Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ընկերություն դու կյանք ես...

Any8
Yazar:
Any8
17:24, cuma, 14 eylül, 2012
Ընկերություն դու կյանք ես...
    
Ինչքա՜ն գեղեցիկ ես դու, Ընկերությու՛ն, երբ ոտաբոբիկ ես, բայց այնքա՜ն վստահ, որ անվախ քայլում ես անգամ այն տարածքով, ուր գիտակցությունն անջատած վազել է դավաճանությունը, ուր իրեն արդարացրած խաղացել է անարդարությունը, ուր քամու նման սուլել ու սահել են կեղծիքն ու սուտը:
     Ինչքա՜ն գեղեցիկ ես դու, Ընկերությու՛ն, երբ թափանցիկ ես, բայց միևնույն ժամանակ պատված հավատարմությամբ ու վստահությամբ, երբ ամուր ես ու հստակ այնքա՜ն, որ քայլերիցդ անգամ սերն է զգաստանում ու հիանալով կեցվածքովդ` հետևում է քեզ:
     Ինչքա՜ն հրաշալի ես դու, Ընկերությու՛ն, երբ աչքերդ վառվում են նվիրվածության լույսով, երբ սիրտդ բաբախում է բարության մղումով, երբ ձեռքերդ շարժվում են օգնությանը հատուկ ժեստերով:
     Ինչքա՜ն շքեղ ես դու, Ընկերություն, երբ կրում ես հարգանքով շաղախված թագը, երբ խոսում ես սիրալիրության ընծայած նուրբ ձայնով, երբ ժպտում ես բացասականից թորված պարզ ժպիտով:
     Ինչքա՜ն ցանկալի ես դու, ընկերությու՛ն, երբ մեջքով ես կանգնած շահամոլությանը ու ամեն ինչդ արվում է փոխադարձության սկզբունքով: Երբ այնքա՜ն ուժեղ ես, որ կարող ես փակել մենակության բերանն ու ներկայությունովդ ապացուցես նրա անտեղի գոյությունը:
Ինչքա՜ն հաճելի ես դու, ընկերությու՛ն, երբ հպարտանում են գոյությամբդ, երբ գնահատում են քեզ, երբ այնքա՜ն հոգեհարազատ ու անհրաժեշտ ես, որ քեզ կորցնելը հավասար է ինքնասպանության:
     ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒ՛Ն, ԵՐԲ ԴՈՒ ԱՅՍՊԻՍԻՆ ԵՍ;
     ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ՔԵԶԱՆՈՎ ՈՒ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ ՈՒՄ ԻՆՁ ԸՆԿԵՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ: ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՈՒՆԵՄ ՁԵԶ ԻՄ ԱՆՉԱՓ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐՆԵՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԿԱՔ ՈՒ ԻՄ ԿՈՂՔԻՆ ԵՔ։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
4621 | 3 | 0
Facebook