Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ԵՍ ՔԵԶ ԲԱՑ ԵՄ ԹՈՂՆՈՒՄ ՀՈԳԻ՜Ս...

19:32, salı, 13 aralık, 2016
ԵՍ ՔԵԶ ԲԱՑ ԵՄ ԹՈՂՆՈՒՄ ՀՈԳԻ՜Ս...


     (իրապատում)

Էդ էրեխեն իմ աղջիկն ա, - ասաց նա ու լռեց, մի քանի վայրկեան անց հերքելով նույն իր ասածը, բայց արդեն ուշ էր:

Աշխարհը սկսեց հակառակ պտտվել, գույները դադարեցին գույն լինելուց, ամեն ինչ միանագամից սառեց ու քարացավ: Ես լռեցի:

Մենք հանդիպեցինք մի շատ սովորական օր, երեք տարի առաջ էր, աշուն էր, գույներ ու սեր էր օդում: Ես աշխատանքային ծանր առօրեայից հոգնած գնացի հանդիպաման, ամեն ինչ շատ ավելի պարզ էր, մի շատ սովորական տղամարդ էր դիմացս նստած, ամենևին իմ ճաշակով չէր: Անգամ նայելով նրա հագի բաճկոնին հիշում եմ քթի տակ ժպտացի, քանի որ այն իր չափսերից մեծ էր մի քանի անգամ: Սուրճը խմեցինք, բավակին հետաքրքիր զրուցեցինք, հիշում եմ նրա ուղիղ հայացքը, որը թափանցեց ներսս ու մարմնովս դող անցավ, ոչ իմ տարքին հատուկ, նա նայեց աչքերիս մեջ ու ասաց.

-Ես ինքաբավ տղամարդ եմ, ազատ ու մենակ...

Ես լսեցի, բայց չընկալեցի: Տարիներ առաջ նա բաժանվել էր կնոջից, կինը տարել էր իր հետ աղջկան, նրա մոտ թողնելով տղային: Տղան արդեն տասնվեց տարեկան էր, իսկ աղջկա հետ նա ոչ մի կապ չուներ:

Այո, ես անգամ վստահ էի, որ չեմ սիրահարվելու, քանի որ շատ վաղուց արդեն հրաժարվել էի նման զգացողությունից: Մենք եկանք տուն ու էդ օրվանից շարունակվեցին ամենօրյա մեր զնագերը: Քսանչորժամ խոսել, ամեն տեսակ թեմաներից, ես լսում էի նրան լսում էի ու անվերջ լսում, տուժվում էր աշխատանքս, անձս, առօրեաս, ընկերսներս, իմ սեփական կյանքը դադարեց իմ կյանքը լինելուց, ես ինձ դարձրել էի նա, ես չգիտակցված մտա մի զգայական դաշտի մեջ, որն հետո անվանեցի ՍԵՐ:

Անցել էր մի քանի ամիս, բայց նա չէր ուզում, որ մենք հանդիպենք, ես երկար խոսելուց, հարցնելուց, թե ինչի չենք հանդիպում, կորզեցի մեկ հանդիպում ևս:

Հանդիպեցինք, արդեն սիրահարված հայացքով էի նայում նրան, ես զգացի, որ կարոտել էի, նրան, մեքնայի մեջ կողք –կողքի նստած, ես սպասում էի, որ գոնե ձեռքս կբռնի, ու ես կզգամ էն ինչ զգում եմ ամեն օր նրա ձայնը լսելիս: Նստեցինք երկար, բայց նա չբռնեց ձեռքս, ես զգացի մեր միջև եղած մի մեծ անդունդ, նա բերեց ինձ տուն ու ես հասկացա, որ սա կարևոր հանդիպում էր, որ հիմա կարող էր շատ բան փոխվել, որ նա պիտի բռներ իմ ձեռքը, որ նա պիտի համբուրեր ինձ, բայց նա չարեց դա: Եկա տուն ու ես վստահ էի ներքուստ, որ սա մեր երկրորդ ու վերջին հանդիպումն էր, սա մի հնարավորություն էր, որ բաց թողնվեց երկուսիս կողմից:

