Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ես պայքարի նոր էջն եմ բացում...

21:56, perşembe, 05 aralık, 2013
     Մեր պատմությունն սկսվեց պայքարով, մեր պատմությունը շարունակվեց արյան գետերով, բայց ոչ մի վայրկյան չդադարեցինք մտացել ապրելու մասին: Ընդհակառակը, միշտ մտածեցինք ազատ ու անկախ ապրելու մասին: Մահվան ու բնաջնջման պսակը գլխներիս՝րոպե առ րոպե սպասումէինք մահվան կամ վերածննդի, որպես Փյունիկ՝անվերջության մեջ հավերժանալու: Վերջապես կարողացանք վերածնվել, մի պահ, մի ակնթարթ, որ պիտի կարողանայինք գործել թռիչք՝դեպի անվերջություն, բայց ավա՜ղ, նորից վայր ընկանք, բայց այս անգամ՝ոչ թե դահիճ ոսոխի մահաբեր արշավանքներից, այլ մեր իսկ ազգի ծնած հարստահարիչների ու անկուշտ իշխանավորների անկշտության պատճառով: Ես նոր բան չեմ ասելու քեզ՝ իմ ա՛զգ, իմ ժողովո՛ւրդ, իմ սո՛ւրբ, իմ հարստությո՛ւն, որ ունեցա բախտ, քեզ պատկանելու, քո գրկում ծնվելու, ու քո բախտը կիսելու: Ես նոր բան չեմ ասելու քեզ, քո բախտը ես չեմ լացելու, ու ոչ էլ քո օղորմաթասն եմ խմելու: Ես քո զինվորն եմ, քո զավակը, քո մահապարտը: Ես ծնվեցի, քո կանչին հետեվելով, քո հողից սնվեցի, հիմա քո առաջ եմ ես կանգնած, կանչի՛ր ինձ, ու ես կգամ, ուր էլ որ լինեմ, ես քոնն եմ, Դու էլ իմը: Հիմա արդեն պատրաստ եմ դեպի քեզ գալու, Քո ճանապարհին հավերժանալու: Իմ պայքարը կսկսեմ, երբ Դու ինձ կկանչես, հիմա պատրաստ եմ ես: Կանչի՛ր ինձ ու ես կգամ, ձա՛յն տուր՝ես կարձագանքեմ: Ես պայքարի դրոշն եմ պարզում ու պայքարի նոր էջն եմ բացում:
     Սիրով և սպասումներով՝
     Քո Զավակ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3541 | 0 | 0
Facebook