Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ես գիտեմ որտեղ փնտրել ազգի փրկությունը

22:03, perşembe, 05 aralık, 2013
     Տուր մարդուն այն ինչը նրան պետք է ամենից շատ, ու նա կդառնա հավատարիմ որդեգրած գաղափարներին: Եթե մեր ազգին ամենից շատ պետք է փող և իշխանություն, ուրեմն մենք արդեն կործանվել ենք, և զուր է փնտրել փրկություն: Իսկ ես հավատում եմ, որ դեռ չենք հասել դրան, հավատում եմ, որ մեր ազգի մեծամասնությանն ամենից շատ հարկավոր է արդարություն, բարօրություն, իր հնարավորություններին համապատասխան աշխատանք և իր կատարած աշխատանքին համապատասխան վճար, իր ստացած կրթությանն ու մասնագիտությանը համարժեք աշխատանք, այլ ոչ թե պարտադրված: Տվեք մարդկանց իրենց բնական իրավունքին համապատասխան՝որը ամրագրված է Սահմանադրությամբ, անվճար կրթության հնարավորություն, թող պետությունն ինքը իր միջոցներով ձևավորի կայացած մասնագետներ, և ամենակարևորը՝ազգային շահերին պիտանի կադրեր, թող պետությունը իրականում ապահովի ազգային անվտանգությունը, անկախ ձևից, աշխարհագրական դիրքից և տեղից, թող Հայ լինելը դառնա վեհագույն գաղափար, և հպարտություն ամեն Հայի համար, թող Հայը, աշխարհի որ ծայրում էլ որ լինի, իրեն իսկապես ապահով զգա, թող Հայի դեմ ոտնձգություն կատարած ցանկացած անձ, երևույթ, պատժվի ով էլ որ լինի, ինչ ազգի էլ որ լինի, թող Հայաստանը, նրա ատրիբուտները դառնան սրբություն ամեն Հայի համար, թող ամեն նոր սերնդի դեռ վաղ հասակից կրթեն ու դարձնեն իր նախորդ սերնդի առավել կատարյալ հաջորդը, թող ազգի հաջորդ առաջնորդը որպես այդպիսին դաստիարակվի ու մեծանա դեռ վաղ հասակից, Թող եկեղեցին դառնա ոչ թե մասնատող և պառակտիչ ուժ, ինչպիսին որ տեսել ենք մեր պատմության մեջ, այլ իրեն վերագտնելով վերաիմաստավորվելով դառնա նորագույն պայքարի դարբնոցը, դաստիարակելով ու քարոզելով ոչ թե հնազանդություն, այլ ըմբոստություն ամեն ոտնձգության դեմ, թող դաստիարակի ոչ թե համակերպվողականություն, այլ պայքար ու էլի պայքար արտաքին ու ներքին թշնամիների դեմ, իր տանիքի տակ դաստիարակելով իսկական զինվորներ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ու պայքարի զինվորներ, ու այս պարագայում, հույս կա, որ մենք կդառնան աշխարհի ժողովուրդների մեջ այն Լեռնային Կղզին, որը կլինի ապագայի հաստատուն գրավականը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2845 | 0 | 0
Facebook