Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի շնորհավորանքը Հայոց Բանակին

16:15, çarşamba, 28 оcak, 2015
Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի շնորհավորանքը Հայոց Բանակին

Հունվարի 28, հայ ժողովրդի համար կենսական մեծ նշանակություն ունեցող, հպարտության զգացում ներշնչող... Հունվար 28, հայ ազգի համար արյուն թափած հայորդիների ոգեկոչման, ոգեշնչման եւ ոգևորող ամսաթիվ... Հունվար 28, Ամսաթիվ, որը հավասար է դարերից եկած ու նոր զարթոնք ապրած մի մագաղաթի, որտեղ ոսկե տառերով պետք է նշված լինի` ՙԲոլորս դեռ Մամիկոնյանների ժամանակներից պետք է լինեինք հայ զինվոր՚: Սիրելի հայորդիք, այսօր հայոց ազգային բանակի 23-րդ ամյակի առիթով Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի (Զինվորյալ միաբանության) ուսանողներս, Վարժարանիս ուսուցչական կազմի հետ միասին, մեր սիրելի տեսուչ Տ. Թեոդորոս Վարդապետ Զաքարյանի գլխավորությամբ մեր աղոթքն ենք հղում առ Աստված, փառավորելով Նրան. որ շնորհեց մեզ գոյատևելու իրավունք, մեր բազկին ամրություն, բայց և թույլի վրա այն չբանեցնելու հաստատակամություն, անսասան պահեց մեր հավատը փորձության պահին, օժտեց մեզ խաղաղասիրությամբ, թեև տվեց մարտնչելու, անգամ` հաղթելու ոգի ու ամենուր պահապան եղավ մեր հայոց բանակին:
     Եվ շնորհավորում ենք ողջ հայ ազգին, որ կարողացավ անցյալի անազատության բեռը թոթափելով` կերտել կանոնավոր բանակ, որ դարձավ մեր խաղաղ գոյատևման զորեղ գրավականը:

Սիրելի Զինվոր. Շնորհավոր քո տոնը. Աստված Քեզ պահի առողջ և անփորձանք ու հեռու վանի թշնամու գնդակից. Մենք ազգովի խոնարհվում ենք Քո առաջ` Հայ Զինվոր ու հարատև աղոթում Քեզ համար:

Աստված պահապան հայոց բանակին այսօր և հավիտյանս: Ամեն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3187 | 0 | 0
Facebook