Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քառորդ դար լույսին ընդառաջ․ քվանտականները նշեցին հարազատ կրթօջախի հիմնադրման 25-ամյակը

15:06, pazartesi, 23 mayıs, 2016
Քառորդ դար լույսին ընդառաջ․ քվանտականները նշեցին հարազատ կրթօջախի հիմնադրման 25-ամյակը
     2015-2016 ուստարվա սկզբին մեկնարկեց «Քվանտ» վարժարանի 25-ամյա գործունեությանը նվիրված միջոցառումների շարքը՝ օլիմպիաներ, դասախոսություններ, մշակութային մրցույթներ, տարատեսակ հանդիպումներ․․․ 25-ամյա հոբելյանին նվիրված ամփոփիչ հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ ս/թ մայիսի 20-ին՝ ԵՊՀ մեծ դահլիճում։
     Պատահական չէր, որ վարժարանի՝ նախորդող հոբելյանական միջոցառումների պես 25-ամյակը նույնպես նշվեց Մայր բուհում, քանի որ վարժարանի հիմքում մեծ է համալսարանի և համալսարանականների դերը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, արտերկրից ժամանած անվանի ֆիզիկոսներ, ՀՀ այլ մասնավոր դպրոցների տնօրեններ, վարժարանի բարեկամներ, ընկերներ, տարբեր տարիների շրջանավարտներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:
     Միջոցառումը մեկնարկեց վարժարանի հիմնով՝ աշակերտական երգչախմբի կատարմամբ։ Շնորհավորական խոսքերով ելույթ ունեցան հարգարժան հյուրերը։ Մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյահը նշեց, որ իր համար անչափ հաճելի է ամեն տարի շփվել վարժարանի աշակերտների հետ։ Նրանցից շատերը այսօր համալրել են համալսարանի լավագույն ուսանողների, իսկ մի մասն էլ՝ աշխատողների շարքերը։ ՀՀ ԿԳ փոխնախարար Կ․ Հարությունյանը նախարարության անունից նշեց․ «Շոշափելի են «Քվանտի» ձեռքբերումները հանրապետության մասշտաբով, և նրա նորարարական մի շարք ծրագրեր հաջողությամբ կիրառվել են հանրապետության կրթական համակարգում։ Իսկ վարժարանի սաները տարիներ շարունակ մեր երկրի պատիվը բարձր են պահել ազգային և միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում» ։
     Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ջերմորեն շնորհավորեց և, նաև որպես ծնող, իր խորին երախտագիտությունը հայտնեց վարժարանի ուսուցիչներին, ովքեր մատաղ սերնդի մեջ սերմանում են ոչ միայն գիտելիք, այլև բարեկրթություն։
     Վարժարանի 25-ամյա միջոցառման համար Հայաստան ժամանած պրոֆեսորներ Արդրեյ Վառլամովը և Ալեքսեյ Կավոկինը նույնպես շնորհավորական ջերմ խոսքերով հանդես եկան՝ իրենց հիացմունքն արտահայտելով այն ամենից, ինչ մատուցում է գիտելիքահեն վարժարանը։
     Միջոցառման ընթացքում ներկայացվեցին պատառիկներ վարժարանի անցած 25 տարիների մասին պատմող ֆիլմից: Հյուրերի ուշադրությանը ներկայացվեց «25 քայլ դեպի աղբյուրը լույսի» (հայ և համաշխարհային գրականության քառուղիներում) գրականագիտական զեկուցումների ժողովածուն (խմբագիր՝ Լ․ Հակոբյան) ։ Իսկ վարժարանի շնորհաշատ աշակերտները երաժշտական կատարումներով շնորհավորեցին հարազատ վարժարանի ծնունդը։
     «Քվանտի» տնօրեն Ռոբերտ Վարդանյանը վարժարանի գործընկեր-կազմակերպություններին հանձնեց «Լավագույն համագործակից» մրցանակը։
     ՀՀ ԿԳն ոսկե մեդալով պարգևատրվեցին «Քվանտ» վարժարանի վաստակավոր ուսուցիչներ Մաելս Ազիզբեկյանը և Գոհար Խաչատրյանը։ ԵՊՀ ոսկե հուշամեդալին արժանացան Սեյրան Սուվարյանը և Սմբատ Շահինյանը։ Վարժարանի մի շարք ուսուցիչներ ՀՀ ԿԳՆ և ԵՊՀ կողմից արժանացան պատվոգրերի:
     ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը վարժարանի տնօրեն Ռ․ Վարդանյանին հանձնեց «Վիկտոր Համբարձումյան» հուշամեդալը։ Կրթության բնագավառում ներդրած ավանդի և վարժարանի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը վարժարանի կոլեկտիվին հանձնեց «Երևանի զինանշան» հուշամեդալը։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5631 | 0 | 0
Facebook