Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Վ.. Հ...
Yazar:
Վ.. Հ...
01:37, çarşamba, 20 şubat, 2013
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ
     Այսօր Հովհաննես Թումանյանի 144-ամյակն է: Տոնական իրարանցում է Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանում: Շնորհանդեսները «հերթի են կանգնել»: Թումանյանի ընթերցողներն ու ինտելեկտուալ խաղերի սիրահարներն արդեն կարող են «ըմբոշխնել» Հովհաննես Թումանյանի և որդու՝ Արտավազդի «Թանկագին քարեր» խաղն ու Թումանյանի՝ տարբեր առիթներով հնչեցրած փիլիսոփայական մտքերը ներկայացնող «Հովհաննես Թումանյան. Մտքեր» գրքի ռուսերեն թարգմանությունը: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ուրախությամբ պատմում է տոնական օրվա և տոնական իրադարձությունների մասին. «Կազմակերպել ենք «Թանկագին քարեր» խաղը: Խաղացողներն այցելուներն են, ովքեր, ճիշտ պատասխանելով հարցերին, որպես նվեր ստանում են անգին մտքեր Հովհաննես Թումանյանից»: Տեղեկացնենք, որ խաղի իմաստը հետևյալն է. հյուրերն ընտրում են մի խաղաքար, որի վրա պատկերված է ինչ-որ թանկագին քար, նշում են քարի անունը, տեղեկություններ տալիս քարի մասին, ճիշտ պատասխանելու դեպքում կազմակերպիչների կողմից արժանանում Թումանյանի մտքերը պատկերող գեղեցիկ էջանշանների (ինձ, օրինակ, բաժին հասավ «Ճաշակը կյանքի բույրն է» ասույթը-հեղ.): Տիկին Թուխիկյանը նշեց, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն էլ հոբելյարին շնորհավորելու էին եկել Թումանյանի հեքիաթների անիմացիոն ներկայացումներով, որոնց հեղինակը հենց դպրոցի սաներն էին: Երևանի թիվ 166 դպրոցի աշակերտներն, ովքեր ներկայացնում են թանգարանի «Ռոտոնդա» զրուցարան-թատրոնը, «Թագավորն ու չարչին» ստեղծագործությունը բեմադրել էին Թումանյանական ոգով: Երեխաները կատարեցին նաև Թումանյանի խոսքերով գրված երգեր: Ի դեպ, անզուգական էր թանգարանի բարեկամ Մայդա Բոշկեզենյանի երգը: «Հայրս ինձ տվել է հյուլե, մայրս՝ ինչ-որ կա: Մնացածը տվել է Թումանյանը», -ասում է Թումանյանի արվեստով ոգեշնչված Էդվարդ Անտինյանը, իսկ մեկուկես տարեկան Արարատը համակ ուշադրությամբ լսում է Թումանյանի հեքիաթներն ու Թումանյանական երգերը: Հավելենք, որ Հովհաննես Թումանյանի թանգարանը մի քանի տարի շարունակ կազմակերպում է «Մուտքը գրքով» միջացառումը, և այսօր էլ ցանկացողները թանգարան էին եկել գրքերով, որոնք կուղարկվեն Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Եվ, ինչպես տիկին Թուխիկյանն է նշում, թանգարանը ևս իր կողմից գրքեր կնվիրաբերի սահմանամերձ բնակավայրերին: Առաջիկայում ևս անակնկալներ են նախատեսվում: Այս տարի Թումանյանի թանգարանը կնշի իր 60-ամյա հոբելյանը: Հրապարակումը և լուսանկարները՝ Վոլոդյա Հովսեփյանի
«Թագավորն ու չարչին»
«Թագավորն ու չարչին»
«Թագավորն ու չարչին»
«Թագավորն ու չարչին»
«Թագավորն ու չարչին»
«Թագավորն ու չարչին»
Փոքրիկ Արարատը՝ հայրիկի հետ
Փոքրիկ Արարատը՝ հայրիկի հետ
«Թանկագին քարեր» վիճակախաղը
«Թանկագին քարեր» վիճակախաղը
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6610 | 0 | 0
Facebook