Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Քվանտի» շրջանավարտի յուրօրինակ նվերը հարազատ կրթօջախի հիմնադրման 25-ամյակին

15:50, çarşamba, 08 haziran, 2016
«Քվանտի» շրջանավարտի յուրօրինակ նվերը հարազատ կրթօջախի հիմնադրման 25-ամյակին
     Ս/թ մայիսի 21-ին «Քվանտ» վարժարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի հայ և համաշխարհային գրականության ուսուցչուհի Լիլիթ Հակոբյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ կազմված «25 քայլ դեպի աղբյուրը լույսի» (հայ և համաշխարհային գրականության քառուղիներում) ժողովածուի շնորհանդեսը։ Այն նախատեսված է ինչպես ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորողների, այնպես էլ ավագ դպրոցի աշակերտների համար։ Ժողովածուի մեջ ընդգրկված են վերը նշված ծրագրի տարբեր տարիների սովորողների գրական-տեսական վերլուծությունները, որոնք վերաբերում են հայ և համաշխարհային գրականության դասական ու ժամանակակից մի շարք ստեղծագործողների երկերին։
     Շնորհանդեսին ներկա էին ժողովածուի մեջ տեղ գտած վերլուծությունների հեղինակները, ծնողներ, աշակերտներ, ուսուցիչներ։
     Վարժարանի շրջանավարտ, իսկ այսօր նաև ուսուցիչ Լիլիթ Հակոբյանը իր խոսքում նշեց․ « «Քվանտը» իմ երկրորդ տունն է, վայր, որտեղ իմ մասնագիտական մկրտությունն եմ ստացել, անցել մասնագիտական կայացման մի յուրօրինակ դպրոց, կրթօջախ, ուր իմ հիանալի ուսուցիչներից սովորել, իսկ հիմա էլ փորձում եմ նույն այդ խանդավառությամբ սովորեցնել մարդկային ճշմարիտ կեցության այբուբենը…Իմ սերը հարազատ վարժարանի հանդեպ փորձեցի արտահայտել այսպես՝ վարժարանի հիմնադրման 25-ամյա հոբելյանին կազմելով և նվիրելով տարբեր տարիների 25 շրջանավարտների վերլուծական աշխատանքները․․․» ։
     Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Հռիփսիմե Բայրամյանը, կարևորելով ժողովածուն, նկատեց, որ այստեղ ազգայինը դիտարկում են ոչ թե որպես առանձին երևույթ, այլ համաշխարհային մշակույթի ու գրականության շղթայի անբաժանելի մաս։
     Ըստ վարժարանի աշխարհագրության ուսուցիչ Սեյրան Սուվարյանի՝ օտարալեզու կրթության արդյունքում ազգայինը կորցնելու մտավախությունը հօդս ցնդեց, և դրա վառ ապացույցը «ազգային բովանդակությամբ և միջազգային դիզայնով» այս ժողովածուն է։ Հատկանշական է նաև այն փաստը, որ ժողովածուի մեջ տեղ գտած վերլուծությունների հեղինակները ոչ թե հումանիտար ուղղվածություն ունեն, այլ ամենատարբեր՝ տնտեսագիտական, ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական հոսքերի աշակերտներ են։ Սա խոսում է այն մասին, որ գրականության հանդեպ սերը խոր արմատներ ունի։
     Շնորհակալական և շնորհավորական խոսքերով հանդես եկան ծրագրի սովորողներ և ժողովածուի վերլուծությունների հեղինակներ Լուսյա Մանուկյանը և Արմենուհի Սահակյանը։ Օգտվելով առիթից՝ նրանք շնորհակալություն հայտնեցին «Քվանտ» վարժարանին՝ ընձեռած հնարավորության, այն խոր գիտելիքների համար, որոնք նրանք կօգտագործեն ողջ կյանքում։ Նրանք հատկապես շնորհակալություն հայտնեցին Լ․ Հակոբյանին՝ սեփական տեսակետը թղթին հանձնելու, վերլուծական մտածելակերպ զարգացնելու համար։ Ֆիզիկայի ուսուցչուհի Բելլա Դավթյանն էլ նկատեց, որ տարիներ առաջ, երբ իրենք էին նստած աշակերտական սեղանի շուրջ, շատ դժվար էր շարադրություն գրելը, քանի որ մտքերը կաղապարված էին։ Իսկ պատմության ուսուցչուհի Արաքսյա Սիմոնյանը նշեց․ «Երեկ, երբ բոլորս մեծ շուքով նշեցինք վարժարանի հիմնադրման 25-ամյակը, ես մտորում էր, որ գուցե 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը հասել է իր կորի գագաթնակետին, սակայն այժմ, դատելով դահլիճում ներկաների խանդավառությունից, ուզում եմ հպարտությամբ արձանագրել, որ կորը դեռ շարունակվում է» ։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5389 | 0 | 0
Facebook