Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՁԵՐԸ...

00:34, perşembe, 03 оcak, 2013
ՁԵՐԸ...
     "Մեկ-մեկ լռում ես ու շատ բան նկատում ու հասկանում", - այդպես էր հայրս ինձ դիտողություն անում, երբ շատախոսում էի:
     Ամբողջ օրը խոսում ենք, պատմում, քննարկում, գովում, փնովում, աղոթում, անիծում, հաստատում, մերժում, սպանում, ոգևորում ու սենց ամեն օր... Ինչպես մի հոգեբան է նշում`ռեֆլեքսիայի ժամանակ չենք էլ ունենում: Մեզ պետք է որոշակի ինտերվալ, մտածելու համար / մի քիչ ձևափոխած ասացի :) /: Բայց շատ-շատ դեպքերում անգամ դրան չենք էլ հասնում...
     Հիմա նստած եմ, ու լուռ է տանը ամեն ինչ: Բոլորը քնած են, իսկ ես մտածում եմ: Նայում եմ ու հասկանում, թե ինչքան կարևոր է նրանց լռությունը ինձ համար: Թե ինչքան եմ սիրում նրանց շնչառությունը: Թե ինչի եմ պատրաստ նրանց հանգիստ շնչառության համար, ինչքան եմ վախենում ու ինչքան վստահ եմ ինձ վրա: Հասկանում եմ, թե ինչքան են սպասել այս շնչառությանը..ես էլ.. Ինչքան ստիպված են ապրում ու ինչքան լռություն կորցնում 24 ժամվա մեջ, ինչքան են սպասում ու ինչքան ` լռում: Հասկանում եմ, թե ես ինչքան եմ սպասում, ստիպում, ապրում ու լռում...
     Էն որ հիմա ես զգում եմ դա ձեր շնորհիվ ա, որ ես հասկանում եմ լռությունը էլի ձեր շնորհիվ ա, որ սիրում եմ էլի էլի, էլի ու էլի ձեր շնորհիվ ա: Սիրում եմ ՁԵՐ քունը, ՁԵՐ լռությունը, ՁԵՐ շնչառությունը, ՁԵՐ եղելությունը, ՁԵՐԸ...
     http://nurikyan.blogspot.com/2013/01/blog-post.html
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4805 | 0 | 0
Facebook