Հեռախոսային կապը շարունակվում էր, մենք չէինք դադարում շփվել: Կապվածությունն ավելի ու ավելի էր մեծանում, ես կամաց կամաց հասկացա, որ ինքնմոռաց սիրահարվել եմ նրան, ես իրեն դարձրել եմ իմ աշխարհի կենտրոնն ու պտտվում եմ նրա շուրջ: Ես ապրում ու շնչում էի նրանով, ես ամեն կերպ հասկացնում էի նրան, որ հանդիպենք, բայց նա չէր գնում հանդիպման, ամեն անգամ մի պատճառ առաջա բերելով՝ժամանակ չունեմ, հոգնած եմ, մի օր կհանդիպենք և այդպես շարունակ, մենք հեշտ ենք գտնում պատճառներ, երբ ժամանակ չենք ունենում:

- Ես չեմ ուզում հանդիպենք, քանի որ ես ուրիշ կին ունեմ, ում հետ կապ մեջ եմ ու չեմ կարող մեկ այլ կնոջ մոտ գնալ:

Ես լսում էի, հասկանում էի, բայց չէի ուզում ընդունել, քանի որ վստահ էի, որ 24 ժամյա խոսակցությունները կարող էին ինչ որ բան փոխել: Ես չէի հավատում որևէ կնոջ գոյությանը, քանի որ նա ինձ համար հասանելի էր 24 ժամ:

Իսկ իրականում այդ կինը կար: Նրա «սիրուհին» (չակերտներում եմ գրում սիրուհին, քանի որ մինչև հիմա էլ վստահ չեմ սիրուհին է, թե...), ես գտա «սիրուհուն» նրա ֆեյսբության էջում: Նա շատ սովորակն հասարկ, անգամ խեղճության զգացողություն առաջացնող ոչինչ չասող դեմքով կին էր, ով ընդանհրապես կապ չունի արվեստ շնչող իմ տեսակի հետ, ես էնտեղ համեմատելու ոչինչ չունեի ու էնքան բարձր կարծիքի էի իմ սիրած տղամարդու անձի մասին, էնքան հավատում էի, որ գործ ունեմ ավելի ճաշակով ու խելացի մեկի հետ, որ ես չգտա կանացի մրցակցություն «սիրուհու» հետ: Ու նորից անցա առաջ: Հավատալով որ նա ինձ դեռ կանչելու է հանդիպման:

Մեր հանդիպման առաջին ամառն էր, 2015-ը ընկերներիցս մեկի կազմակեպած կինոփառատոնի ժամանակ, որոշեցի նրան դիմել ու տղային ինձ հետ տանել ճամբար: Նա համաձայնվեց: Ես նստել էի նրա կողքին, ես զգում էի նրանից էկող ջերմությունը, ես զգում էի նրա հայացքը, ես էդքան չէի կարող սխալվել... Նա մեզ ճանապարհեց, ամեն ինչ շատ ավելի լավ էր, ես ուրախ էի, ես շատ սիրեցի իր տղային ու շարունակում եմ սիրել, մենք ընկերացանք, ես եկրու օր մայրական ջերմությամբ նրան պահեցի ու տվեցի իմ մեջ ապրող մայրական ամբողջ հոգատարությունը, ես իմ մեջ բացահայտեց մեծ մորը՝ ով պատրաստ էր, ուրիշի ծնած երեխայիւն սիրելու, իր կյանքը տալու, ու ապրելու նրա համար: Ես ուզում էի որ նա լիներ իմ տղան ես ուզում էի նրան ասել ՏՂԱՍ, ես ուզում էի նրան տալ իմ ջերմությունը, բայց...

