Զոհված ենթասպա Գագիկ Մելքոնյանի ընտանիքը կարիքի մեջ է.....
Սիրելի ընկերներ Այսօր ՝ ժամը 13: 00 -ին, զոհված ենթասպա Գագիկ Մելքոնյանի եղբայրը և քույրը լինելու են ք. Երևանում: Ովքեր կցանկանան օգնել, կարող են գալ, , Աստղիկ, , բժշկական կենտրոն, որը գտնվում է Դանիել Վարուժանի փ. 28ա հասցեում /հեռ 091733554 կամ 096331337/ Մոր մահանալուց հետո տղան գնաց Ղարաբաղ, ժամկետը լրացել էր, որ պետք է գար, պատերազմը սկսվեց, երեխեն մնաց այնտեղ: Իր 18 հոգուն ասել էր, որ հետ գնան, ինքը ուժեղ դիպուկահար էր, ասել էր, որ կպայքարի դրանց դեմ: Տեսան, որ չեն կարողանում իր դեմ, ռումբ գցեցին, երեխեն ոտքից գլուխ տրաքել էր: Նահատակվեց, Ղարաբաղի նախագահի կողմից էլ «Արիության մեդալ» տվեցին: Մեր շրջանի ղեկավարների կողմից թաղումը կազմակերպվեց: Իսկ հիմա քույրն ու եղբայրը ծանր վիճակում են», - 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հայրենիքի պաշտպանության համար նահատակված Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, ենթասպա Գագիկ Մելքոնյանի մորաքույրը՝ 64-ամյա Նադյա Սերոբյանը, ում գյուղում Անահիտ անունով են դիմում: Հանուն հայրենիքի նահատակված Գագիկ Մելքոնյանի քույրը՝ Ալիսա Մելքոնյանը 19 տարեկան է, եղբայրը՝ Սամվել Մելքոնյանը՝ 17: Երկուսն էլ աշխատանք չունեն, ապրում են հայրական տանը, որը մորաքրոջ խոսքով՝ անմխիթար վիճակում է. «Մի տեղ դուռ չկա, մի տեղ՝ լուսամուտ, մի տեղ ցելոֆան է խփած: Տան մեջ ոչինչ չունեն, որ մտածեն՝ էսինչ բանը կարող ենք օգտագործել, որ ապրենք»: «Սամվելն անչափահաս երեխա՝ ծանր գործեր արեց, երկու ոտքը տրոմբ եղավ. վիրահատության գումար չունեն, որ վիրահատեն: Իրենք հույս ունին՝ կարտոֆիլ ցանեն, դա վաճառեն, բայց իրենց կարտոֆիլի սերմն էլ ծախել են, որ մորը փրկեն: Մի կոպեկ չունեն, որ այսօր սոված լինեն, գնան մի բան առնեն՝ ուտեն», -ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ ՊՆ-ից օգնել են. «Ես բան չունեմ ասելու, այդ մի քանի կոպեկն էլ պարտքերը տվեցին: Իրենք վարկ ունեին 200 հազար դրամի չափով, ու հուսով ենք՝ դրանք չեղարկվել են: Միակ կերակրող աշխատողը Գագիկն էր, նա էլ որ մահացավ, մնացին: Գագիկի աշխատավարձի քարտն էլ է կորել, մենք չգիտենք՝ իր գրպանո՞ւմ է եղել, թե՞ որտեղ: Այս օրերին Գագիկին պետք է աշխատավարձ տային, հիմա քարտն էլ չկա, որ գնան գոնե այդ հասանելիքը ստանան»: Եթե դուք ցանկանում եք գումար փոխանցել Գագիկ Մելքոնյանի ընտանիքին, ապա հաշվեհամարը հետևյալն է. Յունիբանկ, Մարտունիի մասնաճյուղ рс 24117100778400, ստացող` Նադյա Սերոբյան (զոհվածի մորաքույրն է): Եթե փոխանցումը կատարվում է արտերկրից. SWIF UNIJAM22 Գագիկ Մելքոնյանի բարեկամների կոնտակտային հեռախոսահամարն է+37494043690: «a href="http://168.am/2016/04/08/621148.html"» © 168.am «/a» «/br» |
Abone ol ve malalelerin yayınla: