Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԷԼԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԻՑ

Վ.. Հ...
Yazar:
Վ.. Հ...
01:05, çarşamba, 13 şubat, 2013
ԷԼԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԻՑ
     Հարգելի ընթերցողներ, այսօր գրել էի «Խայտառակություն Վանաձորի ավտոկայանում» թեմայով մի նյութ, որտեղ խիստ քննադատաբար էի խոսել այն կնոջ քայլի մասին, ում տոպրակս մի քանի րոպեով պահ էի տվել...Նյութում գրել էի, որ 10-15 րոպե տիրություն անելու համար Վանաձորի ավտոկայանի բուժքույրն ինձնից «գանձեց» 100 դրամ...Քանի որ այդ պահին կատաղած էի, որոշեցի գրել մի շատ խիստ նյութ, ու գրեցի...ու հիմա, երբ արդեն մտքերս ի մի եմ բերել ու մի քիչ էլ հանգստացել, որոշեցի կիսվել ձեզ հետ...ու մտածում եմ. ես ինչ եմ գրել ու ինչու...ես գրել եմ մի բան, որ գիտակից վիճակիս անհարիր է...դե հիմա, կին է, երևի մի «ՑԱՎԻ ՈՏՔ ԿԿՈՏՐԻ 100 ԴՐԱՄԸ», -կասենք մենք՝ լոռեցիներս...ասեմ նաև, որ նյութս շատ քննարկվեց. տարակարծություններն, ինձ պաշտպանող և քննադատող մեկնաբանությունները շատ-շատ էին, ընթերցողները՝ ևս...ուստի այժմ ես հարկ եմ համարում ասել, որ ժամանակն է ոչ թե զրպարտելու նման մարդկանց, այլ բարձրացնելու նրանց խնդիրները...ես կզրուցեմ այդ կնոջ հետ ու կկիսվեմ ընթերցողներիս հետ, կպարզեմ, թե ինչ պայմաններում է ապրում կինը: Հարգելիներ, սա մեղայական չէ, ոչ էլ ապաշխարում...ուղղակի երբ գլուխդ բարձին ես դնում՝ քնելու, սկսում ես մտորել, քննադատել ինքդ քեզ, ու տեսնում ես, որ շատ բաների նույնությամբ ես պատասխանում...երբ ճանաչում ես քեզ, բայց չես գիտակցում արածդ, ասածդ, անում ես անպատասխանատու քայլեր...ընդամենը 30-40000 դրամ գումար ստացող մարդուն ես ՔՆՆԱԴԱՏՈՒՄ, այն էլ՝ խիստ, ...ես կկրկնվեմ, որ ասեմ, որ դեռ կանդրադառնամ այդ կնոջ ապրելակերպին, բայց կանդրադառնամ...ու կկիսվեմ Ձեզ հետ...հետևությունները ձեզ...հարգանքներով՝ Վոլոդյա Հովսեփյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3048 | 0 | 0
Facebook