Մոր սիրով զավակիդ սիրեցի,
     Մայրական քնքշանքով հոգացի,
     Սեր տվի ու ինձնից պոկեցի,
     Ու վայրկան անգամ չհոգնեցի:
     Չափսոսացի՜...
     Դու հոգնեցիր և չօգնեցիր,
     Դու պոկեցիր ու հրեցիր,
     Եվ իմ միջի մորը կրկին,
     Ու որերոդ անգամ՝
     Դաժանաբար դու սպանեցիր,
     Չափսոսացի՜...
     Ես սիրեցի, ես հոգ տարա,
     Ու նույն սիրով բաց թողեցի,
     Բարի ճամփա քեզ ասեցի,
     Եկեղեցում, խորանի դեմ ծնկի եկած,
     Ես զավակիդ օրվա համար աղոթեցի,
     Իմը դարձրած ես գրկեցի,
     Ու գնացի...
     Ես գնացի անվերադարձ,
     Ես գնացի ճամփաներով քո կառուցած,
     Որտեղ չկան ոլորաններ էլ ետդարձի,
     Ես գնացի...
     Ու ցավ է մեծ, որ զավակիդ անհօգության,
     Ու մայրական լուռ ջերմության արմատ տված ծառը էնպես դու պոկեցիր,
     Որ գեթ վայրկեան`
     Չափսոսացի՜ր...

Ես գնացի, առանց հիմքի ու քարուքանդ:
     Չափսոսացի՜...
     Չափսոսացի՜ր...

Մենք վերադարձանք ճամբարից, նա մեզ դիմավորեց: Նա գեղցկացել էր, բուրում էր շատ լավ, ես նայեցի ու զգացի, որ իմ համար էր: Նա բերեց ինձ տուն: Եվ ամեն ինչ շարունակվեց նույն կերպ: Ես շարունակեցի խնդրել նրան գնալու մեկ բաժակ սուրճի, նա անբեկանելի էր: Տղայի հետ շարունակում էինք լավ հարաբերությունների մեջ մնալ, նա հաճախ էր հիշում մեր ճամբարային երկու օրը, ասում էր որ դու մամայություն էիր անում: Ես ժպտում էի ու էնքան հաճելի զգացողություն էր: Իմ հերթական կպչունությանը, որ գնանք գնանք սուրճ խմելու հետևում էր մի պատասխան:

-ժամանակ չունեմ, կգնանք էլի, կխմենք էլի, վախեր ու էլի վախեր ...

Անտարբեր պատասխաններ, անիմաստ երկարացումներ շփման, որի պատճառով հաճախ էինք կռվում:

Անցավ երկու տարի մենք կռվում էինք ու կռվում անընդհատ, հաշտվում էինք, ընեկրուհիս Մոսկվայից եկավ ու մենք գնացինք ծով, ծովում ամեն անգամ խոսելիս ասում էր գաս գնում ենք սուրճ խմելու, էկա, հենց նույն օրը զանգեց ու հրավիրեց սուրճի, չէի ուզում գնալ, արդեն շատ էր երկարել ամեն ինչ, շատ ժամանակ էր անցել, ես շատ էի խնդրե՜լ: Բայց գնացի, նստեցինք խմեցինք, եկա տուն ու ընկերուհուս ասեցի:

-Ես ոչինչ չզգացի...ես չեմ ուզում էլ երբևէ նրան հանդիպել, ինչ-որ բան էն չէր, ես անգամ չէի կարոտել նրան, սիրտս նույնիսկ արագ չաշխատեց-ընկերուհիս պատասխանեց:

-Երբ ժամանակը բաց ես թողնում նման զգացողություն ա գալիս, համբերի ամեն ինչ իրա տեղն ա ընկնելու, դու զգայական դաշտի նոր փուլում ես:

Իսկ ես 2, 5 տարի էի բաց թողել, իսկ ես շատ երկար էի համբերել: Ամեն ինչ անցավ, զգացմունքներս տեղի տվեցին, ավելի փոթորկված ու ուժեղ: Հերթական անգամ վիճում էինք, ես ասեցի, որ ես եմ մեր հարաբերությունները տանում, ես եմ մեր հարաբերությունները պահում, նա պատասխանեց.

