Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՍՏՐԵՍԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ 10 ԵՂԱՆԱԿ

Gabri
Yazar:
Gabri
12:36, cuma, 08 şubat, 2013
ՍՏՐԵՍԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ 10 ԵՂԱՆԱԿ


    

Հանրահայտ հումորիստներից մեկն ասել է . «Խոցի պատճառն այն չէ, թե ինչ եք ուտում, այլ այն` թե ինչն է տանջում, «կրծում» ձեզ» : Եվ իրոք, եթե մի գեղեցիկ օր դուք կարողանաք թոթափել ստրեսը, անհանգստությունը, ապա կհամոզվեք, որ ձեզ անհանգստացնող շատ հիվանդություններն էլ են վերացել:


    

1. Մի ամաչեք արտահայտել սեփական կարծիքը:

Հոգու խորքում տանջվելը, ինքն իրեն կրծելը վնասակար է առողջության համար: Եթե չեք կարողանում ձեր մտքերն արտահայտել բարձրաձայն, ապա վարեք օրագիր-նոթատետր: Ամերիկացի գիտնականները և բժիշկները հաստատում են, որ նման գրավոր ինքնավերլուծությունը շատ արդյունավետ, ոչ թանկ և գլխավորը` շատ պարզ ու հասարակ միջոց է ստրեսի դեմ պայքարելու համար:
     2. Ձեր մտքում թող իշխեն դրական զգացմունքները: Սնվեք` հետևելով որոշակի կանոնների:

Մտածեք այն բաների մասին, ինչ ունեք, այլ ոչ թե այն մասին, թե որքան բան չունեք: Աշխատեք չմտահոգվել կորցրածի կամ անիմաստ անցակրած ժամանակի համար: Հիշեք հայտնի օրենքը. եթե ինչ – որ տեղից ինչ-որ բան պակասել է, հաստատ մի ուրիշ տեղ նույնքան բան ավելացել է: Այն մարդիկ, որոնք հետևում են կյանքի այս փիլիսոփայությանը, չեն տառապում նյարդային լարվածությունից: Պարզվել է, որ մեր սնունդը նույպես կարող է «կառավարել» մեր տրամադրությունը և պայքարել սթրեսների դեմ: Մեկ գավաթ սուրճը կամ տաք շոկոլադը, մի գդալ մեղրը, որևէ միրգ` տանձ կամ սերկևիլ, կամ պարզապես ձեր ամենասիրած ուտեստը կօգնեն ձեզ մոռանալ մանր-մունր տհաճությունները: Այսօր մարդու տրամադրության և նյարդային համակարգի վրա, անկախ իր կամքից, կարող են ազդել շրջապատի շատ ու շատ մեծ ու փոքր դեպքեր ու հանգամանքներ: Երբեմն ազատություն տվեք ձեր երևակայությանը, կատարեք մտքով անցած քայլը, արեք այն, ինչ այդ պահին ուզում եք: Դրանով իսկ կխուսափեք լարվածության բեռը ամբողջ օրը կրելուց: Լավատես եղեք եւ վայելեք ձեր բաժին ուրախությունը:

3.Աշխատեք կախվածության մեջ չլինել շրջապատից:

Որքան շատ եք հաշվի առնում շրջապատի մարդկանց կարծիքը, անվստահ եք, չեք պաշտպանում ձեր տեսակետը, այնքան հոգեբանորեն դուք խոցելի եք: Ակտիվացրեք ձեր ներքին «ես» -ը, ապավինեք ինքներդ ձեր ուժերին, հնարավորինս քիչ դիմեք ուրիշների

խորհրդին, փորձեք ինքնուրույն ելք գտնել ստեղծված իրավիճակից:

4 . Սովորեք իրապես գնահատել ձեզ

Ամերիկացի հոգեբանները ունեն մի մասնագիտական անեկդոտ . այցելուին հարցնում են . «Ո՞վ եք դուք» : Շիզոֆրենիկը առանց մտածելու պատասխանում է . «Ես Աբրահամ Լինքոլնն եմ» : Սթրեսից ընկճված նեվրոտիկը ասում է . «Ես կուզեի նախագահ դառնալ, բայց չեմ` կարող փող չունեմ, ամեն ինչը վերահսկում են օլիգարխները» : Նորմալ մարդը դատում է այսպես . «Ես ես եմ, Աբրահամ Լինքոլնը` Աբրհամ Լինքոլնը: Ես իմ խնդիրներն ունեմ, նա` իր»: Կարողացեք գնահատել ձեր ունեցածը. դա է կյանքի գլխավոր իմաստությունը և միակ միջոցը` պահպանելու ներքին ներդաշնակությունը, առանց որի հնարավոր չէ երազել ամուր առողջության մասին:

