Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կապիկը նույնիսկ թագավոր է սպանել

14:07, salı, 30 nisan, 2024
Կապիկը նույնիսկ թագավոր է սպանել

20-րդ դարասկզբին Հունաստանի թագավորն է եղել Ալեքսանդր Առաջինը (կառավարել է հոր փոխարեն՝ 1917 թվականի հունիսի 14-ից 1920 թվականի հոկտեմբերի 20-ը), բայց թագավորական ընտանիքը նրա թագադրումը լիարժեք օրինական չի համարել։ Հունաստանի արքայական դամբարանում երկրի բոլոր միապետերի տապանաքարերին գրված է՝ «Հույների թագավոր, Դանիայի իշխան», իսկ Ալեքսանդրի տապանաքարին՝ «Ալեքսանդր, հույների թագավորի որդի, Դանիայի իշխան:

Այս թագավորի կյանքին վերաբերող մյուս առանձնահատկությունն այն է, որ նա մահացել է կապիկի կծելու հետևանքով օրգանիզմի ընդհանուր վարակումից:

1920 թվականի հոկտեմբերի 2-ին նա շրջելիս է եղել պալատի մերձակա այգում, երբ պալատական այգեպանին պատկանող ձեռնասուն կապիկը՝ բերբերական մակակը, հարձակվել է թագավորի սիրելի շան վրա: Ալեքսանդրը փորձել է բաժանել կռվող կենդանիներին: Այդ ժամանակ մեկ այլ կապիկ հարձակվել է հենց Ալեքսանդրի վրա ու կծել է նրա ոտքը: Սպասավորները կարողացել են հեռացնել կապիկներին, իսկ բուժաշխատողները մաքրել են թագավորի ոտքի վերքն ու վիրակապել են: Բայց վերքի խնամքը պատշաճորեն չի կատարվել, իսկ թագավորն էլ կարգադրել է, որ այդ միջադեպի մասին չբարձրաձայնվի: Բայց նույն օրվա երեկոյան վերքն սկսել է բորբոքվել ու կարճ ժամանակում վարակել է թագավորի ամբողջ օրգանիզմը (սեպսիս): Վիճակն այնքան անհուսալի է դարձել, որ բժիշկներն առաջարկել են կտրել թագավորի ոտքը, բայց ոչ մեկը հանձնառու չի եղել կատարելու այդ վիրահատությունը, և նա երեք շաբաթ անց՝ հոկտեմբերի 25-ին, մահացել է՝ ընդամենը 27 տարեկան հասակում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
458 | 0 | 0
Facebook