Վարսիկի աշունը
-Ուշադիր՞ ես… Տե՛ս, փախչու՛մ է, թաքնվում այն ծղոտե տանիքի տակ, ու թվում է` պաշտպանվում է: Դե՛ն նետիր այդ փայտը, նրան վախեցրիր, իսկ հայացքդ, հայացքդ անդունդների խորությունն ունի, նա վախենում խորությունից, -ասաց Վարսիկը դողդողացող ձայնով: Արևածագի ծակող լույսը մտավ սենյակ, ճեղքեց անձրևաջրից տարբեր նախշեր ստացած ապակին ու արթնացրեց ինձ: -Վարդի, դեռ քնա՞ծ ես: -Արդեն, չէ: Ինչու՞ ես այսքան շուտ արթնացել, այսօր կիրակի է: -Ինչպես ամեն կիրակի դու մոռանում ես ինչու եմ շուտ արթնացել, այսօր ինձ տանելու ես այգի, որ խաղամ դեղձանիկների հետ, նրանք սպաասում են ինձ: -Վարս, ախր սա միակ իմ ազատ օրն է, ես հոգնած եմ ու ցանկություն չունեմ տեսնել այդ անկյանք ու փոքր թռչուններին, որ չգնանք, նրանք չեն էլ նկատի դա… -Բայց, ախր.. -Ոչ մի ախր, գնա՛, գնա՛, դաշնամուրիդ դասերը սովորիր՛: -Ախր, նրանց խոստացել էի, - քթի տակ խոսելով ու մտամոլոր դուրս եկավ սենյակից: Վարդին քնեց ու կեսօրին նոր դուրս եկավ սենյակից: Բոլորը վաղուց արդեն ճաշել էի ու հիմա պատրաստվում էին վայելել, ավանդական դարձած, խոտաբույսերով թեյը: Միայն Վարսիկը չկար: -Ու՞ր է Վարսիկը, մա՛մ: -Չգիտեմ, սենյակից դուրս չի գալիս, ասում է զբաղված է: -Պարզ է, իսկ քեռի Սենիկը բերե՞ց այն երկու հանրագիտարանները: -Այո՛, դրանք Վարսիկի մոտ են: Շունը մոտեցավ ու սկսեց քսմսվել Վարդիին: -Կորի՛ր, զզվելի՛ կենդանի. մի՞թե չեն հասկանում, որ զզվելի են ու խանգարում են, հեռու՛ քաշվիր, -ոտքով մի կողմ նետեց խեղճ կենադանուն ու բարձրացավ վերև: Վարդին դեռ փոքր տարիքից չէր սիրում կենդանիներ, թռչուններ ու միշտ վերաբերում էր նրանց` անկենդան ու անզգա մարմինների: -Վարսի՛կ, վերևու՞մ ես: Ձայն չկա, մոտեցավ դռանը: -Վարսի՛կ, բացի՛ր դուռը, դասերդ ստուգելու եմ եկել: Մտավ սենյակ: -Վա՛րս, ինչո՞վ ես զբաղված, ինչու՞ մինչև հիմա չես արել ոչինչ, փոխարենը զբաղվում ես այս հիմարություններով: Հանրագիտարանում ավելի հետաքիր բաներ կան, քան դեղձանիկի նկարները, արի՛, արի գնանք պարապենք: -Վարդի, ախր հասկանում ես, որ ես սիրում եմ նրանց ու ես պատրաստվում էի գնալ նրանց մոտ, ես սպասում էի ամբողջ շաբաթ այսօրվան, նրանք էլ սպասում էին ինձ: Հիմա երևի նեղացել են… -Ինչ հիմարություններ… Վարս հասկանում ես, այդ քո սիրելի դեղձանիկները հիմա երևի թռչկոտում են, ու ինչ նեղանալու մասին է խոսքը, նրանք չունեն մարդկային ուղեղը, չունեն բանականություն և ոչինչ չեն հասկանում: Եթե այդքան շատ ես ուզում վաղը դասերից հետո կգնանք ու կխաղաս նրանց հետ:Միայն թե հիմա արի պարապենք: Վարսիկը նորից ուրախացավ, նա նորից սպասում էր վաղվան, բայց արդյոք դեղձանիկները սպասում էին… Ամբողջ գիշերը Վարսիկը խաղեր էր մտածում, հուզմունքն այնքան ուժեղ էր, որ մթությունն անգամ չխանգարեց պատկերացնել հաջորդ օրը: Առավոտյան արդեն ժամը ութին նա պատրաստ էր: -Վա՛րս, չմոռանաս անձրևանոց վերցնել, ինչ-որ ամապամած է: -Հիմա… -Անց տասնհինգ է, Վարս, մի քիչ արագացրու ես դրսում սպասում եմ:
Վարդին սպասում էր նրան մեքենայի մեջ: Աշնան մեղմ անձրևը չէր խանգարում ոչ մեկին: Մոտավորապես ժամը երեքին հասան այգի: Անսովոր աշնանային լռության մեջ միայն անձրևի կաթկթոցն էր լսվում, իսկ դեղձանիկները դեռ չհասցրած աչքերը փակել արդեն քարացել էին: Վարսիկը սռած նայում էր երկու դեղձանիկներին: Անձրևի կաթիլները խառնվել էին արցունքի հատիկներին ու դեմքի վրայով հոսում էին առանց ընդհատումների: Վարդին կանգնած նայում էր ու տեսնում, որ սպանել է, սպանել է աշունը, սպանել է այն աշունը, որին սիրում էր Վարսիկը, իսկ Վարսիկը, Վարսիկն էլ իր աշունն էր…
|
Abone ol ve malalelerin yayınla: