Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչպես ճանաչել Ձեր հարսնացուին

nea
Yazar:
nea
19:41, çarşamba, 06 şubat, 2013
Ինչպես ճանաչել Ձեր հարսնացուին
    

    

Ինչպես ճանաչել Ձեր հարսնացուին

Հին Անգլիայում հարսնացուին ընտրում էին` հաշվի առնելով նրա մրգերի նախընտրությունները: Նրա առաջ դնում էին մրգերով լի սկուտեղ, որից հետո ուշադիր հետեւում, թե որ պտուղներն է ընտրում իրենց ապագա հարսնացուն:
    
     Եթե աղջիկը ընտրում է
    
     խնձոր,
    
ուրեմն նա էլ ամուր է իր նախընտրած պտուղի պես: Նա ռոմանտիկ չէ, սակայն վստահելի է եւ խելամիտ:
    
    

տանձ,
    
ապա նա էլ գայթակղիչ է հյութեղ եւ հասուն մրգի նման: Նա ցանկանում է, որ իրեն ձեռքերի վրա պահեն, վերաբերվեն ինչպես թանկարժեք խաղալիքի: Նա փխրուն էակ է եւ հաճախ է վիրավորվում:
    
    
բանան,
    
ապա դա լավ տպավորություն էր թողնում տղամարդկանց վրա: Հարսնացուի այս ընտրությունը նշանակում էր, որ նա ունի բարձր կանացի արժանապատվություն եւ հիվանդագին է ընդունում իր հասցեին հնչող ամեն տեսակի քննադատություն, այսինքն իրենց ընտրած պտուղի նման. կեղեւի տակ փխրուն "ներքին" է:
    
    
նարինջ,
    
ապա նա առեղծվածային եւ ներփակված էակ է: Եւ տղամարդկանց համար շատ դժվար կլինի թափանցել նրա հոգու խորքը: Նա համեստ է եւ արհամարում է ցինիկ տղամարդկանց: Սակայն եթե որեւէ մեկին հաջողվի գերել նրա հոգին, ապա կբացահայտի, որ նա քաղաքակիրթ, բարի եւ կատակասեր անձնավորություն է: Ի դեպ, նա շատ չի վստահում մարդկանց, եւ դա իսկ նրան դարձնում է ավելի հետաքրքիր, քանզի տղամարդը անընդատ տառապում է նրան բացահայտելու մոլուցքով:
    
    
խաղող,
    
ապա նա աչքի է ընկնում թեթեւ բնավորությամբ, նրա համար անձնական հաճույքը առաջնային է: Հեշտությամբ կդավաճանի: Միայնությունը նրան վախեցնում է:
    
    
ելակ,
    
ապա դա խորհրդանշում է, որ նա հարմարավետության, ցոփ ու շվայտ կյանքի է սովոր: Օժտված է ինքնատիպ խնամքով, որով էլ շատ երկրպագուների դարձնում է իր կամակատարները:

    
...ամեն դեպքում վստահ եղեք, որ նա լավագույնն է:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3537 | 0 | 0
Facebook