Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Քվանտ» վարժարանի Pre-IB խմբի 10-րդ դասարանի աշակերտների այցը Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն

12:36, perşembe, 28 kasım, 2013

Օրեր առաջ վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի նախապատրաստական խմբի աշակերտները CAS ( creativity, action, service - ստեղծագործական աշխատանք, ֆիզիկական ակտիվություն, ծառայության մատուցում) ծրագրի շրջանակներում այցելեցին Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն, որի սաները, նախապես իմանալով հյուրերի այցի մասին, անհամբեր սպասում էին վերջիններիս: Հանդիպման սկզբում հետաքրքիր խաղի միջոցով երեխաները ծանոթացան միմյանց հետ. գնդակով վիճակահանության արդյունքում երեխաներից յուրաքանչյուրը պատմեց իր նախասիրությունների, ապագա մասնագիտությունների մասին... Մեր սաներից Վանանդը և Կարենը նախապես պատրաստել էին ավտոմեքենաների մասին հետաքրքիր ցուցադրություն, որը մեծ ուշադրությամբ դիտեցին նրանց հասակակից տղաները: Իսկ աղջիկներն այդ ընթացքում զբաղված էին պարարվեստի, վարսահարդարման և նմանատիպ այլ հարցերի քննարկումներով, որից հետո գիշերօթիկի շնորհալի աղջիկները հյուրերի համար մեծ սիրով ցուցադրեցին գեղեցիկ պար, իսկ պարուսույցը մեր աղջիկներին սովորեցրեց մի քանի պարային հնարքներ:

Pre-IB խմբի աշակերտների CAS ծրագրի առաջին հանդիպումը կարելի է համարել կայացած: Աշակերտները տպավորված էին իրենց հասակակից ընկերների հյուրընկալ վերաբերմունքով: Առաջիկայում սպասվում է ևս մի քանի այցելություն գիշերօթիկ դպրոց, ինչին մեր աշակերտները մեծ անհամբերությամբ սպասում են:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5038 | 0 | 0
Facebook