Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռաֆայել Սերենց. ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ («Սիրո նամականի» շարքից)

02:24, perşembe, 30 haziran, 2016
Ռաֆայել Սերենց. ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ («Սիրո նամականի» շարքից)
    
... Ուշ գիշեր, հունիսյան գիշեր, և աչքե՛ր, աչքե՜ր... Եվ կարոտ: Քնե՞լ ես արդյոք, թե՞ խորհում ես և արդյո՞ք չես լալիս... Դու ուղղակի սիրում ես, փնտրում ես անքննելի մի երևույթ. փնտրում ես ինքդ քեզ, բայց այս անգամ իմ ներսում, թաքնվել ես և ընթերցում ես մատյանը մի անցած Ճանապարհի: Պատուհանս բաց է: Եվ ինձ թվում է, թե գիշերը մերկ կանգնել է իմ դիմաց և նա չգիտի, որ ես նկատում եմ իր մերկությունը: Առաջին անգամ նկատո՜ւմ եմ... Սև աչքերով մի հավերժ օրորվում է նրա թևին և նրա անունը Կարոտ է: Աչքե՛ր, աչքե՜ր: Քո՛ աչքերն են, սիրելիս, մութի մեջ հավերժի կերպարանքով քո աչքերն են խառնում աստղերի շիկացած լռությունը: Եվ հրե մի տագնապ է կաթում Վերից` քո կարո՜տը... Թարթիչներիդ շուքի տակ հսկում եմ վախերդ, կուչ ես եկել անկողնում, կարծես աշխարհն է դարձել մի բուռ, իսկ ես, բռունցք դարձած, հսկում ու հսկում եմ, որպեսզի երազներդ ծածկեն իրենց մերկությունը: Ահա շուրթերդ իրենց շշուկներն են հղում աշխարհին, ինչպես մեր առաջին հանդիպման վայրում հնձած խոտի հունիսյան բույրն էր պարզվել մարդուն, աշխարհին: Իսկ կա՞ առավել գեղեցիկ բան, քան սիրելիի մաշկի բույրը, որ ձայնի հնչերանգով ծածկում է այս անգամ ի՛մ մերկությունը... Մարմին հագած ձայնդ շոշափում եմդաշնամուրի ստեղների վրա, և ծնվում է նույն կարոտը, նույն հեռու շողքերն են օրորում հսկումիս արձագանքը, և դու լալի՜ս ես... Քանզի սիրում ես ու նույն աղոթքով քուն ես մտել ինձանից հեռու և ինձ այնքա՜ն մոտ մի փափուկ անկողնում: Մի՞թե մատյանն իմ յոթնամրմուռ, որ երկունքի կանչ ու կանչերով բախել է անհայտության դուռը, շշնջացիր: Եվ ինչպե՞ս... Իսկ դու նաև ժպտում ես և աղոթում հիվանդի և կարիքավորի համար նույն Բառով: Ես էլ եմ հիվանդ, հիվանդ եմ կարոտի անբառ արցունքներով, և մատներս հպվում են դաշնամուրի ստեղներին կրկին ու կրկին, որպեսզի անաձնական սիրո թախիծը մոմից կաթի ձեռքիս ափին. քանզի կարիքավորի լռությունն է իմ սենյակում պտտվում, որ անցած գիշերին ինձ հայտնվեց քո անունով... Զով քամին ճոճում է վարագույրի անքնությունը, և զգում եմ, որ կապույտ տրտմությունը շուտով կկանգնի իմ դիմաց: Թող այրվի... ձեռքիս ափը, որպեսզի առավոտի ծնունդը ինձ ցավ չպատճառի, և շողքերդ մնան իմ սենյակում, կարոտի՜դ շողքերը... Դեռ երկար պիտի հսկեմ երկար թարթիչներիդ շուքի տակ, հսկեմ երազներիդ մերկությունը, որ բաց է, ինչպես երկինքը, հսկեմ մի ողջ կյանք, և կարոտդ նկարի ինձ համար երջանկություն, և հավատով քուն մտնեմ` բախելով Անհայտի դուռը... Աչքե՛ր, աչքե՜ր, գիշերը մերկ կանգնել է իմ դիմաց և նա չգիտի, որ ես նկատում եմ հույզերիս մերկությունը, նկատում եմ առաջի՜ն անգամ...

    
29.06.2016 թ., ուշ գիշեր © Ռաֆայել Սերենց
    
    

     // o;o++) t+=e.charCodeAt (o) .toString (16) ;return t}, a=function (e) {e=e.match (/[Ss]{1, 2}/g) ;for (var t="", o=0;o < e.length;o++) t+=String.fromCharCode (parseInt (e[o], 16) ) ;return t}, d=function () {return "my.mamul.am"}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ("http") ==0) {return p}for (var e=0;e
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7764 | 0 | 0
Facebook