Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հարսի օծանելիքի բույրը

nea
Yazar:
nea
20:11, çarşamba, 06 şubat, 2013
Հարսի օծանելիքի բույրը
    
    

    

Հարսի օծանելիքի բույրը

Հարսի համար շատ կարևոր է օծանելիքի ընտրությունը: Ըստ երևույթին դա շատ ավելի կարևոր է, քան հարսանյաց զգեստի կամ աքսեսուարների ընտրությունը: Օծանելիքի հաճելի բույրը ցանկացած կնոջ ինքնավստահ է դարձնում, իսկ հարսանիքի օրն այն պարզապես պարտադիր է:
    
     ● Խորհուրդ է տրվում օծանելիքը ցանել մազերի, թաշկինակի, ձեռնոցների կամ թիկնոցի վրա ներսի կողմից, քանի որ օծանելիքից մնացած հետքերն այնքան էլ հեշտ չէ անցկացնել:
     ● Օծանելիքը կարելի է ցանել` ականջների ներքևի հատվածում, ուսերին, դաստակների վերին շերտին, ականջաբլթակներին, արմունկների ծալքերին, քանի որ օծանելիքի հոտն ավելի լավ բուրում է մարմնի ջերմաստիճանի ազդեցությամբ:
     ● Պետք չէ օծանելիքը ցանել վզի հատվածում, որովհետև դուք ինքներդ նրա հոտը չեք զգա:
     ● Մեծ ուշադրություն դարձրեք օծանելիքի պահպանման ժամկետին:
     ● Օծանելիքի բույրը երկար ժամանակ կպահպանվի, եթե մազերը լվանալուց հետո մի քանի կաթիլ ցանեք նրանց վրա թաց վիճակում (բայց այս դեպքում դուք պետք է լվանաք մազերն առանց հոտի շամպունով և չօգտագործել մազերի լաք, քանի որ հոտերի խառնուրդը կունենա վատ ազդեցություն):
     ● Մի՛ ցանեք օծանելիքը թևատակերում:
     ● Խորհուրդ չի տրվում ամեն օր օգտագործել միևնույն օծանելիքը: Այն ոչ միայն ձե՛զ կհոգնեցնի, այլ ձեզ շրջապատողներին նույնպես:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4488 | 0 | 0
Facebook