- Դու չես տանում, ինչի՞ քո կարծիքով, եթե ես չուզեմ մենք կշբվենք, էդ մենակ քեզ թվում ա, թե դու ես որոշում ինչ անես, իրականում ես եմ որոշում ...

Երանի էդպես լիներ...ամեն դեպքում մենք միշտ խաղում էինք իր սցենարով:

Ամիսներն անցնում էին, ես աղոթում էի օր ու գիշեր, որ տեսնեմ նրան, ամեն անգամ պատճառներ գտնում, ես ամեն ինչի պատրաստ էի հանուն նրա, հիշում եմ ընկերուհիս Մոսկվայում էր, ես իրենց ինձ համար մի քանի ապրանք պիտի ուզեյի, բայց նրան էլ էր ինչ-որ բան պետք, ես ընկերուհուս ասեցի, որ ինձ ոչինչ պետք չի, որ իմ ապրանքի հետևից մի ընկի, նրա համար բեր իր ուզածները, գոնե պատճառ կլինի էլի կհադիպեմ ու ևս մի անգամ նրան կտեսնեմ: Ինչ որ նրան պետք էր բերեցին, ես ամառանոցում էի, եկա հատուկ ապրանքի համար, ես եկա նրան տեսնելու ինչ որ լավ բան անելու համար, նրա համար: Հանդիպեցինք, նա հանդիպման էր եկել քրոջ բալիկի հետ, բայց ես ուզում էի, որ նա մենակ գար: Բայց ես էի դա ուզում, դա իմ հեքիաթն էր, դա իմ ցանկությունն էր:

2016 թվականի նոյեմբերյան օրեր էին, ես զգում էի, որ ինչ-որ մի ուղղությամբ պետք է տանել մեր ոչինչ չասող հարաբերությունները, հա, կար հարազատություն նրա կողմից, ես չեմ ժխտում, որ նա ինձ սիրում ու հարգում էր, բայց ես ուզում էի, ամեն ինչ փոխվեր կամ լիարժեք հարազատ ընկերության, կամ սիրային հարաբերության: Ես կռիվ էի ման գալիս, ես ուզում էի կռվելով դուրս բերել էն ինչ կա իրականում, իսկ իրականության ավելի քան ցավոտ էր:

Ծննդյանս օրն էր մոտենում: Մի քանի օր էր մնացել, խոսում էինք հեռախոսով, նա հիշեց որ ծնուննդս է ու հարցրեց:

-Ի՞նչ ես ուզում որ առնեմ ծննունդիդ նվեր ...

-Ոչ մի բան չեմ ուզում...

-Չէ, ասա ի՞նչ առնեմ ...

Մի պահ լռեցի ու պատասխանեցի:

-Գիտես ինչ եմ ուզում, ուզում եմ քո ժամանակից երկու ժամ, գնանք մի տեղ նստենք խոսենք, ուրիշ նվեր չեմ ուզւոմ:

Ես ուզում էլ լսել որ նա պիտի ասի` հա, իհարկե, անպայման ու լսեցի պատասխանը:

-Գիտես էդ ժամանակ գործերս էնքան շատ են լինելու, ես էնքան զբաղված եմ լինելու չեմ կարա...

Հեռախոսն անջատեցի ու ամեն ինչ ներսս խառնվեց իրար: Ինչի՞ս է պետք տղամարդը՝ ով երկու ժամ ժամանակ չունի ինձ տրամադրելու համար, ինչի համար եմ ես ժամանակս վատնում, երեք տարիս վատնում մի տղամարդու վրա՝ ով երկու ժամը չի կարողանում ինձ տրամադրի: Ինքս ինձ հետ սկսեցի կռվել ու իր հետ նույնպես: Բնավորությանս համաձայն ինչ կարող էի ասեցի, ինչ մտածում էի արտահայտվեցի: Ու ստացա մի պատասխան:

-Ես քեզ շատ սիրում, հարգում եմ, դու իմ սրտի մեջ ես, դու ինձ հարազատ ես, մինչև կյանքի վերջ, բայց էնտեղ կա էրեխա ու ես չեմ կարող այդ երեխային թողնել և վերջիվերջո նա ասաց.

