Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Զարուհի Բաբայանը` Վաստակավոր արտիստի կոչում ստանալու մասին

57 hg
Yazar:
57 hg
22:15, cumartesi, 31 mayıs, 2014

Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ Սերժ Սարգսյանի հրամանագրով պետական պարգևների արժանացան մշակույթի մի շարք գործիչներ` Ժան Նշանյանը, Հակոբ Ղազանչյանը, Աշոտ Ղազարյանը, Հովակ Գալոյանը, Լուիզա Ղամբարյանը, Արուս Աճեմյանը, Զարուհի Բաբայանը, Լուսիկ Ագուլեցին և այլք:


    
    
    
    

Այդ առիթով ESem.am-ը զրուցեց երգչուհի Զարուհի Բաբայանի հետ: Նրան խոսքով՝ միջոցառումից մեկ օր առաջ զանգահարել են իրեն և հրավիրել Սարդարապատ՝ մասնակցելու Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա հետ կապված անցկացվելիք միջոցառմանը: «Զանգահարողն ինձ հստակ չասաց, թե ինչի համար են ինձ հրավիրում, բայց ես արդեն գլխի ընկա, քանի որ ամեն տարի այդ օրը նախագահը հատուկ կոչումներ է հանձնում արտիստներին: Որքան էլ մրցանակն ինձ համար անսպասելի չէր, բայց միևնույնն է, հուզմունքս շատ մեծ էր: Մի ուրիշ զգացողություն է այդ օրը, այդքան հայի աչքի առաջ արժանանալ քո երկրի Վաստակավաոր արտիստուհու կոչմանը», - ասաց երգչուհին: Ըստ նրա՝ դրա առթիվ առաջինը Սերժ Սարգսյանն է իրեն շնորհավորել, հետո` ամուսինն ու սկեսրայրը: «Քանի որ ամուսինս ու սկեսրայրս կողքիս էին, առաջինը հենց նրանցից շնորհավորանք ստացա, այնուհետև նույն կոչմանն արժանացած կոլեգաներով շնորհավորեցինք մեկս մյուսին: Ընտանիքիս անդամներն ինձ ծաղրում են, ասում` կարո՞ղ է կոչումիցդ հետո մեր տան դրվածքում ինչ որ բան փոխվի:)», - ծիծաղելով պատմեց Զարուհին:


    
    
    

Նա ասաց նաև, որ ընկերները հաճելի անակնկալ են մատուցել իրեն: «Հատկապես ուշագրավ էր ընկերներիս շնորհավորանքը: Նախապես` մինչ Սարդարապատում ներկա գտնվելու հրավեր ստանալը մեր ընկերները մեզ իրենց տուն էին հրավիրել, ու երբ մրցանակս ստանալով միացանք նրանց, տեսա՝ բոլորը շարքով կանգնել էին ու ում կողքով անցնում էի, խոնարհվում էր:), - ավելացրեց Վաստակավոր արտիստուհին` նշելով, - շատերից եմ ջերմ ու անկեղծ խոսքեր լսել, ով զանգում է` մաղարիչ է ուզում:)»:


    
    
    

Երգչուհու բնորոշմամբ` նման գնահատանքի արժանանալը շատ պատասխանատու է:

Զարուհու հետ խոսեցինք նաև ստեղագործական նորություններից: Երգչուհին ասաց, որ անելիքներ շատ ունի: «Նոր երգեր ունեմ ձայնագրած, այժմ տեսահոլովակ նկարահանելու մասին եմ մտածում, բացի այդ, իմ խմբի հետ համերգների ենք պատրաստվում: Սեպտեմբերին էլ կմեկնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգեր, որտեղ խմբակային համերգներով հանդես կգամ», - տեղեկացրեց երգչուհին:


    

ESem.am-ը շնորհավորում է արտիստներին և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթում: http://esem.am/

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5499 | 0 | 0
Facebook