Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զոհված ենթասպա Գագիկ Մելքոնյանի ընտանիքը կարիքի մեջ է.....

02:43, երեքշաբթի, 12 ապրիլի, 2016 թ.
Զոհված ենթասպա Գագիկ Մելքոնյանի ընտանիքը կարիքի մեջ է.....

Սիրելի ընկերներ Այսօր ՝ ժամը 13: 00 -ին, զոհված ենթասպա Գագիկ Մելքոնյանի եղբայրը և քույրը լինելու են ք. Երևանում: Ովքեր կցանկանան օգնել, կարող են գալ, , Աստղիկ, , բժշկական կենտրոն, որը գտնվում է Դանիել Վարուժանի փ. 28ա հասցեում /հեռ 091733554 կամ 096331337/
     Խիստ անհրաժեշտ իրեր.
     տղամարդու կոշիկ՝ 41- 42 համարի.
     կանացի կոշիկ՝ 38 համարի.
     հագուստ...
    
     «Մինչև հիմա երեխաներն ապրում էին իրենց մոր հետ: Իրենց մաման երկու ամիս առաջ է մահացել, մոր քառասունքը նոր է լրացել, և կորցրին իրենց ավագ եղբորը, որը միակ կերակրողն էր: Իրենց մաման ինստուլտ տարավ, որից հետո թևերն ու ոտքերը թուլացավ: Էս երեխեքն ինչ ունեին-չունեին (անասուններ, հավ, կարտոֆիլի սերմացու) վաճառեցին, որ մորը փրկեին, էլի չկարողացան, մայրը մահացավ:

Մոր մահանալուց հետո տղան գնաց Ղարաբաղ, ժամկետը լրացել էր, որ պետք է գար, պատերազմը սկսվեց, երեխեն մնաց այնտեղ: Իր 18 հոգուն ասել էր, որ հետ գնան, ինքը ուժեղ դիպուկահար էր, ասել էր, որ կպայքարի դրանց դեմ: Տեսան, որ չեն կարողանում իր դեմ, ռումբ գցեցին, երեխեն ոտքից գլուխ տրաքել էր: Նահատակվեց, Ղարաբաղի նախագահի կողմից էլ «Արիության մեդալ» տվեցին: Մեր շրջանի ղեկավարների կողմից թաղումը կազմակերպվեց: Իսկ հիմա քույրն ու եղբայրը ծանր վիճակում են», - 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հայրենիքի պաշտպանության համար նահատակված Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, ենթասպա Գագիկ Մելքոնյանի մորաքույրը՝ 64-ամյա Նադյա Սերոբյանը, ում գյուղում Անահիտ անունով են դիմում:

Հանուն հայրենիքի նահատակված Գագիկ Մելքոնյանի քույրը՝ Ալիսա Մելքոնյանը 19 տարեկան է, եղբայրը՝ Սամվել Մելքոնյանը՝ 17: Երկուսն էլ աշխատանք չունեն, ապրում են հայրական տանը, որը մորաքրոջ խոսքով՝ անմխիթար վիճակում է. «Մի տեղ դուռ չկա, մի տեղ՝ լուսամուտ, մի տեղ ցելոֆան է խփած: Տան մեջ ոչինչ չունեն, որ մտածեն՝ էսինչ բանը կարող ենք օգտագործել, որ ապրենք»:

«Սամվելն անչափահաս երեխա՝ ծանր գործեր արեց, երկու ոտքը տրոմբ եղավ. վիրահատության գումար չունեն, որ վիրահատեն: Իրենք հույս ունին՝ կարտոֆիլ ցանեն, դա վաճառեն, բայց իրենց կարտոֆիլի սերմն էլ ծախել են, որ մորը փրկեն: Մի կոպեկ չունեն, որ այսօր սոված լինեն, գնան մի բան առնեն՝ ուտեն», -ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ՊՆ-ից օգնել են. «Ես բան չունեմ ասելու, այդ մի քանի կոպեկն էլ պարտքերը տվեցին: Իրենք վարկ ունեին 200 հազար դրամի չափով, ու հուսով ենք՝ դրանք չեղարկվել են: Միակ կերակրող աշխատողը Գագիկն էր, նա էլ որ մահացավ, մնացին: Գագիկի աշխատավարձի քարտն էլ է կորել, մենք չգիտենք՝ իր գրպանո՞ւմ է եղել, թե՞ որտեղ: Այս օրերին Գագիկին պետք է աշխատավարձ տային, հիմա քարտն էլ չկա, որ գնան գոնե այդ հասանելիքը ստանան»:

Եթե դուք ցանկանում եք գումար փոխանցել Գագիկ Մելքոնյանի ընտանիքին, ապա հաշվեհամարը հետևյալն է. Յունիբանկ, Մարտունիի մասնաճյուղ рс 24117100778400, ստացող` Նադյա Սերոբյան (զոհվածի մորաքույրն է):

Եթե փոխանցումը կատարվում է արտերկրից. SWIF UNIJAM22

Գագիկ Մելքոնյանի բարեկամների կոնտակտային հեռախոսահամարն է+37494043690:
    

Աղբյուրը
     «a href="http://168.am/2016/04/08/621148.html"» © 168.am «/a» «/br»
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6960 | 0 | 0
Facebook