Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Օժտված երեխաների մրցույթ

11:33, pazartesi, 25 kasım, 2013

Սկսած 1996 թ.-ից՝ վարժարանում հիմք դրվեց մի նախաձեռնության, որը հետագայում ծավալվեց և վերածվեց գեղեցիկ ավանդույթի. խոսքը օժտված երեխաների մրցույթի մասին է: Այն անցկացվում է «Քվանտ» վարժարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով:

Մրցույթի նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ցանկացած մարզից՝ 6, 7, 8, 9 -րդ դասարաննցիներ: Այն անցկացվում է մաթեմատիկա առարկայից, երկու փուլով՝ գրավոր և բանավոր:

Մրցութային հանձնաժողովը կազմվում է ԵՊՀ և «Քվանտի» առաջատար մասնագետներից:

Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. մրցույթի ընթացքում հաճախ հաղթում են ոչ միայն Երևանի` լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների աշակերտները, այլև հանրապետության շրջաններից եկած պատանիները:

Մրցույթի հաղթողներին հնարավորություն կտրվի նոր ուսումնական տարում՝ սեպտեմբերից անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում:

Մրցույթում հաղթած երեխաներից շատերը հետագայում համալրում են վարժարանի օլիմպիական խմբակները և հաջողությամբ հանդես են գալիս ինչպես հանրապետական այնպես էլ միջազգային օլիմպիադաներում: Հետագայում նրանց մեծ մասը ուսումը շարունակում է աշխարհի առաջատար համալսարաններում (լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.quantum.am կայքում): Նրանց համար սահմանվում են նաև առանձին արտոնություններ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով սովորելու դեպքում:

Արդեն սկսվել է օժտված երեխաների «Քվանտ -2014» մրցույթին մասնակցել ցանկացողների ցուցակագրումը: Մեկնարկել են նաև մրցույթի նախապատրաստական անվճար դասընթացները մաթեմատիկա առարկայից: Դասընթացներին, որոնք անցկացվում են հեռավար և առկա կարգով, կարող են մասնակցել 6, 7, 8 և 9-րդ դասարանցիներ ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության մարզերից:

Oժտված երեխաների «Քվանտ-2014» մրցույթի 2 փուլերը կկայանան 2014 թ. մայիսի 9-ին և 11-ին:

Դասընթացներին և մրցույթին մասնակցել ցանկացողները ցուցակագրվելու համար կարող են զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով կամ գրել info@quantum.am հասցեին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6225 | 0 | 0
Facebook