբում է դեռևս Մունդիալ 2014-ից լրջագույն հայտ ներկայացրած Բելգիայի հավաքականը: Այս ֆոնին չի խամրում նաև Շվեդիայի հավաքականի նշանակությունը, իսկ ահա իռլանդացիները այս երեք հավաքականներիի համար էլ կարող են լրջագույն խնդիրներ ստեղծել:
    
     Խումբ F. Պորտուգալիա, Իսլանդիա, Ավստրիա, Հունգարիա: Թերևս ամենահակասական խումբը, որտեղ բացառությամբ Հունգարիայի հավաքականի` մյուս երեք հավաքականները կարող են պայքար մղել նույնիսկ առաջին տեղի համար:
    
     Առաջնության ֆավորիտները
     1
.Գերմանիա. Չկա այդպիսի առաջնություն, որ Գերմանիան գլխավոր ֆավորիտներից մեկը չլինի:
     2.Ֆրանիսա. Ֆրանսիայի հավաքականը ունի հրաշալի և խաղակցված կազմ, որը դեռևս Մունդիալ 2014-ին ցուցադրում էր հրաշալի ֆուտբոլ: Մնում է` վերոնշյալ հանգամանքները չխանգարեն ֆրանսիացիներին:
     3.Անգլիա. Մի վերջին անգամ իրենց ուժերի ծաղկման տարիքում կփորձեն իրենց լավագույնս դրսևորել Սթարիջը և Սթեռլինգը, որոնցից ես մեծ հրաշքներ էի սպասում նաև Մունդիալ 2014-ի ժամանակ, որը, սակայն, չստացվեց:
     4.Բելգիա. Դեռ 2014թ.-ի Աշխարհի առաջնությունից առաջ Բելգիայի հավաքականը գլխավոր թաքնված ֆավորիտներից էր: Այդպես է նաև այս անգամ: Բելգիան ունի հրաշալի կազմ և բոլոր նախադրյալները առավելագույնս առաջ գնալու այս տարի:
     5.Իտալիա, Իսպանիա. Ֆուտբոլասերների մոտ գոյություն ունի սուբյեկտիվ հարգանքի գործոնը, որը, անկախ ամեն ինչից, գործում է միշտ: Հենց այդ հարգանքից էլ ելնելով` 5-րդ հորիզոնականում դնում եմ այս երկու հավաքականներին, որոնք, անկեղծ ասած, ինձ համար մշուշոտ են այս պահին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2689 | 0 | 0
Facebook