Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Աստանայի օպերային թատրոնը մեզնից կարողացավ տանել մեծ երաժիշտ Բարսեղ Թումանյանին

57 hg
Yazar:
57 hg
17:20, cumartesi, 07 haziran, 2014

Վերջերս իմացա, որ Աստանայի օպերային թատրոնը մեզնից կարողացավ տանել մեծ երաժիշտ Բարսեղ Թումանյանին առաջարկելով նրան լավագույն ստեղծագործական և նյութական պայմանները: Բարսեղ Թումանյանի նման բացառիկ արժեքը Հայաստանում այդպես էլ իր տեղը չգտավ: 20 Տարուց իվեր Բարսեղը մերժում էր մշտական ապրելու և ստեղծագործելու բոլոր գայթակղիչ առաջարկությունները Հայաստանից դուրս, այն էլ իր կարիերայի լավագույն շրջանում: Լինելով ընդգծված հայրենասեր, նա իր ունակությունները պատրաստ էր ներդնել միայն Հայաստանում և դրանք ծառայեցնել միայն Հայկական շահերին:


     Լինելով բացառիկ գիտելիքների տեր անձնավորություն շատ լավ տեսնում էր, թե ինչքան խորքային են մեր մշակութային և հոգևոր խնդիրները, նաև գիտեր դրանց արմատական լուծման բոլոր ճանապարհները: Նրա մասին անվերջ կարելի է գրել, որպես բարձրակարգ երգիչի, երաժիշտի, ազնիվ արվեստագետի, գիտակցված հայրենասերի և հպարտ Հայի: Ես համարում եմ նրա կորուստը մեծ ապտակ մեզ բոլորիս: Մենք այդպես էլ չկարողացանք տեր կանգնել մեր արժեքներին, իսկ դրանից վարպետորեն օգտվում են բոլոր երկրները: Ակաման հիշեցի Կոմիտասին, որն ամբողջ կյանքում հալածվեց սկզբից եկեղեցու ներսում, հետո ցեղասպանության սարսափելի տեսարաններից դեպրեսիայի մեջ ընկած Կոմիտասին հանձնեցին թուրքական ռազմական հոսպիտալ բուժվելու համար այն դեպքում, երբ կար Հայկական հիվանդանոց շատ ավելի լավ պայմաններով: Կոմիտասին հանձնելով թուրքերի խնամքին նունն է, թե գառին պահ տաս գայլերին: Հենց Կոմիտասի ֆոնդի Հայ ղեկավարները հասցրեցին նրան ծայրահեղ հոգեկան աստիճանի, որը նրանք հետո պիտի որակեին որպես խելագարություն: Ինչևէ պատմություը մեզ դաս չի դառնում: Հույսս միայն նոր պետություն ստեղծելն է, որտեղ ամեն արժանավոր պիտի ունենա իր տեղը: Սա է իմ միակ մխիթարանքը:

http://blog.mediamall.am/?id=36135

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4866 | 0 | 0
Facebook