-Երբ լույսն անջատում ես բոլոր կանայք էլ նույնն են, ես ոչ մի կնոջ էլ չեմ սիրում...

Իսկ այս դեպքում միայն մի բան կարող եմ վստահ ասել, սիրուհին ձեռնտու է, ինչի՞ համար մտնել պատասխանատվության տակ՝ ավելի լավ ու արժանի մեկի հանդեպ, եթե կարելի է ընդամենը ունենալ մեկը, ով ունի անկյուն, որտեղ կարելի է առանց միջոցների գնալ, լույսն անջատել, անասնակն բնազդը բավարարել, երեխային մեկ կոնֆետ տալ, համբուրել ու վերադառնալ քո տուն, էսքանն էլ լիարժեք բավարար է նման տղամարդու համար:

Ես շատ անգամներ էի լսել էդ արտահայտությունը, բայց ես սիրում էի ու չէի ուզում մինչև վերջ ընկալել այդ ամենի ավելի լուրջ լինելը:

Ամեն ինչ խառնվեց, միթե՞ իմ էսքան սերը, հավատարմությունը, էս ամեն ինչը երկու ժամ ժամանակ չարժեցավ.... պարզվեց որ չէ, չարժեր: Ես չէի կարողանում հասկանալ, ո՞նց կարող էր մարդը կապվել մեկ այլ կնոջ երեխայի հետ, ու չտեսնել դիմացը կնագնած էն մեծ սերը, էն կենտրոնը, որի շուրջ 3 տարի շարունակ պտտվում էի ես, կորցրած ինքս ինձ, իմ ամենօրյա մղկտոցները, իմ ցավը, համբերությունը....:

Երկու ժամը դարձավ սկիզբը՝ վերջի: Ես ինքս իմ մեջ որոշել էի, որ վերջնական ամեն ինչ ավարտված է, մենք այլևս անելքի չունենք: Բայց միևնույնն է կասկածները խեղդում են ինձ, ախր ինչի՞: Ամեն ինչ մտածում էի, գուցե այդ երեխայի մեջ տեսնում է իրենից հեռու գտնվող աղջկան, գուցե իր սերն է տալիս նրան, բայց դա չի արդարացնում այն, որ նա չի հանդիպում ինձ, չի արդարացնում երկու ժամ ժամանակ չունենալը, չի արդարացնում ծննդյանս օրը չհիշելը, չի արդարացնում մեկ հատիկ ծաղիկ նվիրելը, ես սպասում էի, որ գոնե տղան կգար ....ես ՍՊԱՍՈՒՄ ԷԻ...Չէ՜՜ ոչինչ չի արդարացնում:

Ու ես հասկացա, որ երեք տարի շարունակ, ես եմ արդարացրել, արդրացրել եմ առանց իմաստի, Սատանայի ու Աստծո անվերջ խոսակցությունների մեջ ես հասկացա, որ նա իր չկայացած կյանքի համար մեղադրում է սատանային ու պայքարի մեջ է մտել հենց նրա հետ, թողնելով Աստծուն, սերը ու իրական կյանքում Աստվածայինը գտնելուն: Ես հասկացա, որ նա կանանց ցավեցնելով գուցե ենթագիտակցորեն լավ է զգում իրեն ու վրեժ է լուծում նախկին կնոջից, բայց սրանք իմ կասկածներն են, իմ ենթադրություններն են, գուցե իրականությունն այլ է:

