Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արյան խումբն ու բնավորությունը

nea
Yazar:
nea
22:03, çarşamba, 06 şubat, 2013
Արյան խումբն ու բնավորությունը
    
Արյան խումբն ու բնավորությունը

    
    
     1–ին Խումբ: Դուք ձգտում եք ղեկավարել: Եթե ձեր առջև որևէ նպատակ դնեք, ապա կպայքարեք մինչև նրան հասնելը: Կարողանում եք ձեր առաջընթացի համար ուղիներ ընտրել: Հավատում եք ձեր ուժին, զուրկ չեք հուզականությունից: Սակայն թուլություններ ևս ունեք: Դուք շատ խանդոտ եք ու անտեղի իրարանցման ենթարկվող, բացի այդ, շատ պարծենկոտ եք ու ցավագին պատվախնդիր:
    
     2-րդ խումբ: Դուք սիրում եք ներդաշնակություն, հանգիստ և կարգուկանոն: Այլ մարդկանց հետ ավելի լավ եք աշխատում: Բացի այդ, զգայուն եք, համբերատար և բարյացակամ: Ձեր թերություններն են` համառությունն ու լարվածությունից դուրս գալ չկարողանալը:
    
     3-րդ խումբ: Դուք ձևավորված բացահայտ ու անսքող անհատապաշտ եք, հակված եք վարվել այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս: Հեշտությամբ հարմարվում եք ամեն ինչի, ճկուն եք, երևակայության պակասից չեք տառապում: Սակայն անկախ լինելու ցանկությունը երբեմն կարող է ավելորդ լինել և վերածվել թուլության:
    
     4-րդ խումբ: Դուք հանգիստ ու հավասարակշռված անձնավորություն եք: Սովորաբար մարդիկ ձեզ սիրում են և ձեզ հետ իրենց լավ են զգում: Դուք կարողանում եք նրանց զբաղեցնել, միաժամանակ շրջապատի նկատմամբ արդարամիտ եք և ձեզ պահում եք ինչպես հարկն է: Սակայն երբեմն շատ կտրուկ եք, և բացի այդ, երկար տատանումների մեջ եք ընկնում և դժվարությամբ եք որոշումներ կայացնում:
    
     Փարիզի հոգեբան Ժան-Բատիստա Դելակորի կարծիքով արյան խումբը ազդում է նաև բնավորության հիմնական գծերի վրա:
    
     0 (1) խումբ: Մարդիկ, որոնց վիճակված է լինել անընդհատ շարժման մեջ: Նրանք եռանդուն են, մարդամոտ, օժտված հզոր կամքով: Աշխատում են համառորեն, առանց հոգնելու և ունակ են կարճ ժամանակում երեք անգամ ավելի աշխատել մնացածներից:
    
     Ա (2) խումբ: Բարեխիղճ ու ջանասեր մարդիկ են, խնամքով են կատարում իրենց պարտականությունները: Նրանց համարաձակորեն կարելի է անվանել կատարյալ մարդիկ: Մեծ առաջընթաց ունեն գործնական կյանքում, հավատարիմ են ընկերնեին, սիրելիներին, հարազատներին: Գիտնականները գտնում են, որ այս խմբի մարդիկ ավելի ինտելիգենտ են, քան մյուսները:
    
     Բ (3) խումբ: Զգացմունքային են, շատ նրբազգաց, օժտված մարդկային բոլոր հատկանիշներով, վստահելի կոլեգաներ են և ընկերներ: Աշխատանքում պահանջկոտ են թե իրենց և թե իրենց ուրիշների նկատմամբ: Արտաքին հանգստության քողի տակ թաքնված է զգայուն և փխրուն հոգի: Սրիո մեջ նրա զգացմունքները բուռն են ու անսանձելի: Բ խմբի կանայք ավելի խանդոտ են, քան տղամարդիկ:
    
     ԱԲ (4) խումբ: » , - հակիրճ այսպես է բնութագրել նրանց Դելակորը: Նրանց հուզում են ուժեղ կրքերը, որոնք երբեմն դառնում են հոգեկան խռովքի և տանջալից ապրումների պատճառ: Այդ ողջ փոթորիկը նրանք ապրում են մենակ` ոչ ոքի չվստահելով իրեն գաղտնիքները: Այդ է ապացուցել նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Անգոտը, վերլուծելով հատուկ տեստերի 3000 պատասխան: Սիրո և ընկերության մեջ, ինչպես նաև ընտանիքում, նրանք ձգտում են իդալականին, - նշում է Դելակորը, -ձգտելով երջանկության` երջանկացնում են նաև իրենց ընտրյալին
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
11483 | 0 | 0
Facebook