Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բաց նամակ Հայ Ժողովրդին Ա. Պողոսյանից

21:23, perşembe, 05 aralık, 2013
    
     Ահա և ես: Կանգնած եմ Ձեր առաջ՝սիրտս բաց, իսկ ձեռքերս փակ: Փակ, քանզի դատարկ են նրանք, նյութական ոչինչ չեմ կարող առաջարկել, փակ՝քանզի չեմ կարող դատարկ ձեռքերս բացել ու կեղծ բարերարի դիմակը դեմքիս քաշած, խաբեությամբ ամբոխներ հավաքել, սին ու կեղծ խոստումներ շռայլել:
     Փոխարենը կանգնած եմ ձեր առաջ՝որպես հպարտ Հայորդի, ձեզանից մեկը: Մութ ու ցուրտ տարիների տառապանքները մանուկ մեջքիս վրա քարշ տալով, հղփացած հաստավիզների երախների գարշահոտությունը մտքումս պահելով, ընտանիքիս, ժողովրդիս չարչարանքները հոգումս թաղելով ու արդարության արծվին հոգումս սնուցելով:
     Ես տեսա մութ ու ցուրտ տարիներին հետևած «լուսավորության» տարիները, որոնք նախորդ տարիներին զիջում էին միայն նոր հարստահարիչների առավել կատարելագործված մեխանիզմներով, իսկ մենք՝հասարակ ժողովուրդս դարձյալ ցրտահար էինք, հաճախ սոված, հիվանդ, վիրավորված հոգով և ինքնասիրությամբ:
     Հիշում եմ տանջահար ուսանողներին, ովքեր պայքարում էին սովորելու, հնարավորինս լավ սովորելու ու հայրենիքին ծառայեցնելու ձեռք բերված գիտելիքները, ոմանք գուցե միայն լավ պաշտոն և վարձատրության հույսով: Բայց անցան ուսանողության տարիները, և այդ չարչարանքներին ապաշխարանք դարձավ միայն չարչիությունն ու առևտուրը: Այդ հիանալի մասնագետները զրոյացրին իրենց ստացած գիտելիքները, կամ էլ փախան երկրից: Փախան, առանց ետ նայելու, առանց հավատալու Հայոց ապագային:
     Սա էլ պահեցի հոգուս խորքում, հոգեպես վիրավորվելով ու տառապելով:
     Ամեն օր արդնանալ, ու տեսնել, թե ինչպես է արնաքամ լինում մի ողջ ազգ, ինչպես են վաճառվում, ստրկանում, ոմանք ստիպված հաճոյանում, մոռանալով ինքնասիրությունը, արժանապատվությունը:
     Մեղադրե՞լ, ինչո՞ւ, կամ ո՞ւմ: Մեղադրելով չես բերի բարօրություն, առատություն: Գուցե պայքարե՞լ, ինչպե՞ս, ո՞ւմ հետ:
     Անկախության նվաճաումից ի վեր, հեռացում պահանջեցինք բոլոր ղեկավարներից, ամեն հաջորդը գերազանցում էր իր նախորդին: Ամեն կառավարություն, ամեն Ազգային Ժողով լի էր բացասական կողմերով, ինչը կործանման շեմին հասցրեց մի ողջ ժողովրդի: Այլասերումն ու բարոյական անկումը դարձավ համաազգային խնդիր, հասարակությունը կանգնելով բարոյական կործանման շեմին, ազգային մտածելակերպը իր խոր անկման գագաթնակետին հասավ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ դարձավ սոսկ հռետորական ՃԱՌԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ, իսկ ՀԱՅՐԵՆԻՔ վաճառելը՝ շահավետ գործարք:
     Եվ կրկին հին հարցը՝ «պայքարե՞լ, ինչպե՞ս, ո՞ւմ հետ»:
     Հիմա պատասխանեմ՝ Ձեզ հետ, ամեն մեկի, ով դեռ հավատում է Հայոց Վերածննդին, ով դեռ պատրաստ է հավատալ և պայքարել հանուն գաղափարի: Գաղափարն այսօր սոսկ կուսակցական չի, այլ ազգային: Մենք ունենք մեկ գաղափար՝ ԱԶԳ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ, իսկ կուսակցական գաղափարախոսությունները այսօր թողենք հետին պլան, դավանելով՝ «ԱԶԳ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ» գաղափարը, որը վաղվա Հայաստանի անվերջության ԿՏԱԿԸ պիտի դառնա: Դո՛ւ, ո՛վ անհատ, հենց դո՛ւ ես վաղվա Հայաստանի հիմքը: ԵՎ ԱՅՆ ՕՐԸ, ԵՐԲ ՄԵԿ ԱՆՀԱՏԻ ԵՐԱԶԱՆՔԸ ԿԴԱՌՆԱ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿ, ԻՍԿ ԱՅԴ ՆՊԱՏԱԿԸ ԿԴԱՌՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ, ԱՅԴ ՕՐԸ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ՓԱՌԱՎՈՐ ՕՐԸ, ԵՐԲ ՀԱՅԸ ԿՐԿԻՆ ԿԴԱՌՆԱ ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ:
     Սիրելի հայրենակիցներ, ազգ իմ պաշտելի, իմ էություն, իմ միակ, իմ հպարտություն (ինչքան էլ հիասթափվեմ, ինքս ինձ նախատեմ, պախարակեմ, միևնույն է, Հա՛յ ազգ, դու ես իմ միակը, իմ հարազատը, ուր էլ որ գնամ, ինչ էլ որ անեմ, նորից դեպի քեզ պիտի գամ, անառակ որդու նման քո դուռը պիտի թակեմ, ու միայն Դու ես, որ պիտի ապաստան խնդրեմ) վայր մի՛ դիր քո հպարտությունն ու արժանապատվությունը, հավատա Քո ԱՊԱԳԱՅԻՆ, ինչքան էլ դժվար լինի հավատալը, ինչքան են ստիպեն ծնկել, արնաքամ վերքերից, Դու պարտավոր ես հանուն Քո լուսավոր զավակների, նորից կանգնել՝որպես ՓՅՈՒՆԻԿ:
     Ես չէ, որ պիտ ասեմ, ինձանից առաջ արդեն ասվել է, որ Հայոց ապագան Հայոց երիտասարդության ձեռքերում է: Հիանում եմ որոշ ՀԱՅ երիտասարդների տոկունությամբ, հայրենասիրությամբ, պայքարի ջիղով: Իրավունք եմ վերապահում ինձ ասելու, որ եկել է Հայոց նոր սերնդի թռիչքի պահը: Հայոց արծիվը կրկին պիտի ազատություն ստանա ու սավառնի Հայոց երկնքում:
     Ո՛վ Հայ ժողովուրդ, թույլ տուր, ուժ տուր և սատար կանգնիր քո երիտասարդ սերնդին, թող նա գործի այն պատմական թռիչքը, որը դարեր շարունակ սպասել և սպասում է մեր տանջահար քարավանը:
     Պատրաստ լինենք Հայոց վերափոխմանը` հոգով, սրտով և էությամբ:
     Ձեր խոնարհ ծառան՝ Ա. Պողոսյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3983 | 1 | 0
Facebook