Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«ԱՊՐՈՒՄ ԵՄ ԱՍՄՈՒՆՔՈՎ. Իվան Անտոնյան»

Վ.. Հ...
Yazar:
Վ.. Հ...
21:51, pazartesi, 11 şubat, 2013
«ԱՊՐՈՒՄ ԵՄ ԱՍՄՈՒՆՔՈՎ. Իվան Անտոնյան»

Կյանքը երբեմն մեզ տալիս է այն ամենը, ինչի մասին երազել ենք երկար տարիներ...երազել ենք, պայքարել, մաքառել...ու թեկուզ մաքառման գնով, բայցևայնպես հասել ենք մեր ուզածին... Ասմունքող Իվան Անտոնյանն իր մանկության երազանքը գտավ տարիներ անց. երազանք, որը պիտի դառնար նրա տարերքն ու սերը...անսահմա՛ն սերը... վանաձորցի երիտասարդն իր ապրած 26 տարիների ընթացքում հասցրել է բազում մրցանակների ու պատվոգրերի արժանանալ...Իվանը բոլորովին վերջերս դարձել է Բելոռուսի Արվեստի, ճարտարապետության և էկոլոգիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ: Հակոբ Մեղապարտ հուշամեդալը կրծքին կրող Իվանը շուտով կավարտի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի Ռեժիսուրայի ֆակուլտետի մագիստրատուրան։ Մանկավարժի ընտանիքում մեծացած Իվանը հիշում է, որ դեռ փոքր տարիքում սիրում էր բեմն ու երազում այնտեղ հայտնվելու մասին։ Ու պատահական մի օր՝ հարազատ հող ու ջրի զավակ Հովհաննես Թումանյանի հոբելյանին, փոքրիկ Իվանը հանկարծակի ներկա է գտնվում միջոցառմանն ու...այսօրվա մեր զրույցը հենց Իվանի հետ է...


    

-Իվան, կպատմե՞ք Ձեր առաջին քայլերի մասին դեպի ասմունքի ասպարեզ։

-Փոքր հասակից հակումներ եմ ունեցել դեպի ասմունքը։ Հիշում եմ՝ երբ փոքր էի, ուսուցիչները, ձեռքս բռնած, դասարանից դասարան ու միջոցառումից միջոցառում էին տանում՝ ասմունքելու համար։ Երազանքիս իրականացման սկիզբ եմ համարում Դսեղում եղած այդ կարճ ժամանակը, երբ ինձ նկատեց լոռեցի բանաստեղծ Վազգեն Վանատուրը։ Ընդունվեցի ասմունքի խմբակ, իսկ հետո հանդիպեցի իմ կյանքի մեծագույն ուսուցչին՝ ասմունքող Ջիվան Սարգսյանին...

-Իսկ երբևէ փորձե՞լ եք ինքներդ ստեղծագործել։

-Այո, ստեղծագործում եմ...

-Ձեր ստեղծագործական գզրոցներում ո՞ր ժանրերն են գերիշխում։

-Սիրում եմ գրել էսսեներ, հոդվածներ, արձակ, չափածո գործեր...

-Կա՞, արդյոք, այն մեկը, ում Դուք համարում եք Ձեր ստեղծագործությունների մուսան։

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ արարած ունի ստեղծագործական մուսա, ուղղակի այն բացահայտել է պետք։

-ՈՒ՞մ ստեղծագործություններն են Ձեզ համար ամեն ինչից վեր։

-Սիրում եմ Չարենց. անգնահատելի է «Ես իմ անուշ Հայաստանի» գործը, սիրում եմ նաև Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» ...

-Իվան, ասացիք, որ հասել եք Ձեր կյանքի մեծագույն երազանքին, իսկ ապագայի ի՞նչ երազանքներ ունեք։

-Գիտեք, դա այն հարցն է, որին ես երբեք չեմ պատասխանում...չե՛մ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը...բայց ունեմ համամարդկային մի երազանք՝ խաղաղություն բոլորին...


    

Հ.Գ. Զրուցակիցս չի սիրում խոսել... «Այն, ինչ ուզում եմ ասել, ասում եմ ասմունքի ու ստեղծագործելու միջոցով...սիրում եմ ասմունքի միջոցով, ապրում եմ ասմունքով...ասմունքն ամեն ինչից վեր է...» ։

Զրուցեց Վոլոդյա Հովսեփյանը (լուսանկարը՝ Ի. Անտոնյանի անձնական արխիվից)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
7268 | 2 | 0
Facebook