Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սուրբ Գրիգոր Աստվածաբան

11:16, cumartesi, 16 ağustos, 2014
    
Սուրբ Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիազանցին ծնվել է 328 թ. Կապադովկիայի Նազիազան գյուղաքաղաքի Արիանզա գյուղում, եղել է Նազիազանի Գրիգոր եպիսկոպոսի (326-374 թթ.) որդին: Նա իր միջնակարգ կրթությունն ստացել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, իսկ 350 թ. մեկնել է Աթենք, որտեղ 5 տարի Բարսեղ Կեսարացու հետ միասին փիլիսոփայություն և հռետորական արվեստ է ուսանել: Ինչպես վկայում է սուրբ Գրիգոր Աստվածաբանն՝ 2 ընկերներն Աթենքում միայն 2 ճանապարհ գիտեին՝ մեկը, որ տանում էր դեպի դպրոց, իսկ մյուսը՝ ավելի թանկագինը՝ դեպի եկեղեցի։
Վերադառնալով Նազիազան՝ սուրբ Գրիգորը մկրտվում է իր հոր կողմից և սկսում սրբակենցաղ վարքով ապրել: 360 թ. նա մեկնում է Պոնտոս և ճգնողական կյանքի նվիրվում, սակայն շուտով ստիպված է լինում վերադառնալ՝ օգնելու իր ծեր հորը՝ արիոսականության դեմ պայքարելու գործում։ Սուրբ Գրիգորը 361 թ. իր հոր՝ Գրիգոր եպիսկոպոսի կողմից ձեռնադրվում է քահանա, իսկ 372 թ. սուրբ Բարսեղ Կեսարացու ձեռամբ ձեռնադրվում է եպիսկոպոս Սասիմա քաղաքի վրա:
381 թ. Կ. Պոլսի Տիեզերական երկրորդ ժողովի առաջին իսկ նիստում Գրիգորն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք, իսկ արդեն Մելետիոս Անտիոքացու մահից հետո Նազիանզացին հաջորդում է նրան Կ. Պոլսի Տիեզերական երկրորդ ժողովի նախագահական աթոռին: Որոշ ժամանակ անց նա քաշվում է իր ծննդավայր, որտեղ և անցկացնում է իր կյանքի վերջին տարիները՝ նվիրվելով ստեղծագործական աշխատանքի։
Գրիգոր Նազիանզացին մահացել է 389/390 թթ.: Հորից ժառանգած իր հարստությունը նա կտակում է Նազիազայն եկեղեցուն՝ աղքատների խնամակալության համար։ Նրա առաքինությունները, մարդասիրությունը, մեծ կրթությունը և աստվածաբանական-գրական ժառանգությունը նրան մեծ հովվապետի և սուրբ անձնավորության աստիճանի են բարձրացրել:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
5818 | 0 | 0
Facebook