5. Մի մոռացեք բուժիչ խոտաբույսերի մասին

Շատ բույսեր կան, որոնք օժտված են բուժիչ հակասթրեսային հատկություններով: Համաձայն ժողովրդական հավատալիքների սթրեսը հանում են կեչու և ուռենու ճյուղերը: Մի քանի չյուղ դրեք ծաղկամանի մեջ և դրեք ձեր ննջարանում` մահճակալի մոտ:

6. Մի խնայեք ձեր ժպիտը

Մարդու օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է. բավական է շուրթերի անկյունները մի քիչ վեր բարձանան, հենց այդ պահին ուղեղին է հասնում ռեֆլեկտորային ազդակը` կյանքը հիասքանչ է: Դրանից հետո սթրեսն այլևս անելիք չունի: Կատարեք ամենապարզ ու հասարակ հակասթրեսային վարժությունը. փակեք աչքերը և ժպտացեք 5-10 րոպե` կրկնելով կախարդական արտահայտությունը. «Ամեն ինչ լավ կլինի»: Եվ, իրոք, կլինի:

7. Առավոտյան վաղ արթնացեք

Թանկարժեք ժամանակի պակասը զգում է մեզանից յուրաքանչյուրը, եւ դրա սղությունը, անկախ մեզանից, ազդում է մեր նյարդային համակարգի վրա: Երբ աշխատանքի գնալուց առաջ ժամանակի պակաս եք զգում, վաղ առավոտից նյարդային լարված վիճակի մեջ եք ընկնում: Նման վիճակում դուք առավել խոցելի եք, եւ սթրեսի առաջացման հավանականությունն ավելի մեծ է։ Նման իրավիճակներից խուսափելու համար ժամացույցի սլաքը առաջ տարեք 10-15 րոպեով, եւ օրը կսկսեք լավ տրամադրությամբ:

8.Մի ապացուցեք ձեր ճշմարտացիությունը:

Մի փորձեք շրջապատին համոզել ձեր ճշմարտացիության մեջ, եթե նույնիսկ 100%-ով համոզված եք դրանում: Լեոնարդո դա Վինչին մարդկանց բաժանում էր երեք կատեգորիայի: Առաջինները տեսնում են այն, ինչ որ դուք. նրանց հետ հեշտ է լեզու գտնել: Եկրորդները ունակ են տեսնել քո ցույց տված պատկերի իրական գույները . սրանց հետ, համենայն դեպս, կարելի է բանակցություններ վարել: Երրոդները նայում են ամբողջ ուշադրությամբ և ոչինչ չեն տեսնում:

9. Ականջ դրեք ձեր ներքին ձայնին

Անհաջողության շրջանը լավ առիթ է մտքիդ եկածն անելու համար: Գուցե ինչ-որ ժամանակ ցանկացել եք որևէ գործով զբաղվել, բայց ոչ մի կերպ ժամանակ չէիք գտնում, հիմա մի կորցրեք այդ հնարավորությունը: Ինքներդ ձեզ հրահանգ տվեք՝ հիմա կամ երբե: Առաջարկում ենք մեկ այլ տարբերակ, նոր զգեստ գնեք, կտրուկ փոխեք սանրվածքը, մի խոսքով, ինքներդ ձեզ համար ավելի հաճախ կազմակերպեք փոքրիկ տոներ, քանի որ արժանի եք: Եվ, վերջապես, կարող եք մեծ մաքրություն կազմակերպել: Թափթփված, անհարմարավետ բնակարանը, անկախ ձեր կամքից, ազդում է ձեր մտքերի եւ տրամադրության վրա:

10. Ձգտեք միայնության

Ամեն օր գոնե կես ժամ փորձեք մնալ ինքներդ ձեզ հետ: Մեծ քաղաքների բնակիչները ավելի հաճախ են տառապում նյարդային լարվածությամբ, որի պատճառը «անձնական» տիրույթի բացակայությունն է։ Ցանկալի է, որ օրվա մեջ մենակ մնաք ինչ-որ մի ժամանակ, որը, ըստ նախասիրության, կանցկացնեք լռության մեջ կամ ձեզ հաճելի երաժշտության ընկերակցությամբ:


    

Երբեմն ազատություն տվեք ձեր երևակայությանը, կատարեք մտքով անցած քայլը, արեք այն, ինչ այդ պահին ուզում եք: Դրանով իսկ կխուսափեք լարվածության բեռը ամբողջ օրը կրելուց: Լավատես եղեք եւ վայելեք ձեր բաժին ուրախությունը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5264 | 0 | 0
Facebook