Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հաղորդավարներ Լիլիթ Մուրադյան - Վահե Խանամիրյան. «Այո՛, մենք ընկերություն ենք անում»: 3

57 hg
Yazar:
57 hg
22:12, cumartesi, 31 mayıs, 2014

Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարներ Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի՝միասին լինելու և ընկերություն անելու մասին լուրերը շրջանառվում են վաղուց, բայց հստակ մեկնաբանություն, հաստատում կամ հերքում նրանց կողմից այդպես էլ չի լինում:


    

Ինչպես այլ մշակութային միջոցառումների ժամանակ, այդպես էլ երեկ կայացած «Thank you, հայրիկ» ֆիլմի փակ դիտմանը նրանք միասին ժամանեցին, իսկ մեր գործընկեր կայքերից մեկում հրապարակվեց նրանց՝ ձեռք ձեռքի բռնած լուսանկարը:


    

ArmՏtar.am-ը կապվեց հաղորդավարուհու հետ՝ պարզելու շրջանառվող լուրերի իսկությունը և ստանալու լուսանկարի մեկնաբանությունը:

«Ճիշտն ասած, անձնականիս մասին միշտ ասել եմ, որ չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ: Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք»:


    

Երբ մենք հաղրոդավարուհուն ասացինք, որ լուսանկարն արդեն հրապարակվել է, և ցանկալի կլինի հենց իրենից ստանալ մեկնաբանությունը, Լիլիթը պատասխանեց. «Կարծում եմ լուսանկարն արդեն իր ասելիքն ասում է: Այո՛, մենք ընկերություն ենք անում»:

Մեր այն հարցին, արդյո՞ք նրանք ծանոթացել են Հանրային հեռուստաընկերությունում և որքա՞ն ժամանակ է ինչ ընկերություն են անում, հաղորդավարուհին չցանկացավ մենակաբանել՝ պատասխանելով, որ այդ ամենն արդեն էական չէ:

ArmՏtar.am-ը երջանկություն է մաղթում երիտասարդ զույգին: http://www.armstar.am/

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
8615 | 0 | 0
Facebook