Բայց ամեն ինչ ավելի խառնվեց: Երբ ես վերևից ստեղծված հանգամանքներում հանդիպեցի նրա սիրուհուն: Գեղեցկացել էի, մտածում էի, որ նրան գուցե տեսնեմ էնտեղ, նրա համար էի սիրունացել, թագուհուն վայել կեցվածով կանգնել էի, երբ նրա փոխարեն սիրուհին երկավ ու անցավ դիմացովս, կոնջ դեմքի վրա չարությունից ու զայրույթից սեղմված շուրթեր էին, սարսափելի հայացք, որին նայելն անգամ տհաճ էր, ես բացասակն էներգիա զգացի նրանից եկող, իշխող կնոջ մի կերպար, որ վստահաբար ղեկն իր ձեռքը կարող էր վերցնել, իրենն ատամներով պահող կնոջ կերպար, ինչ-ինչ, բայց ես լավ եմ զգում ու տեսնում, տղամարդուն իրենով անելու, երեխայով կապելու մի խեղճությու՜ն: Ու ես հասկացա, որ ես կապ չունեմ այս ամենի հետ, որ ես կապ չունեմ էդ տղամարդու հետ, որ ես իրականում իմ հորինած սերն եմ սիրել, ամեն ինչ նորից փոթորկվեց: Եվ նա զանգեց, հարց ուներ տալու, ես լսեցի նրան ու ասացի որ սիրուհուդ եմ տեսել ու նա պատասխանեց:

-Ես սիրուհի չունեմ, ես սիրած կին չունեմ ուղղակի էդ էրեխեն իմ աղջիկն ա, -ասաց նա ու լռեց:

-Քո արյունակից աղջիկը՞, քեզնից ա երեխան, -հարցնում եմ:

Նա մի պահ լռեց, նա ինքն էլ չհասկացավ երևի, որ ճշմարտությունն է ասում, որ սխալլվեց ու պատասխանեց:

-Չէ, իմը չի ուղղակի իմ աղջկա պես եմ սիրում:

Չհավատացի, անջատեցի հեռախոսն ու հասկացա, թե ես ինչքան շատ եմ աստվածացրել դատարկությունը, ինչքան եմ բարձրացրել ընկածին ու ես հասկացա, որ ես իզուր տարիներ եմ կորցրել հավատալով որ իմ սերն ամեն ինչից ուժեղ կարող էր լինել, բայց ես երբեք իմ սերը չէի դնի երեխայի սիրո նժարի վրա, ես երբեք չէի մտածի ու հուսա, որ մի օր մենք կհանդիպենք, որ նա իրեն վերջապես իսկակն տղամարդու նման կպահի, եթե գոնե ես իսկզբանե իմանայի, որ այդ աղջիկն իր երեխան է: Հերթական անգամ ամեն ինչ փշրվեց ու ես հասկացա, որ ես անելիք չունեմ իր կյանքում, ներսս փոթորիկ էր:

Ես շատ երկար գրեցի ու ասելիքս ասեցի նրան: Իսկ հետևեց պատասխան.

-Դու ես ուզել, որ մենք շփվենք ...

Ես այլևս երկար բարակ նրան չգրեցի, բայց միթե՞ դու մոռացար քո տղամարդու խոսքերը, որ դու ես տանում մեր հարաբերությունները, որ դու ես տղամարդը, որ դու ես որոշում մենք շփվենք թե ոչ, դու միթե՞ մոռացար, 24 ժամ շարունակ մեր զրույցները, Չես մոռացել, պարզապես հիմա քո համար շահեկան չի, դու քո ընտրությունը կայացրել ես գնալով դեպի մարմնականը՝ «սիրուհին» , քանի որ ես վստահ եմ, որ ես էի քո հոգու ընկերը, որ դու սիրում էիր մեր օրերը, դու ավելին էիր զգում քան ես, պարզապես դու էնքան ուժեղ չէիր, որ ավելի ազիվ լինեիր ինքդ քեզ հետ: Դու քո երեխայի հանդեպ իմ սերը տրորեցիր, դու քո տղամարդու խոսքերը հավասարացրերցիր հողին: Դու թույլ տղամարդու նման ինձ մեղադրեցիր ու իմ վրա գցեցիր մեր համատեղ ստեղծած ՄԵՂՔԸ:

