Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պահքային Օրեր

20:32, pazartesi, 21 temmuz, 2014

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցի համաձայն Տարվա 365 օրերը բաժանվում են 3 հիմնական խմբերի`

  • ա. Տերունի օրեր – այս օրերը առանձնացված են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի տնօրինությունները
  • (Ծնունդը, Մկրտությունը, Խաչելությունը, Թաղումը, Հարությունը և այլն) հիշելու համար:
  • բ. Սրբոց օրեր – այս օրերը նախատեսված են Հայոց Եկեղեցու կողմից սրբադասված անձանց հիշատակը ոգեկոչելու և տոնելու համար:
  • գ. Պահոց օրեր – Տերունի և սրբոց տոներին զուգահեռ տարվա օրերի գրեթե կեսը հռչակված են որպես պահոց օրեր` նախատեսված ապաշխարության համար: Պահոց օրերը բաժանվում են 3 տեսակի` օրապահքեր, շաբաթապահքեր և հիսնակաց` 50-օրյա պահքեր:

Որպես օրապահքեր սահմանված են շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերը: Այդ օրերի պահքը կապված է Հուդայի կողմից Քրիստոսի մատնության օրվա (այն տեղի ունեցավ չորեքշաբթի օրը) և Քրիստոսի խաչելության օրվա (տեղի ունեցավ ուրբաթ օրը) հետ: Բացառություն են կազմում Տաղավար տոներին (Սուրբ Ծնունդ, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն, Վերափոխում, Խաչվերաց) հաջորդող տոնական օրերին համընկած չորեքշաբթի և ուրբաթ օրերը և այդ օրերին համընկած անշարժ տոները:

Շաբաթապահքերն իրենց անվանումն ստացել են համաձայն պահքի տևողության: Այս պահքը նախորդում է եկեղեցական որոշ մեծ տոների (Վարդավառ, Վարագա Սուրբ Խաչ, Խաչվերաց, Վերափոխում և այլն) և հիմնականում սկսվում է երկուշաբթի օրերին ու ավարտվում` ուրբաթ օրը: Շաբաթապահքերի թվին են պատկանում նաև եղանակային պահքերը` Եղիական կամ գարնանային պահք, Լուսավորչի կամ ամռան պահք, Վարագա Սուրբ Խաչի կամ աշնան պահք, Սուրբ Յակոբի կամ ձմռան պահք։

Երկարատև կամ հատուկ պահքերը ևս նախորդում են մեծ ու կարևոր տոներին, սակայն տևում են մի քանի շաբաթ: Դրանք անվանվում են նաև հիսնօրյա պահքեր կամ հիսնակներ: Նման պահքերը 3-ն են: Ամենահայտնին Քառասնորդական կամ Մեծ պահքն է, որը տևում է 49 օր (7 շաբաթ) և նախորդում է Սուրբ Հարության տոնին:

Սուրբ Ծննդյանը նախորդող հիսնակը, որ սկսվում է նոյեմբերի 18-ին մոտակա կիրակիից հետո, ևս բաղկացած է 7 շաբաթներից, որոնցից այսօր պահվում են առաջին շաբաթը՝ «Հիսնակի» շաբաթապահքը, վերջին շաբաթը՝ «Ծննդյան» շաբաթապահքը, և միջակայքում գտնվող «Սուրբ Հակոբի» շաբաթապահքը: Երրորդ հիսնակը՝ Վարդավառին նախորդող հիսուն օրերն են, որոնցից այժմ միայն երեք շաբաթներն են պահվում՝ առաջին շաբաթը՝ «Եղիական» շաբաթապահք, միջին շաբաթը՝ «Լուսավորչի» շաբաթապահք, և վերջին շաբաթը՝ «Վարդավառի» շաբաթապահք:

Պահքերին նախորդող կիրակի օրերը կոչվում են բարեկենդան, որը նշանակում է բարի կենդանություն՝ ուրախություն: Մեծ Պահքին նախորդող բարեկենդանը անվանվում է Բուն բարեկենդան, քանի որ նախորդում է քրիստոնեական ամենամեծ տոնին` Քրիստոսի Սուրբ Հարությանը: Բարեկենդանի օրերը մշտապես նշվել են շուքով, քանի որ պահեցողական «սգից» առաջ հանդիսանում էին ուրախության և ուտիքի վերջին օրերը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6551 | 0 | 0
Facebook