Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աչքերումս` գարուն, շուրթերիս` ամառ, սրտումս` աշուն, հոգումս` ձմեռ…

Any8
Yazar:
Any8
20:52, pazartesi, 07 оcak, 2013
Աչքերումս` գարուն, շուրթերիս` ամառ, սրտումս` աշուն, հոգումս` ձմեռ…
     ... Աչքերումս` գարուն, շուրթերիս` ամառ, սրտումս` աշուն, հոգումս` ձմեռ… Սառած զգացմունքների ու զգացումների հալհլոցի ակնկալիքով եմ բացում աչքերս ու փակելուց ամուր սեղմում, որ կոտրեմ ինձ գունազրկող սառույցը: Ողորկ է ներսիս սառույցը, բայց միաժամանակ այնքա՜ն անանցանելի, ո րդժվար է սահել դրա վրայով ու մաշել այդ ինքնավստահ գոյացությունը: Չեմ բողոքում հանգստության բուրմունքով սպիտակ գույնից, բայց աչքերս հաճախ հոգնում են հարթ մակերեսին ցանկալի գույների որոնումից:
     Հաճախ եմ ժպտում դեմքիս գունավորում տալու համար: Զգացել եք `ժպտալուց շրթունքները ընդարձակվելով ստանում են սովորականից ավելի բաց գույն, աչքերում փայլում է ներսում թաքնված նկարչի ժպիտը, որ վրձինը ձեռքին պատրաստ սպասում է գտնվելիք գունազրկված պահերը գունավորելուն: Այտերը կլորանալուց նուրբ ծալքեր են առաջացնում, որոնք գունավորվում են ավելի մուգ գույնով: Աշխատող տարբերակ է սառույցին ճնշելու, բայց ոչ մշտական, որովհետև սառույցը գուցե անգույն է, երբեմն միագույն, բայց ոչ անզգա: Այն զգում է ձևականության փչած քամին ու ավելի կոփվում: Տեսեք ձմեռն էլ ունի արև, բայց վերջինիս առկայությունից դողում ենք, չնայած արձակած թույլ ջերմության ու ստեղծած գեղեցկության, որ նշմարվում է ձյան վրա մանր փայլերի տեսքով: Ձևականությունը, ինչպես նաև ցանկացած կեղծ բան զուրկ է ջերմությունից: Արհեստական ջերմությունը միայն տեղ-տեղ է կարողանում քայքայել սառույցը: Իսկ ես…....Ես իրական ու անկեղծ ջերմություն եմ ուզում, այնպիսի մի ջերմություն, որ խեղդվեմ, ոչ թե ներսիցս բխող սառը ջրում, ուր անընդհատ բախվելու եմ մանր, ջրին չլուծված սառույցների, այլ լողամ հոգումս ներդաշնակություն ստեղծող, պայծառ ապագա տանող հոսանքներով հագեցած ջրում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6788 | 2 | 0
Facebook