Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՙ Պատվերով քաջություն ՚ Արամ Դիլանյան

17:00, çarşamba, 21 оcak, 2015
ՙ Պատվերով քաջություն ՚ Արամ Դիլանյան

Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ մեր ժողովրդի երեւելիները քաջաբար արտահայտվում են միայն այն դեպքում, երբ կա վերադասացից համապատասխան հրահանգ. չկա հրահանգ՝ չկա քաջություն: Բայց երբ հրահանգ է լինում, մարդիկ միմյանցից խլում են խոսափողները եւ այնպիսի բարձրարվեստ ելույթներ են ունենում, որ հասարակ մահկանացուներս ամոթից կախում ենք մեր գլուխները եւ հպարտանում, թե ինչ քաջ զավակներ ունի մեր ազգը:

Սովետ միության տարիներին կար մի այսպիսի կատակ. «Ես ունեմ, իհարկե, իմ կարծիքը, սակայն իմ կարծիքի հետ ես համակարծիք չեմ»: Քաջություն չունենք անգամ ինքներս մեզ հետ համաձայնվելու:

Պատվերով քաջություն, հնչում է ինչպես «պատվերով համերգ»: Ահա այն «մեծ» ձեռքբերում, որ մենք ունենք Մեծ Եղեռնի 100-ամյակի շեմին: Կարծո՞ւմ եք, թե մեր նահատակները կընդունեն մեր աղոթքները, երբ մենք չկարողացանք պահել անգամ մի ընտանիքի արժանապատվությունը:

Կարելի է ժամերով աղոթական բառեր արտասանել, բայց հարց է, թե կհոդակապվեն արդյո՞ք այդ բառերը մի ընդհանրության մեջ եւ կելնեն երկինք, թե ընդհամենը օդի տատանումներ կառաջացնեն, դա մեծ գաղտնիք է, մանավանդ մեր «քաջարի» մթնոլորտում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3872 | 0 | 0
Facebook