Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ամփոփվեց «Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթը

15:58, çarşamba, 08 haziran, 2016
Ամփոփվեց «Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթը
     Սույն թվականի մայիսի 8-ին և 9-ին տեղի ունեցավ «Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթը, որի արդյունքներն ամփոփվեցին մայիսի 31-ին` մրցանակաբաշխության ժամանակ։ «Քվանտի» հյուրընկալ դահլիճում հաղթողները վարժարանի տնօրենության կողմից ստացան հավաստագրեր, որոնց համաձայն արտոնյալ պայմաններով ընդունվեցին «Քվանտ» վարժարան:
     Քսան տարի շարունակ վարժարանը, Երևանի պետական համալսարանի հետ համատեղ, կազմակերպում է այս մրցույթը, որի նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Մրցույթի ընձեռած հնարավորության շնորհիվ հանրապետության տարբեր մարզերի և մայրաքաղաքի շնորհալի աշակերտները հանրապետական և միջազգային օլիմպիադաներում հասնում են մեծ հաջողությունների, իսկ նրանցից շատերը կրթությունը հետագայում շարունակում են աշխարհի առաջատար համալսարաններում (Սթենֆորդ, Օքսֆորդ, Քեմբրիջ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և այլն) ։
     Վարժարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Սմբատ Շահինյանի խոսքերով այս տարի մրցույթի մասնակիցների թե՛ քանակը, թե՛ աշխարհագրությունը աննախադեպ էին․ մասնակցել են դպրոցականներ հանրապետության բոլոր մարզերից: Աննախադեպ էր նաև հաղթողների թիվը՝ 49 աշակերտ։ Նրանք գալիք ուսումնական տարվանից ուսումը կշարունակեն վարժարանում՝ օգտվելով մինչև 100 % զեղչային համակարգից, իսկ լավագույն արդյունք ցուցաբերած և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կարժանանան կրթաթոշակի։ «Կրթաթոշակը տրամադրում են մեր շրջանավարտները, նրանց թվում են նաև այն քվանտականները, ովքեր, տարիներ առաջ այս մրցույթին մասնակցելով, սովորել են վարժարանում», - նշեց վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը։ Շնորհավորելով հաղթողներին նա հույս հայտնեց, որ այս տարի օժտված ճանաչված երեխաները կշարունակեն նախորդ տարիների ավանդույթը` համալրելով հանրապետական և միջազգային օլիմպիադաների մրցանակակիրների շարքերը:
     Մրցույթի հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արթուր Հովհաննիսյանը նույնպես շնորհավորեց հաղթողներին և նրանց ծնողներին՝ նշելով, որ սա մեծ հաղթանակ է յուրաքանչյուրի համար, քանի որ վարժարանում ստեղծված են բոլոր պայմանները գիտելիքներով զինվելու և կրթական լուրջ հաջողությունների հասնելու համար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6486 | 0 | 0
Facebook