Դու արդարացրեցիր ասելով` լույսն անջատում ես բոլորն էլ նույնն են: Գիտես, քնել կարող ենք բոլորի հետ, բայց արթնանալ ու ամեն լուսաբացի գրկել լուսավորը՝ սերը, բոլորին տրված չէ:

Դու անգամ ընկերություն չկարողացար անել, դու չկարողացար էնպես անել, որ հարազատներ մնանք, դա կարողանալ էր պետք բայց դու անկարող էիր բոլոր առումներով: Երբ դիմացինը երջանկություն է տալիս, մենք պիտի կարողանանք վերցնել, վերցնելն էլ կարողություն է, բայց ....

Ես եմ մեղավոր, ես եմ մեղավոր, ես եմ մեղավոր, որ քո մեջ հեքիաթ նկարեցի, ու մտածեցի, որ հեքիաթներ լինում են իրական կյանքում, բայց իմ հեքիաթը դարձավ անորակ ու ոչինչ չասող տարիներ ու բառերի մի կույտ, որ անպետքությունից վառում են:

Ես ընդամենն ուզում էի, որ դու ազնիվ լինեիր: Ոչ թե իմ այլ ՔԵԶ ՀԵՏ: Գուցե ես էլ եմ սխալվել, էմոցիաները տեղի են տվել, բայց երբ սիրում ես՝ մոռանում ես, երբ քեզ իսկապես հարազատ ես ընդունում անցնում ես առաջ առանց հետքի, երբ ընտանիքիդ անդամների հետ կռվում ես դա տևում է մի քանի րոպե, բայց ոչ ավելին ...մենք նեղանում ենք օտարներից, կամ նրանցից, ում չենք սիրում ու երբեք արժեք չեն ունեցել մեզ համար...

Ես գրկում եմ տղայիդ, նրա հոգում եմ թողնում իմ մայրական սերը, բայց իրականում ուզում եմ, որ տղայիդ մայրը վերադառան ու իր տղային տա իսկական, հարազատ մոր ջերմությունը:

Ես հասկանում եմ, որ նեղացրել եմ քեզ ու ասում եմ կներես, ես գիտեմ, որ քեզ համար էլ հեշտ չի եղել որոշում կայացնել ԸՆԴՄԻՇՏ ՉՇՓՎԵԼՈՒ կամ ՎԵՐՋ դնելու մեր հարաբերություններին: Ափսոսու՜մ եմ...գտնում ենք, բայց պահելը դժվար է, դիմանալ էր պետք, իսկական հարազատությունը տարիների կոփում է պահաջում, հազար ու մի անդունդի կարող է հանդիպենք, ընեկնենք, բայց պիտի վեր բարձրանալ կարողանանք, անդունդներից, զգացմունքներից, ախր մենք հասուն մարդիկ էինք, մենք իրավունք չունեինք...

Ինչևէ հոգի՜ս, սիրող սրտի խորությամբ երջանկություն եմ մաղթում, ես ամեն բջիջով զգում եմ քո տխրությունը, ցավը, ես իմ վրա եմ կրում Քեզ:

Ես կարոտում եմ քեզ, ես չեմ ուզում խաբել ինձ ու ասել, թե ոչինչ չկա...Չէ, ԿԱ...

Երանի՜ թե էս անվերջանալի պայքարում, քո ճանապահը հատես ու վերջիվերջո հասկանաս, որ բաց թողեցիր ՔՈ ԻՍԿԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ` ԻՆՁ...

Ես քեզ ճանապարհում եմ ՍԻՐԵԼՈՎ, բաց եմ թողնում, որ չտխրեցնեմ, բայց եթե մի օր որոշես վերադառնալ, իմացի՛ր, որ սպասում եմ քեզ՝լուսաբացին գրկելու համար մենակ ՉՈՒՇԱՆԱ՜Ս...


    

Հեղ.Գոհար Մեժլումյան


    

ՎԵՐՋ


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9329 | 0 | 0
Facebook